27.7 C
Yerevan

Էրդո­ղանն Ու Խաղա­ղությունը Անդրկովկա­սում

Ինստի­տուցիո­նալ ի՞նչ կառույց նկա­տի ունի Թուրքիա­յի նախա­գա­հը: Ռուսաստա­նը և Իրա­նը կպաշտպանե՞ն Էրդո­ղա­նի նախա­ձեռնությունը: Նա այդ գաղա­փարն Իլհամ Ալիևի հետ քննարկե՞լ է:

Վահրամ Աթա­նեսյան

Էրդո­ղան. «Հարա­վա­յին Կովկա­սի դեմքը փոխվել է հօգուտ խաղա­ղության»

Ստամբուլում ավարտվել է Թուրքիա­յի, Ռուսաստա­նի, Իրա­նի, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումը, որի բացման խոսքում Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կան գերա­տեսչության ղեկա­վար Հաքան Ֆիդա­նը վստա­հություն էր հայտնել, որ քննարկումնե­րի արդյունքում «հնա­րա­վոր կլի­նի համա­տեղ հայտա­րա­րություն ընդունել»։

Նման փաստա­թուղթ առայժմ չի հրա­պա­րակվել: Հանդիպման ավարտին մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ շփվել է Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Լավրո­վը և պատասխա­նել մի քանի հարցի: Դրանք, ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան կայքը, հիմնա­կա­նում վերա­բերվել են ռուս-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րին, 3+3 ձևա­չա­փին Վրաստա­նի միա­նա­լու հավա­նա­կա­նությա­նը: Հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման վերա­բերյալ հնչել է մեկ հարց՝ ո՞ր հարթակն է արդյունա­վետ, ինչին Լավրո­վը պատասխա­նել է. «Այն, որտեղ կողմե­րը համա­ձայնության կգան», բայց և վերստին հիշեցրել, որ բանակցա­յին նյութը նախա­պատրաստվել է Մոսկվա­յում՝ եռա­կողմ՝ ռուս-հայ-ադրբե­ջա­նա­կան ձևա­չա­փով:

Հնգա­կողմ հանդիպման ավարտին Ռուսաստա­նի, Իրա­նի, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին Ստամբուլի Դոլմա­բահչե նստա­վայրում ընդունել է Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեպ Թայիփ Էրդո­ղա­նը: Այդ մասին հաղորդում է «Անա­դո­լու» գործա­կա­լությունը:

Թուրքիա­յի նախա­գա­հի մանվա­ծա­պատ խոսքից կարե­լի է առանձնացնել երկու էական շեշտադրում. Էրդո­ղա­նը Հարա­վա­յին Կովկա­սում քաղա­քա­կան դիմագծի փոփո­խություն է արձա­նագրել՝ հօգուտ խաղա­ղության: «Թուրքիան մեծ կարև­ո­րություն է տալիս (3+3) հարթա­կին, որ ստեղծվել է տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րը երկխո­սությամբ լուծե­լու ըմբռնմամբ և հաճե­լի է, որ Հարա­վա­յին Կովկա­սի դեմքը փոխվել է հօգուտ մշտա­կան խաղա­ղության»,— ասել է Թուրքիա­յի նախա­գա­հը:

Էրդո­ղա­նի կողմից հնչեցված երկրորդ, ընդ որում՝ շատ ավե­լի կարև­որ, միտքն այն է, որ նա խոսել է 3+3 հարթա­կը խորհրդատվա­կա­նից ինստի­տուցիո­նա­լի վերա­փո­խե­լու անհրա­ժեշտության մասին: «Տարա­ծաշրջա­նի իրա­դարձություննե­րը պահանջում են ամրապնդել համա­գործակցությունը և համե­րաշխությունը, և հարթա­կի վերա­փո­խումը ինստի­տուցիո­նալ կառույցի կնպաստի, որպեսզի երկխո­սությունն ավե­լի արդյունա­վետ լինի»,— Թուրքիա­յի նախա­գա­հի խոսքը փոխանցում է «Անա­դո­լուն»:

Ընդսմին, Էրդո­ղանն ասել է, որ ինքը «նման առա­ջարկություն կանի»: Ե՞րբ, որտե՞ղ է նա ձևա­կերպե­լու այդ առա­ջարկությունը՝ մանրա­մասնություններ չկան, բայց չի բացառված, որ այդ գաղա­փարն ինչ-որ ձևով հնգա­կողմ նախա­րա­րա­կան հանդիպմա­նը շոշափվել է:

Ստամբուլում Թուրքիա­յի, Ռուսաստա­նի, Իրա­նի, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումը նախորդում է Կազա­նում ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին, որին Թուրքիա­յի և Իրա­նի նախա­գահնե­րի մասնակցությունը պաշտո­նա­պես հաստատված է: Գագա­թա­ժո­ղո­վին հրա­վիրված են նաև Հայաստա­նի վարչա­պե­տը և Ադրբե­ջա­նի նախա­գա­հը:

Հարավ-կովկասյան խորհրդատվա­կան հարթակն ինստի­տուցիո­նալ կառույցի վերա­փո­խե­լու գաղա­փարն Էրդո­ղա­նը Կազա­նում կհրա­պա­րա­կայնացնի՞: Ստամբուլում կայացվել է Թուրքիա­յի եւ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­նե­րի հանդի­պում, որտեղ քննարկվել է Կազա­նում Պուտին-Էրդո­ղան հանդիպման կազմա­կերպման հարցը:

Ինստի­տուցիո­նալ ի՞նչ կառույց նկա­տի ունի Թուրքիա­յի նախա­գա­հը: Ռուսաստա­նը և Իրա­նը կպաշտպանե՞ն Էրդո­ղա­նի նախա­ձեռնությունը: Նա այդ գաղա­փարն Իլհամ Ալիևի հետ քննարկե՞լ է: Հարա­վա­յին Կովկա­սում «հարա­բե­րա­կա­նո­րեն կառա­վա­րե­լի կայունությունը» Ռուսաստա­նին, Թուրքիա­յին և Իրա­նին հավա­սա­րա­պես ձեռնտո՞ւ է: Իսկ եթե հոկտեմբե­րի 26‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո Վրաստա­նը «պայթի՞»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3480192.html

Առնչվող Հոդվածներ