24.9 C
Yerevan

Վճռա­կան Փուլ Ենք Մտնում

Հենց ադրբե­ջանցի­նե­րը մտան ՀՀ տարածք, ռուսա­կան զորքե­րը, որ պիտի պաշտպա­նեին այդ տարածքնե­րը, թողե­ցին փախան ու սկսե­ցին հայտա­րա­րել, որ սահմա­նա­գի­ծը հստա­կեցված չէ ու իրենք չգի­տեն, թե որն է Հայաստա­նի տարածքը։ Ահա սա էր ռուսա­կան «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծի­քին է, որ ռուսա­կան ռազմա­բա­զան այսպես, թե այնպես չի պաշտպա­նե­լու հայե­րին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնա­րա­վո­րություն ևս։ Ռուս զինվորնե­րի առա­վել մարտունակ հատվա­ծին արդեն վաղուց տեղա­փո­խել են Ուկրաի­նա, այնտեղ մնա­ցած հատվա­ծը ոչ ուժ, ոչ էլ մոտի­վա­ցիա ունի Հայաստա­նի համար կռվե­լու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտա­վո­րությունը։

Կայծ Մինասյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտա­քին քաղա­քա­կան գործունեությունն ու տարա­ծաշրջա­նա­յին իրադրությունը։
Կայծ Մինասյա­նը նշեց, որ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը ազդում է ոչ միայն Հայաստա­նի, այլև ողջ տարա­ծաշրջա­նի վրա, ազդում է նաև մեծ տերություննե­րի վրա։ Բոլո­րը ցանկա­նում են ավե­լի ճկուն լինել, ավե­լի հարմար տեղա­վորվել իրա­դարձություննե­րի մեջ, անել այնպես, որ իրենց համար դեպքե­րի ընթացքը առա­վե­լա­գույնս շահա­վետ լինի։ Եվ Հայաստա­նի կառա­վա­րության գործղություննե­րում ևս դա արդեն սկսել է հստա­կո­րեն ուրվագծվել։ Մենք վճռո­րոշ փուլի ենք մոտե­նում ու պետք է առա­վե­լա­գույն լուրջ պահենք մեզ։
Քաղա­քա­գե­տի կարծի­քով մենք խաչմե­րուկի ենք մոտե­նում, որը երկու ուղղություն ունի, դրանցից մեկը տանում է փակուղի, որում մենք շարունա­կե­լու ենք նախկին վարքա­գիծն ու ոչնչի չհասնենք, կամ էլ ընթա­նա­լու ենք այլ ուղղությամբ, որը մեզ տանե­լու է հաստա­տուն կայուն ճանա­պարհով, բայց դրա համար համա­պա­տասխան լրջություն է պետք։
Կայծ Մինասյա­նը նշեց, որ ԵՄ‑ը վերջա­պես հասկա­ցել է, որ Հայաստա­նի համար ամե­նա­թույլ հատվա­ծը տնտե­սությունն է։ Հենց տնտե­սության ծանր վիճակն է, որ թույլ չի տալիս քաղա­քա­կան մի շարք կարև­որ ու կտրուկ որո­շումներ կայացնե­լու, որոշ գործընթացներ ավե­լի արագ կայացնե­լու համար։ Ինչո՞ւ Փաշինյա­նը գնաց մոսկվա, ինչո՞ւ է Հայաստա­նը շարունա­կում մնալ ԵԱՏՄ-ում, մասնակցում ԲՐԻԿՍ‑ի ժողո­վին։ Որովհետև այլ ճար չունենք։ ԵՄ-ում դա տեսնում են ու հասկա­նում։ Գոնե այս պահին հնա­րա­վոր չէ ու պետք էլ չէ միանգա­մից ամեն ինչ տակն ու վրա անել։
Քաղա­քա­գետն անդրա­դարձավ նաև Մոսկվա­յում Փաշինյան-Պուտին-Ալիև չկա­յա­ցած հանդիպմա­նը։ Հենց միայն այն, որ Հայաստա­նը չի մասնակցում, չի ձեռնարկում այդ հանդի­պումը, ցույց է տալիս, որ Հայաստա­նը պատրաստ է աշխա­տանքի, բայց նաև կարև­ո­րում է իր գործո­ղություննե­րի ազա­տություննե­րը։ Պետա­կան շահի գիտակցման վկա­յություն էր նաև այն, որ ՀՀ արտգործ նախա­րար Արա­րատ Միրզո­յանն ասաց, որ չի միա­նա Մոսկվա­յի հայտա­րա­րած երկու փաստաթղթե­րին, որոնք վերա­բե­րում են Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րի դատա­պարտմա­նը։ Սա խոսում է պետա­կան քաղա­քա­կա­նության լրջության մասին։
Եթե Նիկոլ Փաշինյա­նը գնում է Մոսկվա, դա դեռ չի նշա­նա­կում, որ ՀՀ քաղա­քա­կա­նությունը թեքվում է դեպի Մոսկվա, ինչպես կարող են կարծել շատե­րը։ Ո՛չ, դա ժամա­նա­կա­վոր մարտա­վա­րա­կան քայլ է։ Հատկա­պես հիմա, երբ Ռուսաստա­նը փորձում է իր հսկո­ղության տակ պահել ողջ տարա­ծաշրջա­նը։ Ու Հայաստա­նը կարո­ղա­նում է ընդդի­մա­նալ։ Ի՞նչ պիտի անի ռուսաստա­նը; Տնտե­սա­կան պատժամիջոցնե՞ր։ Ոչ, չի կարող։ Հայաստա­նի նկատմամբ տնտե­սա­կան պատժա­մի­ջոցներ չի կարող գործադրել, որովհետև ինքն էլ սնվում է Հայաստա­նից։
Հիմա բոլո­րի մոտ սպա­սո­ղա­կան վիճակ է։ Բոլորն էլ սպա­սում են երկու ընտրություննե­րի կայացման՝ ԱՄՆ-ում ու Վրաստա­նում։ Երկուսն էլ շատ կարև­որ են։ ԱՄՆ ընտրություննե­րի արդյունքնե­րը, որոնք լրիվ անկանխա­տե­սե­լի են, ունեն համաշխարհա­յին նշա­նա­կություն։ Վրաստա­նի ընտրություններն ունեն տարա­ծաշրջա­նա­յին շատ կարև­որ ազդեություն։ Եթե Վրաստա­նում հաղթեն եվրո­պա­մետնե­րը, Հայաստա­նի համար շատ ավե­լի մեծ հեռանկարներ են բացվում։ Նույնը նաև ԱՄՆ-ում Հարի­սի հաղթա­նա­կի հետ կապված։
Կայծ Մինասյա­նը նաև անդրա­դարձավ Ադրբե­ջա­նին, ասե­լով, որ Ալիևը ցանկա­նում է 44-օրյա­յի իր ռազմա­կան հաղթա­նա­կը վերա­ծել քաղա­քա­կան հաղթա­նա­կի, բայց նա հաշվի չառավ իրա­նա-իսրա­յելյան լարված հարա­բե­րություննե­րը։ Հարա­վա­յին պատե­րազմը քիչ-քիչ մոտե­նում է նաև Բաքվին ու անհնա­րի չէ այն, որ մի օր դրա ձայնե­րը լսվեն հենց Ադրբե­ջա­նից։ Այս կոնֆլիկտում Ալիևը պաշտպա­նում է Իսրա­յե­լին և գուցե մի օր, Իրա­նին հարվա­ծե­լու համար Իսրա­յե­լին պետք գա Ադրբե­ջա­նի տարածքը։ Իսկ Իրա­նը շատ միջոցնե­րի է տիրա­պե­տում Բաքվի հանգիստը խանգա­րե­լու համար։

Ամբողջա­կան հարցազրույցը՝


Առնչվող Հոդվածներ