24.9 C
Yerevan

Ընդդի­մությունը Վարկա­բեկված Է Եւ Հեղի­նա­կազրկված

Հրա­վի­րել էին հարցազրույցի, որի ընթացքում ինքը մի քանի քաղցր խոսք էր ասել նաև ՀՅԴ հասցեին, դրա­նից հետո առանց իրեն զգուշացնե­լու՝ եթեր չտվե­ցին, նույնիսկ ներո­ղություն չխնդրե­ցին: Մի՞թե կարե­լի էր նման ցածր պահվածք ցուցա­բե­րել, այն էլ ՀՅԴ‑ը, որ կարև­որ դերա­կա­տա­րություն է ունե­ցել հայ ժողովրդի կյանքում:

Միքա­յել Աջա­պահյան

Լրատվա­կան Ռադիոն զրուցել է Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ընդդի­մության գործո­ղություններն ու ներքա­ղա­քա­կան կյանքի ընթացքի տրա­մա­բա­նությունը:
Արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նը, մեկնա­բա­նե­լով իր իսկ արտա­հայտությունը այն մասին, որ Սրբա­զան Շարժումը հաջո­ղության չի հասնում այն պատճա­ռով, որ Բագրատ արքե­պիսկո­պո­սի թիկունքում երև­ում են նախկին նախա­գահնե­րի ստվերնե­րը, մինչև այդ ստվերնե­րը չանհե­տա­նան, Բագրատ արքե­պիսկո­պո­սը հաջո­ղության չի հասնե­լու, ասաց, որ ինքն ու Բագրատ արքե­պիսկո­պո­սը լուրջ մարդիկ են ու մանր բանե­րով չեն զբաղվում, մանրուքնե­րով չեն առաջնորդվում ու չեն նեղա­ցել կամ վիրա­վո­րել միմյանցից: Ինչ վերա­բե­րում է ընդդի­մությանն ընդհանրա­պես, ապա Միքա­յել սրբա­զա­նը վերա­հաստա­տեց, որ քանի դեռ ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րում կանգտնած են նախկին նախա­գահնե­րը, ապա ընդդի­մությունը որևէ հաջո­ղության չի հասնե­լու: Ընդ որում, այն ընդդի­մա­դիրնե­րը, որ դժգո­հում են իր այդ արտա­հայտությունից, թող գործով հերքեին: Ինքն այդ արտա­հայտությունն արել է Բագրատ սրբա­զա­նի հավա­քից երեք օր առաջ, դե թող նախկին նախա­գահնե­րի ռեսուրսով հուժկու հավաք իրա­կա­նացնեին ու ցույց տային, որ ինքը սխալվել է:
Միքա­յել սրբա­զա­նը նշեց, որ առհա­սա­րակ հայ իրա­կա­նության մեջ քաղա­քա­կան կուսակցություննե­րը ինչի ձեռք են տվել՝ քանդել են: կուսակցություննե­րի մեծա­գույն մասին անդամնե­րի 90 տոկո­սին միայն սեփա­կան շահն է հետաքրքրում: Գուցե արտա­սահմանյան երկրնե­րում կան կուսակցություններ, որոնք զբաղված են իրենց հայրե­նի­քի փրկության գործով, բայց ոչ հայկա­կան կուսակցություննե­րը:
Սրբա­զա­նը ցավով նշեց, որ ժողո­վուրդը հեռա­ցել է եկե­ղե­ցուց, մտել է քաղա­քա­կա­նության մեջ: Հատկանշա­կան էր, որ սրբա­զա­նը ասաց, որ ժողո­վուրդը եկե­ղե­ցուց հեռա­ցել է արդեն 134 տարի: Այդ թիվը հետաքրքիր է նրա­նով, որ այս տարի լրա­նում է հայ ավանդա­կան կուսակցություննե­րից մեկի՝ ՀՅԴ‑ի 134-ամյա­կը: Արդյո՞ք դա պարզա­պես զուգա­դի­պություն է:
Սրբա­զա­նը նաև ասաց, որ հնա­րա­վոր չեղավ նույնիսկ երեք նախա­գահնե­րին իրար գլուխ հավա­քել: Ընդա­մե­նը երեք հոգու ոչ թե երե­սուն: Նախկին նախա­գահնե­րը իրար հանդեպ թույն են շնչում, նրանց ուզածն այն է, որ իրենք քաղա­քա­կան առումով արդա­րացվեն, հետ վերա­դառնան հերո­սի պես՝ հանուն իրենց շահի: Փոխա­նակ ժամա­նա­կին հեռա­նա­լու ու դաշտը ազատ թողնե­լու նախա­գահնե­րը մտան քաղա­քա­կա­նություն ու խանգա­րում են: Նրանք կարող էին ի շահ հայրե­նիք դուրս գալ քաղա­քա­կա­նությունից, բայդ դա էլ են ուշացրել: Ինքը չի կարող գնալ նրանց թևե­րից բռնել ու դուրս շպրտել: Ինքը չ իկա­րող ՀՀԿ‑ի փոխա­րեն համա­գումար անել ու հայտա­րա­րել, որ Սերժ Սարսգյա­նը հեռա­նում է քաղա­քա­կա­նությունից:
Խորը քննա­դա­տության արժա­նա­ցավ նաև ՀՅԴ‑ը: Սրբա­զա­նը նշեց, որ իրեն հրա­վի­րել էին հարցազրույցի, որի ընթացքում ինքը մի քանի քաղցր խոսք էր ասել նաև ՀՅԴ հասցեին, դրա­նից հետո առանց իրեն զգուշացնե­լու՝ եթեր չտվե­ցին, նույնիսկ ներո­ղություն չխնդրե­ցին: Մի՞թե կարե­լի էր նման ցածր պահվածք ցուցա­բե­րել, այն էլ ՀՅԴ‑ը, որ կարև­որ դերա­կա­տա­րություն է ունե­ցել հայ ժողովրդի կյանքում:
Սրբա­զա­նը ասաց, որ եկե­ղե­ցին կատարյալ չէ, իդեա­լա­կան չէ, բայց եղած կառույցնե­րի մեջ ամե­նա­լավն է; Փրկություն ու ճշմարտություն առա­ջարկող միակ կառույցը, որովհետև հայկա­կան կուսակցություննե­րը՝ ներառյալ ՀՀԿ‑ը ևՀՅԴ‑ը միայն իրենց շահի մասին են մտա­ծում:
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ