16.8 C
Yerevan

Թուրք-Հրեա­կան Դաշինքն Ընդդեմ Իրա­նի ու Հայաստա­նի

Վիկի­լիքսյան աղբյուրնե­րից տեղե­կա­նում ենք, որ Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լից ստա­ցել է հատկա­պես այնպի­սի զինա­տե­սակներ, որոնք նրան չեն վաճա­ռել ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներն ու Ռուսաստա­նը։ Իսրա­յե­լը լրացրել է ադրբե­ջա­նա­կան զինա­պա­հեստի ժամա­նա­կա­կից մասը։ Եթե 2016թ․ Քառօրյա պատե­րազմի ժամա­նակ իսրա­յելցի օպե­րա­տորներ էին վարում հայկա­կան դիրքե­րի վրա հարձակվող իսրա­յելյան արտադրության աթս-ները, ապա 44-օրյա­յի ժամա­նակ իսրա­յելյան աջակցությունը Ադրբե­ջա­նին արտա­հայտվեց և գրե­թե ամե­նօրյա զենքի մատա­կա­րա­րումով, և՛ դիվա­նա­գի­տո­րեն։

Արա­յիկ Մկրտումյան

Մինչ տարա­ծաշրջա­նում շարունակվում է անկա­յունությունը, իսկ հավա­նա­կան պատե­րազմը՝ թե՛ Հայաստան-Ադրբե­ջան, թե՛ Իրան-Իսրա­յել կտրվածքով սկսման ռեալ վտանգներ է պարունա­կում, փորձենք դիտարկել Ադրբե­ջան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րը և հասկա­նալ, թե այդ ինչպե՞ս է, որ Ադրբե­ջա­նը հայտվել է Իսրա­յե­լի բարե­կամնե­րի, իսկ Հայաստա­նը՝ ոչ-բարե­կամնե­րի շարքում։ Ի վերջո ադրբե­ջա­նա-իսրա­յելյան հարա­բե­րություննե­րը երկկողմա­նի խիստ շահա­վետ են՝ ռազմատնտե­սա­կան առումով և մենք դա ուղղա­կիո­րեն զգա­ցել են մեր մաշկի վրա։
Ադրբե­ջա­նի ու Իսրա­յե­լի մեջ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րը սկսվել են 1992թ․-ից՝ ԽՍՀՄ փլուզվե­լուց հետո։ Ադրբե­ջա­նա-իսրա­յելյան հարա­բե­րություննե­րը հենց սկզբից նշա­նա­վորվել են բավա­կան կարև­որ առևտրատնտե­սա­կան պայմա­նագրե­րով, հետա­գա­յում նաև հասնե­լով ռազմա­կան համա­գործակցության։
Այսպես՝
Երկու տասնամյակ առաջ՝ 1994 թվա­կա­նի սեպտեմբե­րի 20-ին, Բաքվի Գյուլիստան պալա­տում կնքվեց կարև­ո­րա­գույն համա­ձայնա­գիր Ադրբե­ջա­նի կառա­վա­րության և մի քանի միջազգա­յին կոնսորցիումնե­րի միջև, որը հետա­գա­յում ստա­ցավ «Դարի պայմա­նա­գիր» անվա­նումը։ Այս պայմա­նա­գի­րը դարձավ նշա­նա­կա­լի իրա­դարձություն Ադրբե­ջա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րի համար՝ խորը ազդե­ցություն թողնե­լով նաև Արցա­խի խնդրի և Արևմուտքի կողմից Բաքվի հանդեպ վարած քաղա­քա­կա­նության վրա։
«Դարի պայմա­նագրի» արդյունքում, 8 տարբեր երկրնե­րի 12 նավթա­յին ընկե­րություններ ստանձնե­ցին Կասպից ծովի ադրբե­ջա­նա­կան հատվա­ծի՝ Ազե­րի-Չիրագ-Գյունեշլի նավթա­հանքե­րի շահա­գործումը։ Ստո­րագրող կազմա­կերպություննե­րից էին ամե­րիկյան Amoco, Unocal, Pennzoil, Exxon, բրի­տա­նա­կան BP, Ramco, ինչպես նաև նորվե­գա­կան Statoil, ռուսա­կան LUKoil, թուրքա­կան TPAO և այլք։ Այս համա­ձայնա­գի­րը ճանա­պարհ հարթեց 26 նոր պայմա­նագրե­րի կնքման համար՝ ներգրա­վե­լով 41 ընկե­րություններ՝ 19 երկրնե­րից։
1995 թվա­կա­նին մեկնարկեց Չիրագ‑1 հարթա­կի արդիա­կա­նացման աշխա­տանքնե­րը, իսկ 1997 թվա­կա­նին սկսվեց Չիրա­գի նավթա­հանքե­րի շահա­գործումը։ 1999 թվա­կա­նին, ադրբե­ջա­նա­կան նավթով բեռնված առա­ջին տանկերնե­րը ռուսա­կան Նովո­ռո­սիյսկ նավա­հանգստից մեկնե­ցին միջազգա­յին շուկա։ «Դարի պայմանագիր»-ը ստա­ցավ նոր շունչ 2006 թվա­կա­նի հուլի­սի 13-ին Բաքու-Թբի­լի­սի-Ջեյհան էներգե­տիկ միջանցքի գործարկումից հետո։ Համա­ձայն պայմա­նագրի, ընդհա­նուր եկա­մուտնե­րի 80 տոկո­սը պատկա­նում է Ադրբե­ջա­նին, իսկ մնա­ցած 20 տոկո­սը՝ գործընկեր ընկե­րություննե­րին։
20-ամյա­կի կապակցությամբ, պայմա­նագրի հիման վրա սկսվեց Անդրա­նա­տո­լա­կան գազա­տա­րի նոր լայնա­մասշտաբ նախագծի իրա­կա­նա­ցումը։ Տարի­նե­րի ընթացքում պայմա­նագրի մասնա­կիցնե­րի կազմը փոփոխվել է՝ McDermott‑ը և AIOC‑ը դուրս են եկել, նրանց փոխա­րի­նել են նոր ընկե­րություններ, այդ թվում՝ ճապո­նա­կան Itochu‑ն։ BP‑ն և Amoco‑ն միա­վորվել են, իսկ Exxon‑ը և Mobil‑ը նույնպես ձևա­վո­րել են նոր կոնսորցիում։ Հնդկա­կան ONGC Videsh Ltd‑ն նույնպես մտել է նախագծի մասնա­կիցնե­րի շարքը՝ գնե­լով Hess Corporation‑ի բաժնե­մա­սը։
2014թ․ դրությամբ նախագծի հիմնա­կան մասնա­կիցներն են՝ BP (35.78%), Chevron (11.27%), Inpex (10.96%), Itochu (4.3%), ExxonMobil (8.0006%), ONGC Videsh Ltd (2.72%), SOCAR (11.65%), Statoil (8.56%) և թուրքա­կան TPAO (6.75%)։

2017 թ. ապրի­լին երկու երկրնե­րի միջև չեղարկվել է ապրանքնե­րի կրկնա­կի հարկումը, երկու տարի հետո՝ 2019‑ի հուլի­սին կողմե­րը ստո­րագրե­ցին համա­գործակցության հուշա­գիր: 2019թ․ երկու երկրնե­րի միջև ապրանքա­փո­խա­նա­կության ծավալնե­րը 200 միլիոն դոլա­րից հասել էին 5 մլրդ դոլա­րի: 2021 թ. հուլի­սի 29-ին, երբ Ադրբե­ջա­նի էկո­նո­մի­կա­յի նախա­րար Ջաբա­րովն այցե­լում էր Իսրա­յել, Թել Ավի­վում բացվեց Ադրբե­ջա­նի առեւտրա­յին ներկա­յա­ցուցչությունը: Դրա­նով Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը Իսրա­յե­լի հետ մտան նոր փուլ: 2023 թվի մարտի 29-ին Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Բայրա­մո­վը Իսրա­յե­լում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան բացման առթիվ Թել Ավի­վում հայտա­րա­րեց, որ 2022-ին երկու երկրնե­րի ապրանքաշրջա­նա­ռության ծավալն ավե­լա­ցել է 87 %-ով, իսկ Ադրբե­ջա­նում գործող իսրա­յե­լա­կան ընկե­րություննե­րի թիվը հասել՝ 140‑ի: Գալով Իսրա­յե­լում ներդրում կատարված ադրբե­ջանցի­նե­րին, որոնց մեջ իր տիկնոջ՝ Մեհրի­բա­նի հետ առաջնա­կարգ տեղ է գրա­վում Իլհամ Ալիեւը: 2017-ին «Hareetz»-ը գրել էր, որ վերջիննե­րիս ներդրումն Ադրբե­ջա­նում կազմում է 600 մլն դոլար: Ներկա­յումս Իսրա­յելն Ադրբե­ջա­նի առաջնա­կարգ առեւտրատնտե­սա­կան գործընկերնե­րի առա­ջին տասնյա­կում է:
Ընդ որում նավթա­յին այս պայմա­նագրից, որ հեռա­վոր 90-ականնե­րին կնքվեց, չէր կարող անմասն մնալ նաև Ռուսաստա­նը։ Չճշտված, բայց տրա­մա­բա­նությա­նը մոտ կարծիքնե­րը նշում են, որ այդ պայմա­նագրի կնքմա­նը մեծա­պես աջակցեց Ռուսաստա­նի հրեա­կան էլի­տան, որով և՛ փրկե­ցին Ադրբե­ջա­նին հետա­գա բարդություննե­րից, քանի որ ռազմա­կան առումով պարտող, քայքայվող տնտե­սությամբ Ադրբե­ջանն անխուսա­փե­լիո­րեն ճգնա­ժա­մի առաջ էր կանգնե­լու, և՛ միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նա­կան նավթի ուղղորդումով Իսրա­յել՝ կարո­ղա­ցան ռազմա­կան կոնֆլիկտը վերահսկե­լու մեխա­նիզմնե­րը վերցնել իրենց ձեռքը։ ԽՍՀՄ‑ի փլուզումից հետո քաղա­քա­կան վակուումում հայտնվե­ցին խորհրդա­յին բոլոր երկրնե­րը, ուստի զարմա­նա­լի պետք է լիներ, թե ի՞նչ արա­գությամբ Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցավ իրա­կա­նացնել տնտե­սա­կան նման հսկա­յա­կան պայմա­նագրի կնքում, որի քննարկումը միայն կարող էին տարի­ներ տևել։
Տնտե­սա­կան այս հարա­բե­րություննե­րը իր ժամա­նա­կին լրացվել են նաև ռազմա­կան համա­գործակցությամբ։ Թեև երկու երկրնե­րը պաշտո­նա­պես որևէ ռազմա­քա­ղա­քա­կան նույն բլո­կի անդամներ չեն հանդի­սա­նում, բայց Ադրբե­ջա­նը ոչ միայն Իսրա­յե­լից ստա­ցել է միլիարդա­վոր դոլարնե­րի հասնող ժամա­նա­կա­կից զենք ու տեխնի­կա, այլև Իսրա­յե­լի առա­ջին դեմքե­րը երբեք առի­թը բաց չեն թողել հայտա­րա­րե­լու, որ սատա­րում են Ադրբե­ջա­նին։ Բնա­կա­նա­բար այդ սատա­րումը եղել է Հայաստա­նի դեմ։
Վիկի­լիքսյան աղբյուրնե­րից տեղե­կա­նում ենք, որ Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լից ստա­ցել է հատկա­պես այնպի­սի զինա­տե­սակներ, որոնք նրան չեն վաճա­ռել ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներն ու Ռուսաստա­նը։ Իսրա­յե­լը լրացրել է ադրբե­ջա­նա­կան զինա­պա­հեստի ժամա­նա­կա­կից մասը։ Եթե 2016թ․ Քառօրյա պատե­րազմի ժամա­նակ իսրա­յելցի օպե­րա­տորներ էին վարում հայկա­կան դիրքե­րի վրա հարձակվող իսրա­յելյան արտադրության աթս-ները, ապա 44-օրյա­յի ժամա­նակ իսրա­յելյան աջակցությունը Ադրբե­ջա­նին արտա­հայտվեց և գրե­թե ամե­նօրյա զենքի մատա­կա­րա­րումով, և՛ դիվա­նա­գի­տո­րեն։
Ադրբե­ջան-Իսրա­յել աննա­խա­դեպ սերտա­ցումը նաև հնա­րա­վոր եղավ ոչ միայն տնտե­սա­կան փոխա­դարձ շահե­րի, այլև առա­ջին հերթին քաղա­քա­կան պատճառնե­րով։ Իրան-Իսրա­յել մշտա­պես լարված ու գրե­թե թշնա­մա­կան հարա­բե­րություննե­րի դեպքում Ադրբե­ջա­նը հրա­շա­լի ռազմա­բա­զա կարող էր դառնալ Իսրա­յե­լի համար։ Տնտե­սա­կան իր օգուտնե­րի դիմաց Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լին վճա­րեց նաև իր տարածքի ու քաղա­քա­կա­նության տրա­մադրումով Իրա­նի դեմ։ Նույնիսկ 44-օրյա պատե­րազմի մասին վարկածներ կան առ այն, որ 2020-ին Պուտի­նի, Թրամփի և մյուս համաշխարհա­յին լիդերնե­րի լուռ համա­ձայնությամբ ու թողտվությամբ սանձա­զերծված պատե­րազմը ոչ միայն հայե­րի դեմ էր ուղղված, այլև Իրա­նի։ Ըստ այդ տրա­մա­բա­նության՝ 44-օրյա պատե­րազմը պիտի հանգեցներ Իրա­նը պատե­րազմի մեջ ներքա­շե­լուն կամ այդ աղմուկի ներքո իրա­նա­կան միջուկա­յին ծրա­գի­րը ոչնչացնե­լուն։ Մինչև հիմա էլ բազմա­թիվ թեզեր են շրջա­նառվում այն մասին, որ Իսրա­յե­լը Իրա­նին կարող է հարվա­ծել Ադրբե­ջա­նից՝ օգտա­գործե­լով այնտեղ ոչ պաշտո­նա­պես գտնվող իսրա­յե­լա­կան ռազմա­կան հենա­կե­տե­րը։ Պատա­հա­կան չէ, որ իրա­նա­կան «միջուկա­յին ռումբի հայր» համարվող գիտնա­կան Մոհսեն Ֆահրի­զա­դեն սպանվեց հենց 2020թ․ 44-օրյա պատե­րազմի ավարտից օրեր անց՝ տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան քաո­սի պայմաննե­րում։ Իրա­նը Իսրա­յե­լին էր մեղադրում այդ սպա­նության համար։ Դրա­նից հետո Բազմա­թիվ դեպքեր արձա­նագրվե­ցին, երբ իսրա­յելյան հարվածնե­րը, թեև տարբեր պատճա­ռա­բա­նություննե­րով, բայց ուղղվում էին Իրա­նի դեմ։ 2023թ․ դեկտեմբե­րին Սիրիա­յում ավիա­հարվա­ծից սպանվեց հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի ավագ խորհրդա­կան Սայեդ Ռազի Մուսա­վին։ Դրա­նից առաջ 2020 թվա­կա­նի հունվա­րի 3‑ին ԱՄՆ ռազմաօ­դա­յին ուժե­րը հրթի­ռա­յին հարված են հասցրել Բաղդա­դի օդա­նա­վա­կա­յա­նի ուղղությամբ, ինչի հետև­անքով զոհվել է Ղասեմ Սոլեյմա­նին և Իրա­քի շիա իսլա­մա­կան զինված խմբա­վո­րումնե­րի մի շարք առաջնորդներ։ Պենտա­գո­նի հաղորդմամբ՝ հարձակման հրա­մանն արձա­կել է անձամբ ԱՄՆ նախա­գահ Թրամփը ։ Ղասեմ Սոլեյմա­նիի վրա հրթի­ռա­յին հարված հասցրել են դեկտեմբե­րի 31-ին Բաղդա­դում ԱՄՆ‑ի դեսպա­նությունում ցուցա­րարնե­րի ներխուժումից հետո։ Այդ հարա­բե­րություննե­րը սրե­ցին Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը, ինչը լիո­վին Իսրա­յե­լի շահե­րից էր բխում։ Այժմ էլ Իսրա­յելն ամեն ինչ անում է ԱՄՆ-ին Իրա­նի դեմ պատե­րազմի մեջ ներքա­շե­լու համար։ Առայժմ Իրա­նը զերծ է մնում պատե­րազմի մեջ ներքաշվե­լուց։ ԱՄՆ‑ը ևս չի խրա­խուսում ինչ որ առումով անվե­րահսկե­լի դարձած Իսրա­յե­լին, ում անվե­րա­պահ աջակցում է Բաքուն։
Իրա­նի հետ թշնա­մանքը Իսրա­յե­լին ու Ադրբե­ջա­նին մոտեցրեց իրար և դա վերածվեց ոչ պաշտո­նա­կան քաղա­քա­կան դաշինքի՝ սերտա­ճե­լով բազմա­թիվ տնտե­սա­կան պայմա­նագրե­րի հետ։
Կայուն քայլե­րով ոտքի կանգնող Ադրբե­ջա­նը, որ ուներ Թուրքիա­յի, Իսրա­յե­լի անվե­րա­պահ աջակցությունը, կարև­որ լոգիստիկ շրջան դարձավ Միջին Ասիա­յից Եվրո­պա գնա­ցող բազմա­թիվ քաղա­քատնտե­սա­կան նախագծե­րի համար։

Ադրբե­ջանն այն բացա­ռիկ երկիրն է, որ մահմե­դա­կան լինե­լով հանդերձ աջակցում է Իսրա­յե­լի սիո­նիստա­կան ռեժի­մին։ Նույնիսկ պաղեստի­նա-իսրա­յելյան կոնֆլիկտում, որտեղ կողմե­րից մեկը հենց ադրբե­ջանցինրի հավա­տիկ մահմե­դա­կաններ են, Բաքուն պաշտպա­նում է Նեթանյա­հուին։ Եվ ամե­նից հաճախ՝ այդ թուրք-հրեա­կան դաշինքն իր սուր ծայրե­րով ուղղված է ոչ միայն Իրա­նի, այլև Հայաստա­նի դեմ։ Վիկի լիկսի տվյալնե­րով Իրսա­յե­լը և Ադրբե­ջա­նը Իրա­նին համա­րում են Հայաստա­նի դաշնա­կից երկիր, մինչդեռ Հայաստանն այդպես էլ չկա­րո­ղա­ցա իր 30-ամյա գործունեության ընթացքում Իրա­նին իրոք դարձնել դաշնա­կից կամ չեզո­քացնել իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան հանցա­վոր կապը։
Զարմա­նա­լի ու ցավա­լի է այն, որ մինչ օրս հոլոքստից խոսող Իսրա­յե­լը, որ առի­թը բաց չի թողնում հիշեցնե­լու երկրորդ համաշխարհա­յի­նում հրեա­նե­րի ջարդե­րի մասին, ոչ միայն չի ճանա­չել Հայոց ցեղասսպա­նությունը, այլև զենքի մատա­կա­րարմամբ ու դիվա­նա­գի­տա­կան աջակցմամբ դառնում է ցեղասպան Ադրբե­ջա­նի ուղղա­կի հովա­նա­վորն ու հանցա­կի­ցը։

Առնչվող Հոդվածներ