27.7 C
Yerevan

Բանա­կի Վերա­փոխման Անհրա­ժեշտությունը

Իհարկե դրսից հնա­րա­վոր է բերել մեթո­դա­բա­նությունը, բայց իհարկե ոչ երբեք բովանդա­կությունը, քանի որ այդ բովանդա­կությունը պետք է լինի Հայաստա­նի իրա­կան ինքնիշխա­նության կարև­որ հատկա­նիշնե­րից մեկը:

Հակոբ Բադալյան

ԶՈՒ կերպա­փոխման ողնա­շա­րա­յին ասպեկտը

Պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտնում է, որ ԱՄՆ կատա­րած աշխա­տանքա­յին այցի շրջա­նա­կում ՀՀ պաշտպա­նության նախա­րա­րի առա­ջին տեղա­կալ, ԶՈՒ ԳՇ պետ, գենե­րալ-լեյտե­նանտ Էդվարդ Ասրյա­նը հանդի­պել է ԱՄՆ ԶՈՒ շտաբնե­րի պետե­րի միացյալ կոմի­տեի նախա­գահ, գենե­րալ Չարլզ Բրաունի հետ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկա­յացնող հարցեր, և ամե­րիկյան կողմը նշել է, որ կշա­րունա­կի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպա­փոխման և բարե­փո­խումնե­րի ընթացքին։ Այն ընթացքում, երբ ԶՈՒ ԳՇ պետը մեկնում էր ԱՄՆ, Հայաստա­նի Զինված ուժե­րում արձա­նագրվեց հերթա­կան ողբերգա­կան դեպքը, հայտնա­բերվեց զինծա­ռա­յո­ղի դի, որն ըստ պաշտո­նա­կան տեղե­կության՝ ինքնասպա­նության հետև­անք է:

Թե ինչո՞ւ է զինծա­ռա­յո­ղը դիմել ինքնասպա­նության, ով է նրան հասցրել այդ վիճա­կին, առայժմ ընթա­նում է քննություն: Տարեսկզբից Հայաստա­նի զինված ուժե­րում այսպես ասած խաղաղ պայմաննե­րում զոհե­րի թիվն արդեն 28 է, ինչը աննա­խա­դեպ բարձր թիվ է, որը հարցեր է առա­ջացնում, թե արդյո՞ք Հայաստա­նի զինուժում իրա­կա­նացվում է բարե­փո­խում, թե՞ միայն խոսվում է այդ մասին: Ընդ որում, երբ խոսք է գնում բարե­փոխման, զինուժի կերպա­փոխման մասին, գերա­զանցա­պես նկա­տի է առնվում զինուժի կառուցվածքը, փիլի­սո­փա­յությունը, մարտա­կան կառուցվածքը, սպա­ռա­զի­նության որա­կը, հագե­ցա­ծությունը և այլն:

Մինչդեռ, զինուժի կերպա­փո­խումը իրե­նից պետք է ենթադրի նաև արժե­քա­յին ու գաղա­փա­րա­կան վերա­փո­խում, որը էական նշա­նա­կություն ունե­ցող է միջանձնա­յին հարա­բե­րություննե­րի տիրույթում: Եվ երբ, օրի­նակ, խոսվում է ԶՈւ եվրաատլանտյան մոդե­լի փորձի կիրառման մասին, զուտ ռազմա­տեխնի­կա­կան բաղադրիչնե­րի կարև­ո­րությամբ հանդերձ, շատ էական է նաև այն, թե հայկա­կան զինուժի համար պատասխա­նա­տունե­րը որքա­նով են ընդունակ յուրացնել նաև վերը բերված արժե­քա­յին-գաղա­փա­րա­կան հարա­բե­րություննե­րի մշա­կույթի հանգա­մանքը: Խոսքը, բնա­կա­նա­բար, նույնա­կան կրկնօ­րի­նակման մասին չէ և չի կարող լինել, որովհետև էապես տարբեր են մշա­կութա­յին և մտա­ծո­ղա­կան հարթություննե­րը:

Խոսքը մեթո­դա­բա­նա­կան մոտե­ցումնե­րի դիտարկման և դրանց տեղայնացման, ադապտա­ցիա­յի մասին է: Խնդիրն այսօր հայկա­կան զինուժի համար առա­վել քան կարև­որ է նաև այն պատճա­ռով, որ, ըստ էության, ռազմա­կան պարտության հետև­անքով փլուզվել է նաև արժե­գա­ղա­փա­րա­կան այն առանցքը, որ ողնա­շա­րա­յին դեր ուներ հայկա­կան զինուժի համար՝ արցախյան հաղթա­նա­կը և այն պահպա­նե­լու առա­քե­լությունը: Մտա­ծել, որ այսօր հնա­րա­վոր է վերա­կանգնել այդ կորուստը նույնությամբ, կլի­նի թերևս ցանկա­լին հնա­րա­վո­րի տեղ մատուցե­լու մոլո­րություն: Բայց չի կարող գոյություն ունե­նալ զինուժ, որը չունի ընդհուպ միջանձնա­յին հարա­բե­րություննե­րի մակարդակ խորա­ցող արժե­բա­նա­կան, գաղա­փա­րա­կան կառուցվածք և առանցք:

Ինչպե՞ս լուծել այդ խնդի­րը, ինչպես գնալ դրան: Այստեղ իհարկե դրսից հնա­րա­վոր է բերել մեթո­դա­բա­նությունը, բայց իհարկե ոչ երբեք բովանդա­կությունը, քանի որ այդ բովանդա­կությունը պետք է լինի Հայաստա­նի իրա­կան ինքնիշխա­նության կարև­որ հատկա­նիշնե­րից մեկը: Բայց կա՞ Հայաստա­նում այդ բովանդա­կությունը կրող ռազմա­քա­ղա­քա­կան վերնա­խավ, որը կփնտրի դրա մշակման և առաջմղման արդյունա­վետ մեթո­դա­բա­նություն՝ գործուղումնե­րի ընթացքում այդ խնդրին տրա­մադրե­լով ոչ միայն արա­րո­ղա­կարգա­յին ժամա­նա­կը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ