20 C
Yerevan

ՌԴ Շնորհիվ Բաքուն Թեժացնում Է Անկա­յունությունը

Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտնե­րի սիրա­հար է ու որքան ավե­լի մեծ է անկա­յունությունը, այնքան ավե­լի շատ հնա­րա­վո­րություններ կան իր ձեռքում վերահսկման համար։

Ստե­փան Ասդուրեան

Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտնե­րի սիրա­հար է ու որքան ավե­լի մեծ է անկա­յունությունը, այնքան ավե­լի շատ հնա­րա­վո­րություններ կան իր ձեռքում վերահսկման համար։

1inTVը զրուցել է Կալիֆորնիա­յի Բերկլիի համալսա­րա­նի դասա­խոս, քաղա­քա­գետ Ստե­փան Ասդուրեա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իրանա֊իսրայելյան վերջին օրե­րի բախումնե­րը, տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան իրա­վի­ճակն ու այդ ամե­նի ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։

Ասդուրեանն իր խոսքում նշեց, որ Իսրա­յե­լի նախա­գահ Նեթանյա­հուն ամեն կերպ ձգտում է մեծացնել պատե­րազմի մասշտաբնե­րը։ Դա ակնհայտ է Հեզբոլլա­հին հասցված հարվածնե­րի, ՀԱՄԱՍ֊ի առաջնորդի սպա­նությամբ և այլ քալե­րով։ Իրա­նի պատասխա­նը, որ տեղի ունե­ցավ, շատ ուժգին չէր, ավե­լի շատ ցույց տալու նման մի բան էր, որ Իրա­նը ևս կարող է ուժի դիմել։ Արձա­կե­ցին մի քանի հարյուր հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվեց, թերևս տպա­վո­րիչ էր այն, որ Իսրա­յե­լի ամե­նա­մեծ քաղա­քի վրա մի քանի հրթիռներ ընկան։

Ասդուրեանն այն կարծի­քին է, որ Իսրա­յե­լի պատասխա­նը այդ հարվածնե­րին չի ուշա­նա և այնպես չէ, որ Իրանն այդ պատասխան հարվա­ծը ստա­նա­լուց հետո ասե­լու է, որ վերջ‘ իրենք քվիթ են ու այլևս ոչինչ չանի։ Իրա­կա­նում շատ դժվար է գուշա­կել, թե ինչ կլի­նի հետո, ով ինչ քայլե­րի կդի­մի և գուշա­կումներ անել չարժե, մանա­վանդ, որ Իրա­նը անկանխա­տե­սե­լի քայլե­րի սիրա­հար է, երբեք չես գուշա­կի թե նրանք ինչ քայլե­րի կդի­մեն։ Իհարկե Իրա­նի հետա­գա գործո­ղություննե­րը մեծ չափով կախված են նաև այն բանից, թե ինչպի­սին կլի­նի Իսրա­յե­լի հարվա­ծը։ Նրանք կհարվա­ծեն ռազմա՞ն թիրախնե­րի, թե կնա­խընտրեն տնտե­սա­կան օբյեկտնե­րը։ Իրա­նը ևս կարող է բազմա­թիվ անկանխա­տե­սե­լի քայլե­րի դիմել։

Ասդուրեա­նը հիշեցրեց, որ տարա­ծաշրջա­նա­յին ցանկա­ցած քիչ թե շատ անկա­յունություն ազդում է Հայաստա­նի վրա։ Անշուշտ պետք է հաշվի առնել, որ Իրա­նը Հայաստա­նի համար բարե­կամ պետություն է, ինչպես նաև չմո­ռա­նալ, որ Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լի համար փոխշա­հա­վետ գործընկեր է։ Ամեն անկա­յունության դեպքում։ Ալիևը փոխում է իր վարքա­գի­ծը։ Դա նաև հետև­անք է, որ Արևմուտքը ոչ մի ռեալ պատժա­մի­ջոց իր իրացնում Ադրբե­ջա­նի դեմ, որից Ալիևը առի­թա­վորվում է։ Արևմուտքի համար Ադրբե­ջա­նը կարև­որ է իր նավթի ու գազի ռեսուրսնե­րով, որը գնում է Եվրո­պա Թուրքիա­յի տարածքով։ Բացի դրա­նից կան Կենտրո­նա­կան Ասիա­յի հետ կապված հսկա­յա­կան պլաններ, որում Ադրբե­ջա­նը իր տեղն ունի։ Իսկ ի՞նչ կպա­տա­հի, եթե հանկարծ Պարսից Ծոցում ինչ որ անակնկալ բան տեղի ունե­նա և նավթի ու գազի գինը հանկարծա­կի աճի կամ նվա­զի‘ կախված, թե Իրանն ինչ քայլի կդի­մի։

Ստե­փան Ասդուրեա­նը անդրա­դարձավ նաև ռուս֊ադրբեջանական հարա­բե­րություննե­րին։ Նա համա­ձայնեց, որ այդ երկու երկրներն էլ իրենց կառա­վարման մշա­կույթում բավա­կան մոտ են իրար, հասկա­նում են միմյանց։ Ռուսաստանն ինքն էլ սառը կոնֆլիկտնե­րի սիրա­հար է ու որքան ավե­լի մեծ է անկա­յունությունը, այնքան ավե­լի շատ հնա­րա­վո­րություններ կան իր ձեռքում վերահսկման համար։ Միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նը նաև կարև­որ երկիր է Ռուսաստա­նի համար իր գազը և նավթի արտա­հա­նե­լու և միա­ժա­մա­նակ կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ կապված լոգիստիկ վերահսկո­ղություն ունե­նա­լու համար։ Ադրբե­ջա­նի համար ևս Ռուսաստա­նը կարև­որ երկիր է, քանի որ, եթե Արևմուտքը ամեն կերպ տրա­մադրված է Արցա­խի հետ կապված պատե­րազմը և դրան ուղեկցող գործընթացնե­րը վերջացնե­լուն, ապա Ռուսաստա­նի օգնությամբ Ադրբե­ջա­նը շարունա­կա­կան անկա­յունությունը պահե­լու հնա­րա­վո­րություն ունի։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության համա­ձայնա­գի­րը կարև­որ է, բայց եթե Ադրբե­ջա­նը այն շարունա­կա­բար փակուղի տանի, ապա Հայաստա­նը պետք է իր այլընտրանքն ունե­նա։

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ