24.9 C
Yerevan

Հաղթած Երկրի Պարտությունը

Որևէ մեկը հետաքրքրվել է, որպեսզի պարզի, թե 1993թ. հունիս-սեպտեմբեր ամիսնե­րին Պաշտպա­նության բանակն ինչո՞ւ Մարտա­կերտի շրջա­նի ամբողջ հարթա­վայրա­յին գոտին, Մարտունու արև­ելյան հատվա­ծը թողեց ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի տակ, փոխա­րե­նը գրա­վեց Ֆիզուլին, Ջեբրա­յի­լը, Զանգե­լա­նը և Կուբաթլուն:

Վահրամ Աթա­նեսյան

Հաղթած երկիրն ինչո՞ւ է դուրս մնա­ցել «Դարի պայմա­նագրից»

ԱՊՀ երկրնե­րի գագա­թա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում կայա­ցել է Ռուսաստա­նի Դաշնության նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի և Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հանդի­պումը: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության՝ Փաշինյա­նը Պուտի­նին ներկա­յացրել է «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը, նրան նվի­րել այդ խորագրով բրոշյուրը:

Փաշինյան-Պուտին հանդիպման շոշա­փե­լի արդյունքն այն է, որ եկող տարեսկզբից Իրան-Հայաստան սահմա­նի անցա­կե­տում հսկո­ղությունը լիո­վին անցնում է հայկա­կան կողմին, հայկա­կան սահմա­նա­պահ ուժե­րը կներգրավվեն հայ-իրա­նա­կան և հայ-թուրքա­կան սահմա­նի պահպա­նությա­նը:

Ըստ էության՝ այդ հարցե­րը պետք է կարգա­վորվեին 30 տարի առաջ, երբ մայիսյան հրա­դա­դա­րից հետո քննարկվում էր «Կասպյան ավա­զա­նից էներգա­կիրնե­րի արդյունա­հանման և տարանցման» նախա­գի­ծը:

Արտա­ռոց է՝ Հայաստանն ինչո՞ւ և ինչպե՞ս է դուրս մնա­ցել «Դարի պայմա­նագրից»: Եթե ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի շուրջ հայկա­կան, հատկա­պես ստե­փա­նա­կերտյան միֆո­լո­գիա­յից վերա­ցարկվենք, ապա 1993թ. հունիս-սեպտեմբե­րին ԼՂՀ ՊԲ «կայծակնա­յին երթի» ռազմա­քա­ղա­քա­կան նպա­տա­կը հասկացվում է Իրա­նի հետ սահմա­նին հաստատվե­լու և ապա­գա կոմունի­կա­ցիա­նե­րի հարցում որո­շումնե­րին ազդե­լու իմաստով:

Հրա­դա­դա­րից ընդա­մե­նը չոր ամիս անց, սակայն, Ադրբե­ջա­նը «Դարի պայմա­նա­գիր» կնքեց միջազգա­յին կոնսորցիումի հետ, որտեղ «առա­ջին ջութա­կը» բրի­տա­նա­կան BP‑ն էր: Ըստ էության, Սյունի­քում «Խաղա­ղության խաչմե­րուկի» հարցը պետք է լուծվեր 1994թվականին՝ Կասպյան ավա­զա­նի էներգա­կիրնե­րի տարանցման նախագծին Հայաստա­նի մասնակցությամբ:

Այս հարցի շուրջ հրա­պա­րա­կա­յին շատ քիչ նյութ կա, ոչ էլ, որքա­նով դիտարկվում է, որևէ մեկը հետաքրքրվել է, որպեսզի պարզի, թե 1993թ. հունիս-սեպտեմբեր ամիսնե­րին Պաշտպա­նության բանակն ինչո՞ւ Մարտա­կերտի շրջա­նի ամբողջ հարթա­վայրա­յին գոտին, Մարտունու արև­ելյան հատվա­ծը թողեց ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի տակ, փոխա­րե­նը գրա­վեց Ֆիզուլին, Ջեբրա­յի­լը, Զանգե­լա­նը և Կուբաթլուն:

1994թ. մայիսյան հրա­դա­դա­րը հաստատվել է Ռուսաստա­նի բացա­ռիկ միջնորդությամբ՝ Մոսկվան «իրա­վի­ճա­կի տերն էր»: Բայց մի քանի ամիս անց «Դարի պայմա­նագրով» Ռուսաստա­նը Կասպյան ավա­զա­նի էներգա­կիրնե­րի արդյունա­հանման և տարանցման միջազգա­յին կոնսորցիումի նվա­զա­գույն մասնա­բա­ժին ունե­ցող մասնա­կի­ցը դարձավ: Ընդ որում՝ նախա­պատվությունը տրվել էր «Լուկօյլ»-ին, որի սեփա­կա­նա­տերն էթնիկ ադրբե­ջանցի Վագիթ Ալեքպե­րովն է:

Մենք առայսօր չգի­տենք՝ Հայաստանն ստա­ցել է Բաքու-Ջեյհան նավթա­մուղը Սյունի­քով անցկացնե­լու առա­ջարկություն և մերժե՞լ, թե՞ այդ տարբե­րա­կը բացառվել է ի սկզբա­նե: Մենք չգի­տենք նաև, թե Հայաստա­նը որքանո՞վ է հետաքրքրված եղել «Դարի պայմա­նագրին» գոնե քաղա­քա­կան մասնակցությամբ:

Անցել է երե­սուն տարի, ստա­տուս-քվոն, որ ձևա­վորվել էր ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմով, 2020թ. նոյեմբե­րի 10‑ի Պուտին-Փաշինյան-Ալիև Հայտա­րա­րությամբ ի դերև է եղել: Հայաստա­նին մնա­ցել է մեկ հնա­րա­վո­րություն՝ Սյունի­քի կոմունի­կա­ցիոն հնա­րա­վո­րություննե­րը ծառա­յեցնել ազգա­յին-պետա­կան շահե­րի սպա­սարկմա­նը, դուրս գալ կոնֆրոնտա­ցիոն ռեժի­մից, պատկե­րա­վոր ասած՝ տարա­ծաշրջա­նը բացել: Հակա­ռակ դեպքում շահագրգիռ ուժե­րը կարող են «կոտրել Մեղրիի խցա­նը»:

Փաշինյա­նը «Խաղա­ղության խաչմե­րուկ» բրոշյուրը նվի­րել է նաև Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նին. Երկու շաբաթ հետո Ռուսաստա­նի նախա­գա­հը կհյուրընկա­լի Սյունի­քի կոմունի­կա­ցիա­նե­րով շահագրգռված բոլոր երկրնե­րի առաջնորդնե­րին: Բայց խնդրի հանգուցա­լուծման գոնե տեսլա­կա­նը միայն նրանց տիրույթո՞ւմ է: Հաղթած Հայաստա­նը 1994թ. կարո՞ղ էր «Դարի պայմա­նագրի» քաղա­քա­կան կողմ լինել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ