Հայաստան

ՌԴ Շնորհիվ Բաքուն Թեժացնում Է Անկայունությունը

Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտների սիրահար է ու որքան ավելի մեծ է անկայունությունը, այնքան ավելի շատ հնարավորություններ կան իր ձեռքում վերահսկման համար։

Ստեփան Ասդուրեան

Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտների սիրահար է ու որքան ավելի մեծ է անկայունությունը, այնքան ավելի շատ հնարավորություններ կան իր ձեռքում վերահսկման համար։

1inTVը զրուցել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի դասախոս, քաղաքագետ Ստեփան Ասդուրեանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իրանա֊իսրայելյան վերջին օրերի բախումները, տարածաշրջանային քաղաքական իրավիճակն ու այդ ամենի ազդեցությունը Հայաստանի վրա։

Ասդուրեանն իր խոսքում նշեց, որ Իսրայելի նախագահ Նեթանյահուն ամեն կերպ ձգտում է մեծացնել պատերազմի մասշտաբները։ Դա ակնհայտ է Հեզբոլլահին հասցված հարվածների, ՀԱՄԱՍ֊ի առաջնորդի սպանությամբ և այլ քալերով։ Իրանի պատասխանը, որ տեղի ունեցավ, շատ ուժգին չէր, ավելի շատ ցույց տալու նման մի բան էր, որ Իրանը ևս կարող է ուժի դիմել։ Արձակեցին մի քանի հարյուր հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվեց, թերևս տպավորիչ էր այն, որ Իսրայելի ամենամեծ քաղաքի վրա մի քանի հրթիռներ ընկան։

Ասդուրեանն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանը այդ հարվածներին չի ուշանա և այնպես չէ, որ Իրանն այդ պատասխան հարվածը ստանալուց հետո ասելու է, որ վերջ` իրենք քվիթ են ու այլևս ոչինչ չանի։ Իրականում շատ դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետո, ով ինչ քայլերի կդիմի և գուշակումներ անել չարժե, մանավանդ, որ Իրանը անկանխատեսելի քայլերի սիրահար է, երբեք չես գուշակի թե նրանք ինչ քայլերի կդիմեն։ Իհարկե Իրանի հետագա գործողությունները մեծ չափով կախված են նաև այն բանից, թե ինչպիսին կլինի Իսրայելի հարվածը։ Նրանք կհարվածեն ռազմա՞ն թիրախների, թե կնախընտրեն տնտեսական օբյեկտները։ Իրանը ևս կարող է բազմաթիվ անկանխատեսելի քայլերի դիմել։

Ասդուրեանը հիշեցրեց, որ տարածաշրջանային ցանկացած քիչ թե շատ անկայունություն ազդում է Հայաստանի վրա։ Անշուշտ պետք է հաշվի առնել, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ պետություն է, ինչպես նաև չմոռանալ, որ Ադրբեջանը Իսրայելի համար փոխշահավետ գործընկեր է։ Ամեն անկայունության դեպքում։ Ալիևը փոխում է իր վարքագիծը։ Դա նաև հետևանք է, որ Արևմուտքը ոչ մի ռեալ պատժամիջոց իր իրացնում Ադրբեջանի դեմ, որից Ալիևը առիթավորվում է։ Արևմուտքի համար Ադրբեջանը կարևոր է իր նավթի ու գազի ռեսուրսներով, որը գնում է Եվրոպա Թուրքիայի տարածքով։ Բացի դրանից կան Կենտրոնական Ասիայի հետ կապված հսկայական պլաններ, որում Ադրբեջանը իր տեղն ունի։ Իսկ ի՞նչ կպատահի, եթե հանկարծ Պարսից Ծոցում ինչ որ անակնկալ բան տեղի ունենա և նավթի ու գազի գինը հանկարծակի աճի կամ նվազի` կախված, թե Իրանն ինչ քայլի կդիմի։

Ստեփան Ասդուրեանը անդրադարձավ նաև ռուս֊ադրբեջանական հարաբերություններին։ Նա համաձայնեց, որ այդ երկու երկրներն էլ իրենց կառավարման մշակույթում բավական մոտ են իրար, հասկանում են միմյանց։ Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտների սիրահար է ու որքան ավելի մեծ է անկայունությունը, այնքան ավելի շատ հնարավորություններ կան իր ձեռքում վերահսկման համար։ Միաժամանակ Ադրբեջանը նաև կարևոր երկիր է Ռուսաստանի համար իր գազը և նավթի արտահանելու և միաժամանակ կենտրոնական Ասիայի երկրների հետ կապված լոգիստիկ վերահսկողություն ունենալու համար։ Ադրբեջանի համար ևս Ռուսաստանը կարևոր երկիր է, քանի որ, եթե Արևմուտքը ամեն կերպ տրամադրված է Արցախի հետ կապված պատերազմը և դրան ուղեկցող գործընթացները վերջացնելուն, ապա Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը շարունակական անկայունությունը պահելու հնարավորություն ունի։

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կարևոր է, բայց եթե Ադրբեջանը այն շարունակաբար փակուղի տանի, ապա Հայաստանը պետք է իր այլընտրանքն ունենա։

Աղբյուրը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *