20 C
Yerevan

Արդյո՞ք Նավթը Կթանկա­նա

Երբ 2022 թվա­կա­նին Ուկրաի­նա­յում սկսվեց պատե­րազմը, որտեղ ներգրավված էր խոշոր նավթա­յին պետություն, նավթի գնե­րը բարձրա­ցան մինչև 100 դոլար մեկ բարե­լի համար: Կարո՞ղ է կրկին նման բան տեղի ունե­նալ:

The Economist‑ը գրում է «Կարո՞ղ է Պարսից ծոցի պատե­րազմը նպաստել նավթի գնի բարձրացմա­նը մինչև 100 դոլար մեկ բարելի(մոտ 158․98 լիտր) համար»

Հրթիռնե­րը թռչում են մի տարա­ծաշրջա­նի վրա­յով, որը մատա­կա­րա­րում է աշխարհի նավթի մեկերրորդը։ Երբ ՀԱՄԱՍ‑ը մեկ տարի առաջ հարձակվեց Իսրա­յե­լի վրա, նավթա­յին շուկա­նե­րը ամե­նից շատ վախե­նում էին, որ լարվա­ծությունը կվե­րածվի ամբողջա­կան տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմի, որտեղ Իսրա­յե­լը կկռվի Իրա­նի դեմ, որը նավթի արտադրությամբ աշխարհում յոթե­րորդն է։ Մինչև վերջերս թվում էր, որ երկու երկրնե­րը ձգտում էին խուսա­փել նման սցե­նա­րից: Դա է պատճա­ռը, որ, չնա­յած Գազա­յում ընթա­ցող պատե­րազմին և Կարմիր ծովում հուսիթնե­րի կողմից արձակված հրթիռնե­րին, նավթի շուկա­յի սկզբնա­կան տագնա­պը հոկտեմբե­րի 7‑ից հետո արա­գո­րեն վերածվեց ցածր և կայուն գնե­րի, որոնք գերակշռում էին տարվա մեծ մասը։

Բայց անցյալ շաբաթ Իրա­նը արձա­կեց մոտ 200 հրթիռ Իսրա­յե­լի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրա­յե­լի հարվածնե­րի «Հեզբոլլա­հի» և այլ իրա­նա­կան պատվի­րա­կություննե­րի դեմ։ Այժմ ամբողջ աշխարհը անհանգստությամբ սպա­սում է Իսրա­յե­լի պատասխա­նին: Նավթա­յին շուկա­նե­րը տագնա­պի մեջ են: Անցյալ շաբաթ նավթի գնե­րը բարձրա­ցան 10%-ով՝ հասնե­լով 78 դոլա­րի մեկ բարե­լի համար, ինչը ամե­նա­մեծ շաբա­թա­կան աճն էր վերջին երկու տարվա ընթացքում։ Հոկտեմբե­րի 7‑ին գնե­րը նորից բարձրա­ցան, իսկ հետո սկսե­ցին տատանվել։

Երբ 2022 թվա­կա­նին Ուկրաի­նա­յում սկսվեցպա­տե­րազմը, որտեղ ներգրավված էր խոշոր նավթա­յին պետություն, նավթի գնե­րը բարձրա­ցան մինչև 100 դոլար մեկ բարե­լի համար: Կարո՞ղ է կրկին նման բան տեղի ունե­նալ:

Հասկա­նա­լու համար, թե որքան կարող են բարձրա­նալ գնե­րը, պետք է նախ ուսումնա­սի­րել Իսրա­յե­լի հնա­րա­վոր պատասխաննե­րը: Եթե նա հարձակվեր միայն ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի վրա, օրի­նակ՝ հրթի­ռա­յին արձակման հարթակնե­րի, իսկ Իրա­նը չափա­վոր պատասխան տար՝ փորձե­լով մեղմել լարվա­ծությունը, ապա նավթի գնե­րի աճի մի մասը կարող էր վերա­նալ։ Բայց Իսրա­յե­լը կարող է սրել իրա­վի­ճա­կը և հարվա­ծել Իրա­նի քաղա­քա­ցիա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին, նավթա­յին ու գազա­յին օբյեկտնե­րին կամ միջուկա­յին վառե­լի­քի հարստացման կայաննե­րին։ Ինչ էլ որ ընտրի Իսրա­յե­լը, Իրա­նը կարող է ստիպված լինել պատասխա­նել կոշտ միջոցնե­րով: Սա կարող է առա­ջացնել ցիկլ, որի արդյունքում Իրա­նի նավթա­յին արդյունա­բե­րությունը, որը կարև­որ է երկրի համար, կդառնա թիրախ։ Այդպի­սով, նավթի միջազգա­յին շուկա­նե­րը կարող են տագնա­պել, նույնիսկ եթե նավթա­յին օբյեկտնե­րը անմի­ջա­պես հարձակման չենթարկվեն։

Եթե Իսրա­յե­լը ցանկա­նար լուրջ հարված հասցնել Իրա­նի էներգա­կիրնե­րի արտա­հանմա­նը, նա կարող էր հարվա­ծել Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզու նավթա­յին կայաննե­րին, որտե­ղից դուրս է գալիս Իրա­նի նավթի 9/10-րդ մասը, կամ նույնիսկ ուղղա­կիո­րեն նավթա­յին հանքե­րին։ Սա  դիվա­նա­գի­տա­կան հետև­անքներ կունե­նա։

Բայդե­նի վարչա­կազմը կնեղվի այն ռիսկից, որ բենզի­նի գնե­րը կարող են բարձրա­նալ նախա­գա­հա­կան ընտրություննե­րից ընդա­մե­նը մեկ ամիս առաջ։ Չինաստա­նը, որն ընդունում է Իրա­նի նավթի գրե­թե ամբողջ արտա­հա­նումը, նույնպես կզայրա­նա։ Սա կարև­որ է. Չինաստա­նը վերահսկում է Իսրա­յե­լի խոշո­րա­գույն նավա­հանգիստը՝ Հայֆան, և մեծ ներդրող է երկրի տեխնո­լո­գիա­կան ոլորտում։

Իսրա­յե­լը, այնուա­մե­նայնիվ, կարող է գտնել, որ ծախսե­րը արդա­րացված են և ընտրել հարվա­ծը նավթա­յին կայաննե­րին։ Հաջող հարվա­ծը կթուլացնի միջազգա­յին շուկա­նե­րը նավթի մեծ ծավա­լով՝ անցյալ ամիս Իրա­նը արտա­հա­նել է ռեկորդա­յին 2 միլիոն բարել օրա­կան, ինչը կազմում է համաշխարհա­յին մատա­կա­րարման գրե­թե 2%-ը։Բայց նույնիսկ այս դեպքում գլո­բալ հետև­անքնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կլի­նեն սահմա­նա­փակ։ Ի տարբե­րություն Ուկրաի­նա­յի պատե­րազմի սկզբի ժամա­նա­կաշրջա­նի, երբ աշխարհը նավթն արտադրում էր ամբողջ հզո­րությամբ, և պահանջարկը վերա­կանգնվում էր համա­վա­րա­կից հետո, այսօր առա­ջարկը առատ է, իսկ պահանջարկը՝ թույլ։

Մի շարք արտադրության կրճա­տումնե­րից հետո Նավթ արտա­հա­նող երկրնե­րի կազմա­կերպությունը (ՕՊԵԿ) և նրա դաշնա­կիցնե­րը ունեն ավե­լի քան 5 միլիոն բարել օրա­կան պահուստա­յին հզո­րություն՝ ավե­լի քան բավա­րար Իրա­նի նավթի կորուստը փոխհա­տուցե­լու համար։ Միայն Սաուդյան Արա­բիան և ԱՄԷ‑ն ունեն ավե­լի քան 4 միլիոն բարել օրա­կան պահուստ։

Նրանք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, երկար չեն սպա­սի, որպեսզի ավե­լացնեն արտադրությունը։ ՕՊԵԿ‑ի անդամնե­րը, որոնց մասնա­բա­ժի­նը շուկա­յում վերջին ամիսնե­րին նվա­զել է, հենց այսպի­սի հնա­րա­վո­րության էին սպա­սում՝ արտադրության կրճա­տումնե­րը չեղարկե­լու համար։

Արդյունա­հա­նումն աճում է Ամե­րի­կա­յում, Կանա­դա­յում, Գայա­նա­յում, Բրա­զի­լիա­յում և այլ երկրնե­րում։ Միջազգա­յին էներգե­տիկ գործա­կա­լությունը կանխա­տե­սում է, որ հաջորդ տարի նավթի արդյունա­հա­նումը ՕՊԵԿ‑ի մեջ չընդգրկված երկրնե­րում կաճի օրա­կան 1.5 միլիոն բարե­լով, ինչը բավա­կան կլի­նի համաշխարհա­յին պահանջարկի ցանկա­ցած աճի համար։

Մինչև Մերձա­վոր Արև­ելքում լարվա­ծության վերջին սրա­ցումը, վաճա­ռողնե­րը սպա­սում էին, որ նավթի պաշարնե­րը կգե­րա­զանցեն պահանջարկը 2025 թվա­կա­նին, ինչը կհանգեցնի գնե­րի նվազման՝ մինչև 70 դոլար մեկ բարե­լի համար։ Այսօր հում նավթի պաշարնե­րը տնտե­սա­կան համա­գործակցության և զարգացման կազմա­կերպությունում (OECD), որը հիմնա­կա­նում հարուստ երկրնե­րի ակումբ է, գտնվում են հնգամյա միջին մակարդա­կից ցածր։ Ուստի Խարկ կղզուն հասցված հարվա­ծը, անկասկած, կխախտի շուկա­նե­րը։ Բայց գնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կավե­լա­նան միայն 5–10 դոլա­րով ներկա­յիս մակարդա­կից։

Իրա­վի­ճա­կը կարող է շատ ավե­լի լարված դառնալ, եթե Իրա­նը սկսի հարձա­կումներ Պարսից ծոցի այլ երկրնե­րի վրա, որոնք, ըստ նրա, աջակցում են Իսրա­յե­լին:

Վերջին օրե­րին Պարսից ծոցի արա­բա­կան երկրնե­րի պաշտոնյա­նե­րը հանդի­պել են իրենց իրանցի գործընկերնե­րի հետ Քաթա­րի մայրա­քա­ղաք Դոհա­յում՝ փորձե­լով հավաստիացնել իրենց չեզո­քությունը: Այնուա­մե­նայնիվ, քիչ այլընտրանքներ ունե­նա­լով, Իրա­նը կարող է փորձել թիրա­խա­վո­րել հարև­ան երկրնե­րի նավթա­յին հանքե­րը՝ գուցե սկսե­լով Պարսից ծոցի փոքր պետություննե­րից, ինչպի­սիք են Բահրեյնը կամ Քուվեյթը։

Մեկ այլ միջոց, որը Իրա­նը կարող է օգտա­գործել գլո­բալ քաոս ստեղծե­լու համար, կլի­նի Օրմուզի նեղուցը փակե­լը, որով անցնում է աշխարհի ծովա­յին նավթի 30%-ը և հեղուկ բնա­կան գազի (ՀԲԳ) 20%-ը։ Սա հավա­սա­րա­զոր կլի­նի տնտե­սա­կան ինքնասպա­նության, քանի որ Իրա­նը կկորցնի ոչ միայն նավթի և այլ ապրանքնե­րի արտա­հանման, այլ նաև շատ ապրանքնե­րի ներմուծման հնա­րա­վո­րությունը: Սա շատ կզայրացնի Չինաստա­նին, իր նավթի գրե­թե կեսը ստա­նում է Պարսից ծոցի երկրնե­րից։ Այնուա­մե­նայնիվ, հնա­րա­վոր է, որ Իրա­նը որո­շի գնալ այս քայլին, հատկա­պես եթե հարվածներն ու լրա­ցուցիչ պատժա­մի­ջոցնե­րը նրա նավթի արտա­հանման նկատմամբ հասցնեն նրան այնպի­սի կետի, երբ այլևս չի կարո­ղա­նա մատա­կա­րա­րել նախկի­նի պես:

Դժվար է պատկե­րացնել, թե շուկան ինչպես կարձա­գանքի նման սցե­նա­րին, եթե միայն հաշվի առնենք, որ Իրա­նի գործո­ղություննե­րը կհանգեցնեն Իսրա­յե­լի, ԱՄՆ‑ի և այլ երկրնե­րի հետա­գա արձա­գանքին: Օրի­նակ, Ամե­րի­կան և Չինաստա­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կուղարկեն իրենց ծովա­յին ուժե­րը՝ Օրմուզի նեղուցը նորից բացե­լու համար: Այնուա­մե­նայնիվ, եթե ենթադրենք, որ խափա­նումնե­րը կլի­նեն այնքան լուրջ, որ կհանգեցնեն որոշ ժամա­նակ ձգվող դեֆի­ցի­տի, ապա նավթի գնե­րը հավա­նա­բար կբարձրա­նան այնքան, որ կսահմա­նա­փա­կեն գնումնե­րի հետաքրքրությունը, որից հետո կսկսեն նվա­զել: Վերլուծա­բաննե­րը կարծում են, որ նման «պահանջարկի կրճա­տում» տեղի կունե­նա, երբ նավթի գինը հասնի 130 դոլա­րի մեկ բարե­լի համար՝ այն մակարդա­կը, որին այն հասել էր 2022 թվա­կա­նին։

Եթե նավթա­յին շուկա­նե­րը համա­րեին այս սցե­նա­րը գոնե հեռա­կա առումով հնա­րա­վոր է, նրանց անհանգստություննե­րը կարտա­ցոլվեին ներկա­յիս գնե­րում։ Նրանք, ովքեր ակնկա­լում են գնե­րի նվա­զում մոտ ապա­գա­յում, կշտա­պեին փակել իրենց դիրքե­րը: Սակայն, եթե մի փոքր ընդլայնենք տեսլա­կա­նը, վերջին գնե­րի աճը այդքան էլ տպա­վո­րիչ չի թվում՝ նույնիսկ վերջին 18 ամիսնե­րի համե­մա­տա­բար հանգիստ չափա­նիշնե­րով: Երկուշաբթի օրվա ուշ առևտրի ընթացքում գնե­րը գերա­զանցե­ցին 80 դոլա­րը մեկ բարե­լի համար։ Անցյալ տարի դրանք միջի­նը կազմում էին 82 դոլար, իսկ 2022 թվա­կա­նին՝ 100 դոլար։ Մերձա­վոր Արև­ելքում մեկ տարի շարունակվող հակա­մարտությունը խախտեց բազմա­թիվ սպա­սե­լիքներ: Բայց որպեսզի նավթի գնե­րը կրկին հասնեն եռա­նիշ թվե­րի, շատ բան դեռ պետք է սխալ ընթա­նա։

Աղբյուրը՝ economist.com

Թարգմա­նությունը՝

Արա­յիկ Մկրտումյա­նի

Այս ամենն իր հետաքրքրությունն է ներկա­յացնում Հայաստա­նի համար, հատկա­պես այն առումով, որ Հայաստա­նի համար կենսա­կան է հանդի­սա­նում ներմուծվող գազը և նավթը, քանի որ ԱԷԿ‑ի մատա­կա­րա­րած էլեկտրաէ­ներգիան միայն մասամբ է փակում կարիքնե­րը։ Գազի ու նավթի համաշխարհա­յին գնե­րի կտրում տատա­նումը հատկա­պես Ռուսաստա­նի կողմից, որն անշուշտ կօգտվի այդ իրա­վի­ճա­կից, կարող է բացա­սա­բար անդրա­դառնալ ՀՀ տնտե­սության վրա։ Հաշվի առնե­լով, որ գնե­րի բարձրա­ցումը օգտա­կար է նաև Ադրբե­ջա­նի համար, որը կմե­ծացնի իր դիվա­նա­գի­տա­կան ճնշումնե­րը նաև Հայաստա­նի վրա։ Առջև­ում ձմեռ է, ինչը ավե­լի կսրի իրա­վի­ճա­կը։(խմբ)

Առնչվող Հոդվածներ