Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է հրետանային արկեր և հրթիռներ, բայց սա կլինի առաջին անգամ, երբ նրա զինվորները կմասնակցեն մարտերին։
The Telegraph
3000 հյուսիսկորեացի զինվորների գումարտակը շուտով կմիանա ռուսական զորքերին Ուկրաինայի դեմ պայքարում, ինչը կհանգեցնի Փհենյանի լիարժեք մասնակցությանը պատերազմին։
Հետախուզական աղբյուրները հայտնել են, որ ստորաբաժանումը գաղտնի վերապատրաստվել է Ռուսաստանի հեռավոր արևելքում և շուտով կմտնի ռուսական դեսանտային գնդի կազմ։
«Նրանք կոչվում են Բուրիաթյան գումարտակ», – Politico-ին ասել է ուկրաինական ռազմական ավագ աղբյուրը: Բուրիաթիան Մոնղոլիայի սահմանին գտնվող Ռուսաստանի հեռավոր շրջան է, որտեղ Կրեմլը ծանր ջանքեր է գործադրում զինվորականների հավաքագրման ուղղությամբ։ Kyiv Independent-ը մեջբերում է մեկ այլ արևմտյան հետախուզական աղբյուրի, որը պնդում է, որ Հյուսիսային Կորեան 10,000 զինվոր է ուղարկել՝ միանալու ռուսական բանակին։ Իր «հաղթանակի պլանը» ներկայացնելով Ուկրաինայի խորհրդարանին չորեքշաբթի օրը, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Ջոն Ունգը այժմ «հանցագործների կոալիցիա» են:
«Սա Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից երկրորդ պետության մասնակցությունն է», – ասել է նա:
Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցած շաբաթ ռուսական ուժերը հակահարված են հասցրել Ուկրաինայի հարավային Կուրսկ շրջանի ներխուժմանը։ Ուկրաինայի պաշտոնյաները օգոստոսին Կուրսկի ներխուժումը ներկայացրել էին որպես «ստրատեգիական հաղթաթուղթ», սակայն Ռազմավարական Պատերազմի Ուսումնասիրության Ինստիտուտն ասել է, որ դա կարող էր ակամա կերպով Հյուսիսային Կորեան ներքաշել պատերազմի մեջ։
ԱՄՆ-ում հիմնված վերլուծական կենտրոնը նշել է, որ Կրեմլը կարդարացնի հյուսիսկորեացի զինվորների ուղարկումը, երբ Ռուսաստանի խորհրդարանը վավերացնի փոխադարձ ռազմական աջակցության պայմանագիրը իր դաշնակցի հետ՝ եթե որևէ մեկը ենթարկվի հարձակման։ Դա սպասվում է մոտ օրերին: Երկու ու կես տարի շարունակվող պատերազմը վերածվել է մաշեցման պատերազմի, որտեղ մատակարարման գծերը և զինվորների հավաքագրումը, հավանաբար, կդառնան հաղթանակի որոշիչ գործոններ։
Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է հրետանային արկեր և հրթիռներ, բայց սա կլինի առաջին անգամ, երբ նրա զինվորները կմասնակցեն մարտերին։ Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ այս ամիս ուկրաինական հրետանու հարվածից սպանվել են վեց հյուսիսկորեացի սպա՝ Ռուսաստանի կողմից գրավված Դոնեցկում, հաղորդում է Հարավային Կորեան։ Վերլուծաբանները նշում են, որ թեև հյուսիսկորեացի զինվորների որակը կասկածելի է, նրանց քանակը լուրջ աջակցություն կդառնա Ռուսաստանի համար։
«Տխուր է տեսնել, որ Ուկրաինայի գործընկերները աջակցություն են ցուցաբերում՝ կարծես թե մի ինչ-որ ակադեմիական տեսության վրա հիմնված մոդելավորման խաղի պես, մինչդեռ Ռուսաստանի դաշնակիցները պարզապես նետում են ռազմական ուժ, որպեսզի Ռուսաստանը հաղթի», – ասել է Ֆիլիպ Օ’Բրայանը, Սուրբ Էնդրյուսի համալսարանի ռազմավարական հետազոտությունների պրոֆեսորը։
Հյուսիսային Կորեայի բանակը, ըստ գնահատականների, ունի ավելի քան մեկ միլիոն զինվոր, ինչը Պուտինին հնարավորություն է տալիս հսկայական ռեզերվներ ստանալ՝ իր ուժերը վերականգնելու համար: Ռուսաստանը գնահատվում է, որ օրական ավելի քան 1000 մարդ է կորցնում՝ զանգվածային հետևակի մարտավարություն կիրառելով։
Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի համար դժվար է վերականգնել իր առաջնագծի ուժերը: Չնայած իշխանության կողմից հավաքագրման գործընթացի ընդլայնմանը, տղամարդիկ խուսափում են առաջնագծում ծառայելուց, քանի որ դա համարում են մահվան կամ ծանր վնասվածքի միակողմանի տոմս։
Սա, ըստ Ջոն Ֆորմանի՝ Մոսկվայում Բրիտանիայի նախկին ռազմական կցորդի, Կրեմլի ռազմավարական հաշվարկի կարևոր մասն է։
«Դա նշանակում է օգտագործել նոր աղբյուր՝ մսաղաց ուղարկելու համար», – ասել է նա։ «Նաև նշանակում է օգտագործել ոչ ռուսներին։ Ոչ ոքի չի հետաքրքրի, եթե հյուսիսկորեացի զինվորները սպանվեն»:
Հյուսիսկորեացի զինվորները մարտի դաշտում չեն հայտնվել սառը պատերազմի ժամանակներից, երբ նրանք ուղարկվել էին տարբեր սահմանային պատերազմներ՝ որպես Սովետական Միության դաշնակիցներ և միջնորդներ։ Ռուսական ռազմական բլոգերների հաղորդմամբ, առնվազն 18 հյուսիսկորեացի զինվոր արդեն լքել է իրենց վերապատրաստման ճամբարները Ռուսաստանում։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «մտահոգված է» այն հաղորդումներով, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է միանալ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ։
Աղբյուրը՝ telegraph.com կայքից։
թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը