25.4 C
Yerevan

Հս․ Կորեան Զորք Է Ուղարկում Ուկրաի­նա

Հյուսի­սա­յին Կորեան Ռուսաստա­նին ուղարկել է հրե­տա­նա­յին արկեր և հրթիռներ, բայց սա կլի­նի առա­ջին անգամ, երբ նրա զինվորնե­րը կմասնակցեն մարտե­րին։

The Telegraph


3000 հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի գումարտա­կը շուտով կմիա­նա ռուսա­կան զորքե­րին Ուկրաի­նա­յի դեմ պայքա­րում, ինչը կհանգեցնի Փհենյա­նի լիարժեք մասնակցությա­նը պատե­րազմին։
Հետա­խուզա­կան աղբյուրնե­րը հայտնել են, որ ստո­րա­բա­ժա­նումը գաղտնի վերա­պատրաստվել է Ռուսաստա­նի հեռա­վոր արև­ելքում և շուտով կմտնի ռուսա­կան դեսանտա­յին գնդի կազմ։
«Նրանք կոչվում են Բուրիաթյան գումարտակ», — Politico-ին ասել է ուկրաի­նա­կան ռազմա­կան ավագ աղբյուրը: Բուրիա­թիան Մոնղո­լիա­յի սահմա­նին գտնվող Ռուսաստա­նի հեռա­վոր շրջան է, որտեղ Կրեմլը ծանր ջանքեր է գործադրում զինվո­րա­կաննե­րի հավա­քագրման ուղղությամբ։ Kyiv Independent‑ը մեջբե­րում է մեկ այլ արևմտյան հետա­խուզա­կան աղբյուրի, որը պնդում է, որ Հյուսի­սա­յին Կորեան 10,000 զինվոր է ուղարկել՝ միա­նա­լու ռուսա­կան բանա­կին։ Իր «հաղթա­նա­կի պլա­նը» ներկա­յացնե­լով Ուկրաի­նա­յի խորհրդա­րա­նին չորեքշաբթի օրը, Վլա­դի­միր Զելենսկին ասել է, որ Վլա­դի­միր Պուտի­նը և Հյուսի­սա­յին Կորեա­յի դիկտա­տոր Կիմ Ջոն Ունգը այժմ «հանցա­գործնե­րի կոա­լի­ցիա» են:
«Սա Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում Ռուսաստա­նի կողմից երկրորդ պետության մասնակցությունն է», — ասել է նա:
Դա տեղի է ունե­նում այն բանից հետո, երբ անցած շաբաթ ռուսա­կան ուժե­րը հակա­հարված են հասցրել Ուկրաի­նա­յի հարա­վա­յին Կուրսկ շրջա­նի ներխուժմա­նը։ Ուկրաի­նա­յի պաշտոնյա­նե­րը օգոստո­սին Կուրսկի ներխուժումը ներկա­յացրել էին որպես «ստրա­տե­գիա­կան հաղթա­թուղթ», սակայն Ռազմա­վա­րա­կան Պատե­րազմի Ուսումնա­սի­րության Ինստի­տուտն ասել է, որ դա կարող էր ակա­մա կերպով Հյուսի­սա­յին Կորեան ներքա­շել պատե­րազմի մեջ։
ԱՄՆ-ում հիմնված վերլուծա­կան կենտրո­նը նշել է, որ Կրեմլը կարդա­րացնի հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի ուղարկումը, երբ Ռուսաստա­նի խորհրդա­րա­նը վավե­րացնի փոխա­դարձ ռազմա­կան աջակցության պայմա­նա­գի­րը իր դաշնակցի հետ՝ եթե որևէ մեկը ենթարկվի հարձակման։ Դա սպասվում է մոտ օրե­րին: Երկու ու կես տարի շարունակվող պատե­րազմը վերածվել է մաշեցման պատե­րազմի, որտեղ մատա­կա­րարման գծե­րը և զինվորնե­րի հավա­քագրումը, հավա­նա­բար, կդառնան հաղթա­նա­կի որո­շիչ գործոններ։
Հյուսի­սա­յին Կորեան Ռուսաստա­նին ուղարկել է հրե­տա­նա­յին արկեր և հրթիռներ, բայց սա կլի­նի առա­ջին անգամ, երբ նրա զինվորնե­րը կմասնակցեն մարտե­րին։ Հայտա­րա­րությունը արվել է այն բանից հետո, երբ այս ամիս ուկրաի­նա­կան հրե­տա­նու հարվա­ծից սպանվել են վեց հյուսիսկո­րեա­ցի սպա՝ Ռուսաստա­նի կողմից գրավված Դոնեցկում, հաղորդում է Հարա­վա­յին Կորեան։ Վերլուծա­բաննե­րը նշում են, որ թեև հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի որա­կը կասկա­ծե­լի է, նրանց քանա­կը լուրջ աջակցություն կդառնա Ռուսաստա­նի համար։
«Տխուր է տեսնել, որ Ուկրաի­նա­յի գործընկերնե­րը աջակցություն են ցուցա­բե­րում՝ կարծես թե մի ինչ-որ ակա­դե­միա­կան տեսության վրա հիմնված մոդե­լա­վորման խաղի պես, մինչդեռ Ռուսաստա­նի դաշնա­կիցնե­րը պարզա­պես նետում են ռազմա­կան ուժ, որպեսզի Ռուսաստա­նը հաղթի», — ասել է Ֆիլիպ Օ’Բրա­յա­նը, Սուրբ Էնդրյուսի համալսա­րա­նի ռազմա­վա­րա­կան հետա­զո­տություննե­րի պրոֆե­սո­րը։
Հյուսի­սա­յին Կորեա­յի բանա­կը, ըստ գնա­հա­տա­կաննե­րի, ունի ավե­լի քան մեկ միլիոն զինվոր, ինչը Պուտի­նին հնա­րա­վո­րություն է տալիս հսկա­յա­կան ռեզերվներ ստա­նալ՝ իր ուժե­րը վերա­կանգնե­լու համար: Ռուսաստա­նը գնա­հատվում է, որ օրա­կան ավե­լի քան 1000 մարդ է կորցնում՝ զանգվա­ծա­յին հետև­ա­կի մարտա­վա­րություն կիրա­ռե­լով։
Ի տարբե­րություն Ռուսաստա­նի, Ուկրաի­նա­յի համար դժվար է վերա­կանգնել իր առաջնագծի ուժե­րը: Չնա­յած իշխա­նության կողմից հավա­քագրման գործընթա­ցի ընդլայնմա­նը, տղա­մարդիկ խուսա­փում են առաջնագծում ծառա­յե­լուց, քանի որ դա համա­րում են մահվան կամ ծանր վնասվածքի միա­կողմա­նի տոմս։
Սա, ըստ Ջոն Ֆորմա­նի՝ Մոսկվա­յում Բրի­տա­նիա­յի նախկին ռազմա­կան կցորդի, Կրեմլի ռազմա­վա­րա­կան հաշվարկի կարև­որ մասն է։
«Դա նշա­նա­կում է օգտա­գործել նոր աղբյուր՝ մսա­ղաց ուղարկե­լու համար», — ասել է նա։ «Նաև նշա­նա­կում է օգտա­գործել ոչ ռուսնե­րին։ Ոչ ոքի չի հետաքրքրի, եթե հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը սպանվեն»:
Հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը մարտի դաշտում չեն հայտնվել սառը պատե­րազմի ժամա­նակնե­րից, երբ նրանք ուղարկվել էին տարբեր սահմա­նա­յին պատե­րազմներ՝ որպես Սովե­տա­կան Միության դաշնա­կիցներ և միջնորդներ։ Ռուսա­կան ռազմա­կան բլո­գերնե­րի հաղորդմամբ, առնվազն 18 հյուսիսկո­րեա­ցի զինվոր արդեն լքել է իրենց վերա­պատրաստման ճամբարնե­րը Ռուսաստա­նում։
ԱՄՆ‑ը հայտա­րա­րել է, որ «մտա­հոգված է» այն հաղորդումնե­րով, որ Հյուսի­սա­յին Կորեան շուտով կարող է միա­նալ Ռուսաստա­նի պատե­րազմին Ուկրաի­նա­յի դեմ։

Աղբյուրը՝ telegraph.com կայքից։

թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ