25.4 C
Yerevan

Ստամբուլը, Կարծես, Չոգև­ո­րեց Մոսկվա­յին

Այս առումով ինտրի­գա­յին է, որ ՌԴ ԱԳՆ‑ն ոչ միայն ստամբուլյան «հռչա­կագրի» տեքստը չի հրա­պա­րա­կել, այլև առհա­սա­րակ նման փաստա­թուղթ ընդունե­լու մասին որևէ հիշա­տա­կում չի արել:

Վահրամ Աթա­նեսյան

Արտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կով ստամբուլյան հնգա­կողմ բանակցություննե­րի արդյունքնե­րով ընդունվել է ամփո­փիչ «հռչա­կա­գիր»: Փաստաթղթի առանցքա­յին դրույթնե­րը ձևա­կերպված են երրորդ կետով:

Ըստ այդմ, կողմե­րը հաշվի են առնում բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րի վճռո­րոշ անհրա­ժեշտությունը, որ բխում է փոխա­դարձ շահե­րի իրա­կա­նացմանն ուղղված ջանքե­րից և վերա­հաստա­տում են, որ վիճե­լի հարցե­րը ենթա­կա են խաղաղ կարգա­վորման:

Ընդսմին, այդ գործընթա­ցում պետք է հարգվեն կողմե­րի ինքնիշխա­նությունը, քաղա­քա­կան անկա­խությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, միջազգա­յին ճանաչված սահմաննե­րի անքակտե­լիությունը, բացառվի միմյանց ներքին գործե­րին միջամտությունը, ուժի կամ ուժի սպառնա­լի­քի կիրա­ռումը, հարգվեն մարդու իրա­վունքնե­րը՝ ինչպես որ նշված սկզբունքնե­րը սահմանված են ՄԱԿ‑ի Կանո­նադրությամբ:

Անշուշտ, չափա­զանցված լավա­տե­սություն կլի­ներ հուսալ, որ հռչա­կա­գի­րը ստո­րագրած երկրնե­րի առաջնորդնե­րը հաջորդ պահին արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին հրա­հանգե­լու են խստո­րեն հետև­ել համա­ձայնեցված փաստաթղթի, ինչպես նման դեպքե­րում են ասում՝ ոգուն և տառին:
Այս դեպքում և առհա­սա­րակ կարև­ո­րը քաղա­քա­կան արդյունքն է, որի բացա­կա­յությունը կնշա­նա­կեր, որ 3+3 ձևա­չա­փը մեռե­լա­ծին է, և Հարա­վա­յին Կովկա­սում կայունության ու համա­գործակցության ոչ մի հեռանկար պարզա­պես չկա:

Բացառված չէ, իհարկե, որ բուն քննարկումնե­րում հենց նման «ընդհա­նուր հայտա­րար» է ձևա­վորվել, և «հռչա­կա­գի­րը» պարզա­պես «լավա­տե­սության իմի­տա­ցիա» է, և կողմե­րը դրան հավա­նություն տվել, որպեսզի հյուրընկա­լող երկրի վարկը չտուժի:

Այս առումով ինտրի­գա­յին է, որ ՌԴ ԱԳՆ‑ն ոչ միայն ստամբուլյան «հռչա­կագրի» տեքստը չի հրա­պա­րա­կել, այլև առհա­սա­րակ նման փաստա­թուղթ ընդունե­լու մասին որևէ հիշա­տա­կում չի արել:

Հնգա­կողմ հանդի­պումից անցել է արդեն երկու օր, բայց ռուսաստանյան մամուլը նախա­րա­րա­կան այդ «գագա­թա­ժո­ղո­վին» դեռևս չի անդրա­դարձել: Մոսկվա­յից չի հնչել ոչ քաղա­քա­կան, ոչ փորձա­գի­տա­կան գեթ մեկ տեսա­կետ:

Կարե­լի էր Մոսկվա­յի անտե­սումնե­րին անտարբեր մնալ, եթե նախընթաց ամիսնե­րին ՌԴ ԱԳՆ‑ն մի քանի անգամ շեշտած չլի­ներ 3+3 ձևա­չա­փի արդյունա­վե­տությունը՝ բաց աջակցություն հայտնե­լով նախա­ձեռնության հեղի­նակներ՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րին:

Ո՞րն է Մոսկվա­յի հետըո­ղա­կան լռության պատճա­ռը: Ինչո՞ւ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րությունը Ստամբուլի հնգա­կողմ հանդիպմամբ ոգև­որված չէ: «Հռչա­կագրում» ասված է, որ հաջորդ հանդիպման ժամա­նա­կը և վայրը կճշտվեն դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով: Ռուսաստա­նը մոտա­կա ժամա­նակներս նույն ձևա­չա­փով հանդի­պում կազմա­կերպե­լու նախաձեռնությո՞ւն է ցուցա­բե­րել:

Իսկ, գուցե, Մոսկվան այդ հարթա­կի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է «հռչա­կագրի» երրորդ կետի պատճա­ռով: Վերը մեջբերված ձևա­կերպումնե­րի դեմ ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը չէր կարող բացա­հայտ հանդես գալ, բայց դրանք արմա­տա­պես հակա­սում են ռուս-ուկրաի­նա­կան կարգա­վորման մոսկովյան «հայե­ցա­կարգին»: Ի դեպ, ստամբուլյան «հռչա­կագրի» տեքստը չի հրա­պա­րա­կել նաև Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն: Հանդիպման մասին պաշտո­նա­կան և փորձա­գի­տա­կան Բաքուն նույնպես լռում է: Վտանգա­վոր ունի­սոն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3480467.html

Առնչվող Հոդվածներ