20 C
Yerevan

Երև­ա­նը Դիվերսիֆի­կացնում Է Իր Անվտանգությունը

Ինչու Դոնեցկի կամ Լուգանսկի նախա­գահնե­րը չճա­նա­չե­ցին Արցա­խի Հանրա­պե­տությունը, թեև Արա­յիկ Հարությունյա­նը ողջունել էր այդ վտարված հանրա­պե­տություննե­րի անկա­խությունն ու դրա­նով իսկ հարվա­ծի տակ դրել Արցա­խը։ Բայց ընդդի­մությունն այդ հարցը չի տալիս, որորվհետև դա իրենց պատվի­րա­տունե­րի խոսույթից դուրս է։ Մինչդեռ Պուտի­նը մեկ անգամ չէ, որ հայտա­րա­րել է, որ Արցա­խի հարցում Ռուսաստա­նը Հայաստա­նի դաշնա­կի­ցը չէ։

Լիլիթ Դալլաքյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է իրա­վա­բան, վերլուծա­բան Լիլիթ Դալլաքյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կան դաշտում շրջա­նառվող քաղա­քա­կան դրդա­պատճառներն ու դրանց մեկնա­բա­նություննե­րը։
Լիլիթ Դալլաքյա­նը, անդրա­դառնա­լով խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության այն կարծի­քին, որ համա­կարգա­յին կոռուպցիա­յի ոչ միայն չի վերա­ցել, այլև շարունա­կում է ծաղկել այս իշխա­նություննե­րի օրոք, նշեց, որ, ընդդի­մությունը պատրաստվում է դիմել Սահմա­նադրա­կան դատա­րան‘ ՀՀ կողմից արցախցի­նե­րի կենսա­թո­շա­կա­յին յուրացման հարցով, մինչդեռ կան շատ ավե­լի հետաքրքիր երև­ույթներ, որի մասին ընդդի­մությունը լռում է։ Օրի­նակ այն, որ Սերժ Սարգսյա­նի մտե­րիմնե­րի կողմից յուրացվել են Արցա­խի Ներդրումա­յին Հիմնադրա­մի մոտ կես մլրդ ԱՄՆ դոլար։ Արդեն իսկ կան հարուցված քրեա­կան գործեր, շուտով ավե­լի բաց տեքստով այդ մասին կխոսվի։ Կոռուպցիա­յի մասին խոսող ընդդի­մությունը լավ կանի սեփա­կան հրե­շա­վոր մեղքե­րի մասին չմո­ռա­նա։
Լիլիթ Դալլաքյա­նը նաև խոսեց Հայաստան֊Ռուսաստան֊Ադրբեջան կապի մասին։ Մեկնա­բա­նե­լով ռուսա­կան կողմի այն հայտա­րա­րությունը, որ Արևմուտքը չի ցանկա­նում այստեղ խաղա­ղություն հաստա­տել, իսկ Ռուսաստա­նը ամեն ինչ անում է դրա համար, Լ. Դալլաքյա­նը նշեց, որ ռուսնե­րը նույն կերպ են խոսում նաև Ուկրաի­նա­յի, Իսրա­յե­լի, Իրա­նի մասին։ Ըստ ռուսնե­րի՝ ամեն տեղ արևմուտքը խանգա­րում է, իսկ ռուսնե­րը փորձում են օգնել։ Ինչպես նաև հնա­ցած է հնչում «կամ ռուս, կամ՝ թուրք» ռուսա­կան խոսույթը, որ առա­ջադրում են ռուսնե­րը, իսկ ընդդի­մա­դիրնե­րը՝ կրկնում։
Ինչ վերա­բե­րում է ռուսնե­րին ու նրանց խոսույթն առաջ տանողնե­րին, ապա հարկա­վոր է մի հարց տալ․ Անդրա­նիկ Թևանյա­նը, որ գնում է Դոնեցկ, հարց տվե՞լ է, թե ինչու Դոնեցկի կամ Լուգանսկի նախա­գահնե­րը չճա­նա­չե­ցին Արցա­խի Հանրա­պե­տությունը, թեև Արա­յիկ Հարությունյա­նը ողջունել էր այդ վտարված հանրա­պե­տություննե­րի անկա­խությունն ու դրա­նով իսկ հարվա­ծի տակ դրել Արցա­խը։ Բայց ընդդի­մությունն այդ հարցը չի տալիս, որորվհետև դա իրենց պատվի­րա­տունե­րի խոսույթից դուրս է։ Մինչդեռ Պուտի­նը մեկ անգամ չէ, որ հայտա­րա­րել է, որ Արցա­խի հարցում Ռուսաստա­նը Հայաստա­նի դաշնա­կի­ցը չէ։ Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րին, ապա Ռուսաստանն ու Ադրբե­ջանն ավե­լի լավ դաշնա­կիցներ են, ռուսնե­րը նույնիսկ հիմա էլ ադրբե­ջանցի­նե­րին զենք վաճա­ռում։
Լիլիթ Դալլաքյա­նը նաև անդրա­դարձավ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ Արցա­խի 44-օրյա պատե­րա­զը ևս առանց ռուսա­կան օգնության չի ընթա­ցել։ Ռուսնե­րը նույնիսկ Սերժ Սարգսյա­նի ժամա­նակ բավա­կան բավա­կան ցայտուն պահվածք դրսև­ո­րեց, մինչդեռ Ս․ Սարսյա­նը, ինչպես և ներկա­յիս իշխա­նություննե­րը, ոչ թե գաղտնի «խաղեր էին տալիս», այլ պարզա­պես դիվերսֆի­կա­ցիա էր, ինչպես, որ բոլո­րը, նույնիսկ ռուսներն են անում։
Կարև­որ է նաև Հայաստնաի Եմ ընթացքը, որպեսզի բոլոր ռիսկերն արդա­րացված լինեն, ոչ թե փաստի առաջ կանգնեցնեն մեզ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ