25.4 C
Yerevan

Պայքար Հանուն Աթո­ռի

Երբ քննա­դա­տում էի ՔՊ-ին, իրա­վունք ունեի քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվե­լու, բայց երբ որո­շե­ցի իրենց քննա­դա­տել, իրա­վունք չունեմ քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվել։ Ծիծա­ղե­լի եք, պարոնա՛յք, ասեք իրենց, ծիծա­ղե­լի են, ողորմե­լի են, թշվառ են, իրենց քննա­դա­տությամբ էլ են թշվառ, մանր, փոքրո­գի։ Ողորմե­լի է մեր քաղա­քա­կան դաշտը, չորս կողմը ողորմե­լիություն է պարզա­պես, ափսոս էս երկի­րը։

Միքա­յել Աջա­պահյան

Ճշմարտության վրա հարձակվում են լկտիա­բար, բորե­նի­նե­րի պես, որովհետև չեն կարող հերքել . Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նը

– Սրբազա՛ն, ձեր վերջին հարցազրույցից հետո, երբ ասել էիք, որ Սրբա­զան շարժման անհա­ջո­ղության գլխա­վոր պատճա­ռը երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի «ստվերն ու ուրվա­կանն են», և որ նրանք «պետք է հայտա­րա­րեն իրենց հեռացման մասին ու իրա­պես հեռա­նան քաղա­քա­կան ասպա­րե­զից», ձեր դեմ արշավ սկսվեց, քննա­դա­տության մեծ ալիք բարձրա­ցավ, որը մինչ օրս չի դադա­րում։ Սպասո՞ւմ էիք, որ նման արձա­գանք էր լինե­լու։

– Ավե­լին ասեմ, ես շատ ավե­լի լայն ու ամբողջա­կան հարցազրույց տվել եմ «Երկիր մեդիա­յին», որը նույնիսկ եթեր չեն հեռարձա­կել այդ նույն մոտեցման պատճա­ռով՝ բացա­հայտե­լով, որ Դաշնակցությունն էլ նույն նավա­կի մեջ է մյուսնե­րի հետ, այսինքն՝ մեկի պոչը մյուսի տակ է, բոլո­րը բոլո­րի հետ կապված են։ Այնպես որ, ինձ համար նաև կանխա­տե­սե­լի էր, ու ես ուրախ եմ, որ իրենք ինքնա­բա­ցա­հայտվում են, ցույց տալով, որ իրենք մեկ են այսօրվա իշխա­նության հետ, այն իմաստով են մեկ, որ ուզում են այս վիճա­կը շարունակվի։

– Ձեր ասած այդ հարցազրույցը եղել է News.am-ին տված հարցազրույցից առա՞ջ։

– News.am‑ի հարցազրույցից անմի­ջա­պես հետո, դրա համար էլ ավե­լի լայն ու ավե­լի ամբողջա­կան եմ խոսել։ Այդ հարցազրույցից մեկ ժամ հետո, այդտեղ նաև որոշ քննա­դա­տա­կան խոսք Դաշնակցությանն եմ ասել, ինչի պատճա­ռով իրենք, խախտե­լով լրագրո­ղա­կան էթի­կա­յի բոլոր նորմե­րը, նույնիսկ եթեր չեն հեռարձա­կել ու ներո­ղություն չեն խնդրել ինձա­նից, որ եթեր չեն հեռարձա­կում։

– Այսինքն՝ ասե­լի­քի բովանդա­կությունը եղել է նույնը, դրա համա՞ր եթեր չեն հեռարձա­կել։

– Ոչ միայն նույնն է եղել, նաև շատ ավե­լի խոր, լայն ու ամբողջա­կան է եղել։ Ես News.am-ից շտա­պում էի «Երկիր մեդիա», չգի­տեի էլ, թե News.am-ում ինչ հարցեր պետք է հնչեին, շատ շտապ այնտեղ հարցազրույցը տվել եմ ու գնա­ցել «Երկիր մեդիա»։

– Սրբազա՛ն, ըստ ձեզ՝ ինչո՞ւ մեր հասա­րա­կությունը, քաղա­քա­կան դաշտը չեն ընդունում տարա­կարծությունը, առողջ քննա­դա­տությունը։

– Որովհետև, ես ասել եմ, աղջի՛կս, դրանք կուսակցություններ չեն, դրանք մեկ անձի շուրջ համախմբված ակումբներ են, մեկ կենտրո­նից սնվող, անձի պաշտա­մունքի վրա հիմնված ակումբներ են։ Քաղա­քա­կան դաշտ՝ որպես այդպի­սին, գոյություն չունի Հայաստա­նում, ու ես ուրախ եմ, որ իմ հարցազրույցով ցույց եմ տվել այդ քաղա­քա­կան դաշտի ողջ սնանկությունը, պարա­պությունը, սնա­մի­ջությունը ու միմյանց հետ կապվա­ծությունը, որովհետև հոգև­որ նույն կապի մեջ են իրենք, ինչքան հնա­րա­վոր է շատ ունե­նալ, ինչքան հնա­րա­վոր է շատ գռփել, վայե­լել ու այս երկի­րը վարի տալ։ Այս ամե­նով իրենք բոլո­րը միասնա­կան են։

Ես ասել եմ, եթե ուզում են, որ այս շարժումը հաջո­ղի, պետք է իրենք հեռա­նան, եթե ես էլ իրենց նման մեկը լինեի, ապա չէի խոսի այդ մասին, ի՞նձ ինչ՝ կգնան, կմնան։ Բայց քանի որ ես Հայաստա­նի փրկությամբ մտա­հոգված մարդ եմ՝ ի տարբե­րություն իրենց, դրա համար ես ասում եմ, որ անհրա­ժեշտ է, որ իրենք հեռա­նան, եթե ուզում են, որ Հայաստա­նը ոտքի կանգնի ու փրկվի։ Դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ դա օբյեկտիվ իրա­կա­նությունն է, ի՞նձ ինչ իրենք, իրենց քաղա­քա­կան դաշտը, թող իրենց քաղա­քա­կան դաշտում ապրեն, վայե­լեն, բազմա­նան, ցռան վերգո­նե­րի քանա­կը մեծացնեն, ինչ ուզում են՝ թող անեն։

– Ասում եք՝ իրենք մեկ են այս իշխա­նության հետ, բայց ընդդի­մությունը պայքա­րում է, չէ՞, այս իշխա­նության դեմ։

– Ձևա­կան բան է, պայքա­րում է, որպեսզի ինքը գա իշխա­նության, ոչ թե որ երկի­րը փրկի։ Ասում է՝ մենք ուզում ենք, որ այս իշխա­նությունը գնա, բայց որ մենք գանք: Սա նշա­նա­կում է, որ իրենք չեն ուզում փրկել երկի­րը, իրենք պարզա­պես իշխա­նություն են ուզում։ Իսկ Բագրատ Սրբա­զա­նը, մենք իշխա­նություն չենք ուզում, մենք երկիրն ենք ուզում փրկել, իսկ իրենք ուզում են մեզ օգտա­գործել իրենց նպա­տակնե­րի համար, բայց մենք չենք օգտա­գործվում։

Հիմա ես, երբ քննա­դա­տում էի ՔՊ-ին, իրա­վունք ունեի քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվե­լու, բայց երբ որո­շե­ցի իրենց քննա­դա­տել, իրա­վունք չունեմ քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվել։ Ծիծա­ղե­լի եք, պարոնա՛յք, ասեք իրենց, ծիծա­ղե­լի են, ողորմե­լի են, թշվառ են, իրենց քննա­դա­տությամբ էլ են թշվառ, մանր, փոքրո­գի։ Ողորմե­լի է մեր քաղա­քա­կան դաշտը, չորս կողմը ողորմե­լիություն է պարզա­պես, ափսոս էս երկի­րը։

– Սրբազա՛ն, այս ամե­նից հետո, երբ պարզ է, որ այդ մարդիկ չեն ընդունում իրենց ուղղված քննա­դա­տությունը, երկրի փրկության, այս միջա­վայրի փոփո­խության հույս ունե՞ք։

– Աղջի՛կս, իմ ասածն անգամ քննա­դա­տություն չէ, առա­ջարկություն է, որպեսզի լինի այն, ինչ իրենք իբր թե ցանկա­նում են, որ լինի։ Իմ ասածն առա­ջարկություն է, ես ներկա­յացրել եմ վիճա­կը ու ասել, որ իրենք պետք է հեռա­նան, որ լավ լինի, սա քննադատությո՞ւն է։

– Ասում են՝ քննա­դա­տություն է, չեք գնա­հա­տում նախա­գահնե­րի ունե­ցած ավանդը երկրի կայացման գործում։

– Եթե քննա­դա­տություն է, ու ես սուտ եմ խոսել այդ ամե­նի մեջ, դա հերքում են։ Իրենց քննա­դա­տություննե­րի մեջ հերքում կա՞, չկա, իսկ ճշմարտության վրա հարձակվում են, որովհետև ճշմարտությունը չեն կարող հերքել, ճշմարտության վրա հարձակվում են ու հարձակվում են այդպես՝ լկտիա­բար, բորե­նի­նե­րի պես, շնա­գայլե­րի նման, մեկը մյուսին հերթ չտա­լով։ Իրենց հարձակման մեթո­դա­բա­նությունը տեսնե­լով՝ պարզ է, որ իմ ասա­ծը բացարձակ ճշմարտություն է, ես կարող է մինչ այս կասկա­ծեի իմ ասա­ծի ճշմարտա­ցիության մեջ, հիմա բացարձակ չեմ կասկա­ծում։

– Փրկության հույս կա՞։

– Փրկության հույսը իրենց կողմից իմ ասա­ծը կամա­վո­րա­պես անելն է, եթե կամա­վո­րա­պես չեն անում, ապա ժողո­վուրդը պետք է անի դա, ինչը ես ասում եմ, այլա­պես չկա ուրիշ ձև, ուրիշ ճանա­պարհ չկա։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ