25.4 C
Yerevan

Պուտին֊Էրդողան Առևտուր

Էական է, թե արդյոք Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը պատրա՞ստ է թեկուզ Շոլցի հետ կառուցո­ղա­կան քննարկումներ սկսել, նա առհա­սա­րակ պատե­րազմը դադա­րեցնե­լու մտադրություն ունի՞, թե ամեն ինչ իմի­տա­ցիա է:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նը կընդունի՞ Էրդո­ղա­նի «միջնորդությունը»

Հոկտեմբե­րի 19-ին Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեպ Թայիփ Էրդո­ղա­նը հյուրընկա­լել է Գերմա­նիա­յի կանցլեր Օլաֆ Շոլցին: Բանակցություննե­րից հետո համա­տեղ մամուլի ասուլի­սին կողմե­րը բացա­հայտել են, որ իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտության հարցում տրա­մագծո­րեն ներհակ դիրքո­րո­շում ունեն:

Ռուսաստանյան փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րը, սակայն, տեսա­կետ են հայտնում, որ Շոլցը Թուրքիա է մեկնել բոլո­րո­վին այլ առա­քե­լությամբ, և ուշադրություն են հրա­վի­րում այն իրո­ղությա­նը, որ Գերմա­նիա­յի կանցլե­րը ՌԴ նախա­գա­հի հետ երկխո­սություն վերսկսե­լու մտադրություն է հայտնել, ինչին Կրեմլից դրա­կան են արձա­գանքել: Այս առումով առանձնա­հա­տուկ կարև­ո­րություն է տրվում Վլա­դի­միր Պուտի­նի հայտա­րա­րությա­նը, որ Մոսկվան պատրաստ է ուկրաի­նա­կան կարգա­վորման բանակցություննե­րը վերսկսել 2022թ. Ստամբուլում նախաստո­րագրված փաստաթղթի հիմքով:

Եվրո­պա­կան առա­ջա­տար երկրնե­րից Գերմա­նիան առանձնա­նում է ուկրաի­նա­կան կարգա­վորման նկատմամբ հետաքրքրվա­ծությամբ: Բեռլի­նը բավա­կան պահպա­նո­ղա­կան է Ուկրաի­նա­յին ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության սպա­ռա­զի­նություններ տրա­մադրե­լու հարցում, իսկ Թուրքիան, չնա­յած ՆԱՏՕ‑ի անդամ է, արդեն երրորդ տարին է՝ համա­ռո­րեն չի միա­նում Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րին:

Համադրե­լով Ուկրաի­նա­յի հարցում Թուրքիա­յի և Գերմա­նիա­յի «խորքա­յին մոտեցումները»«Նեզավիսիմայա գազատա»-ի մեկնա­բա­նը չի բացա­ռում, որ Էրդո­ղան-Շոլց բանակցություննե­րի հիմնա­կան թեման «Պուտին-Շոլց երկխո­սության հարցում Թուրքիա­յի նախա­գա­հի միջնորդության քննարկումն է եղել»:

Հնա­րա­վոր է՝ լրատվա­մի­ջո­ցին այդ ենթադրությունն անե­լու համար հուշում արվել է ՌԴ ԱԳՆ-ից կամ նախա­գա­հի աշխա­տա­կազմից, բայց ակնա­ռու է, որ Գերմա­նիա­յի կանցլե­րի Ստամբուլ մեկնե­լուց հազիվ երկու օր անց Անկա­րա է գործուղվել Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Անդրեյ Սիգի­բան:

Թուրք պաշտո­նա­կից Ֆիդա­նի հետ բանակցություննե­րից հետո Սիգի­բան հայտա­րա­րել է, որ «Ուկրաի­նա­յում պատե­րազմի արդա­րա­ցի դադա­րեցման միակ ճանա­պարհը Կիևի առա­ջարկած խաղա­ղության բանաձևն է»:

Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի նախա­րարն օրվա վերջում արժա­նա­ցել է Թուրքիա­յի նախա­գա­հի ընդունե­լությա­նը: Այդ մասին տեղե­կատվությունը չափա­զանց սուղ է. «Նախա­գահ Էրդո­ղանն ընդունել է Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Անդրեյ Սիգի­բա­յին: Բանակցություններն ընթա­ցել են Անկա­րա­յի նախա­գա­հա­կան համա­լի­րում: Ներկա է գտնվել նաեւ արտա­քին գործե­րի նախա­րար Հաքան Ֆիդա­նը», – հայտնում է «Անա­դո­լուն»:

Բարդ է ասել՝ Վլա­դի­միր Զելենսկին արտգործնա­խա­րար Սիգի­բա­յին Անկա­րա է գործուղել, որպեսզի վերջինս Էրդո­ղա­նին Շոլց-Պուտին երկխո­սության հարցում միջնորդ լինե­լուց տարհա­մո­զի՞, թե՞ Կիեւը փորձում է «առանձնացնել գործընթա­ցին իր ավանդը բերել»:

Բայց Շոլց-Պուտին երկխո­սության, Էրդո­ղա­նի միջնորդության և «ստամբուլյան համա­ձայնություննե­րի հիմքով կարգա­վորման բանակցություններ սկսե­լու» մասին բոլոր դատո­ղություննե­րը միայն տեսա­կան են, հավա­նա­կա­նության ոլորտից:

Էական է, թե արդյոք Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը պատրա՞ստ է թեկուզ Շոլցի հետ կառուցո­ղա­կան քննարկումներ սկսել, նա առհա­սա­րակ պատե­րազմը դադա­րեցնե­լու մտադրություն ունի՞, թե ամեն ինչ իմի­տա­ցիա է: Ստամբուլում 3+3 հարթա­կի քննարկումնե­րից հետո ՌԴ արտգործնա­խա­րար Լավրովն ուկրաի­նա­կան կարգա­վորման մասին հարցին պատասխա­նե­լիս հիշեցրել է Պուտի­նի հունի­սի 14‑ի հայտա­րա­րությունը և ամփո­փել, որ այն «մնում է ուժի մեջ»: Իսկ դա Ուկրաի­նա­յի կապի­տուլյա­ցիա­յի վերջնա­գիր է: Կարե­լի է, թերևս, ենթադրել, որ Պուտի­նը միայն հռե­տո­րա­բա­նության նշա­ձողն է բարձրացրել, իսկ իրա­կա­նում նա «կարող է փոխզիջման գնալ»: Բայց որքանո՞վ է պահանջված Թուրքիա­յի միջնորդությունը, եթե Պուտի­նը հնա­րա­վո­րություն ունի Արևմուտքի հետ «ուղղա­կի գործարքի հասնել»:

Առնչվող Հոդվածներ