16.8 C
Yerevan

Հայկա­կան Սփյուռքի Ձևա­վո­րումը

Մաս 2

Կուսակցություննե­րին կարող են փոխա­րի­նել հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը, որոնք կաշկանդված չեն որևէ քաղա­քա­կան կողմնո­րոշմամբ ու պարտա­վո­րություննե­րով; ՀԿ-ները շատ ավե­լի լայնա­խոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավե­լի հեշտ են աշխա­տում մարդկանց հետ, ավե­լի դրա­կան ու թեթև մթնո­լորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպա­տակնե­րը։

Կուսակցություննե­րին կարող են փոխա­րի­նել հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը, որոնք կաշկանդված չեն որևէ քաղա­քա­կան կողմնո­րոշմամբ ու պարտա­վո­րություննե­րով; ՀԿ-ները շատ ավե­լի լայնա­խոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավե­լի հեշտ են աշխա­տում մարդկանց հետ, ավե­լի դրա­կան ու թեթև մթնո­լորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպա­տակնե­րը։

Այն իրա­վի­ճա­կը որում այսօր Հայկա­կան Սփյուռքն է, հեռու բավա­րար լինե­լուց՝ նույնիսկ հաշվի առնե­լով բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառնե­րը։ Հայկա­կան Սփյուռքը հսկա­յա­կան ներուժ ունե­ցող ցանցա­յին մի օրգա­նիզմ է, և այդ օրգա­նիզմը խնամք է պահանջում, ապա թե ոչ, շարունա­կա­բար տրո­հումը ոչ թե բազմացնե­լու է Սփյուռքը, այլ թուլացնե­լու։
Հայկա­կան Սփյուռքն իր ինքնության փնտրտուքնե­րը ոչ թե միայն պիտի կապի պատմության քառուղի­նե­րում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի հետ, ամրացնի կամ թուլացնի Հայաստա­նի ներքին ու արտա­քին իրա­դությա­նը համա­պա­տասխան, այլ ունե­նա սեփա­կան մարտա­վա­րություն՝ ներքին և արտա­քին ուղղվա­ծության։ Դա կնպաստի ոչ միայն Սփյուռքի համայնքնե­րի կայացմա­նը, այլև կուժե­ղացնի սեփա­կան ուժի ինքնա­գի­տակցումն ու իր ուժից ծնվող վստա­հությունը։ Սեփա­կան ուժի գիտակցումը կուժե­ղացնի Սփյուռքի ամեն ներկա­յա­ցուցչի և համայնքն ընդհա­նուր առմա­մաբ, իսկ ուժեղ և կայուն համայնքնե­րը միասնա­բար կկազմեն այն Սփյուռքը որն ի վիճա­կի է սեփա­կան ռազմա­վա­րությամբ հանդես գալուն, այլ ոչ միայն ՀՀ-ից ստացվող լուրե­րի լուռ ու անհա­մա­ձայն կամա­կա­տա­րության։
Իշխա­նությունը, որքան էլ կարև­որ է, ունի քաղցկե­ղա­ծին հատկություն, շատ հաճախ իշխա­նա­վորնե­րը մոռա­նում են, թե ով են ու ինչի համար են հայտնվել այնտեղ, քիչ չեն նաև նրանք, որոնց միակ ցանկությունը սեփա­կան գրպա­նը հարստացնել է ի հաշիվ մյուսնե­րի հույզե­րի ու սրբության։
Սփյուռքի ամեն համայնքի առողջա­ցումն ու հզո­րա­ցումը ուղիղ կապված է իր ինքնա­կազմա­կերպման ընդունա­կության վրա։ Ինքնա­կազմա­կերպումն անհնար է, եթե այն շարունա­կի ուղղորդվել քաղա­քա­կան կուսակցություննե­րի կողմից, քանի որ քաղա­քա­կան կուսակցություննե­րը միշտ էլ որո­շա­կիո­րեն միա­կողմա­նի են, իսկ եթե այդ քաղա­քա­կան կուսակցությունը ներկա­յություն ունի Հայաստա­նում, ապա շատ մեծ է հավա­նա­կա­նությունը, որ տվյալ կուսակցությունը կվե­րածվի բիզնես-կենտրո­նի, որը կզբաղվի քաղա­քա­կա­նություն վաճա­ռե­լով երկու կողմին էլ ու երկու կողմի հաշվին էլ հարստա­նա­լով։ Քաղա­քա­կան կուսակցություննե­րին պիտի փոխա­րի­նեն ներհա­մայնքա­յին ապա­կուսակցա­կան մարմիննե­րը, որոնք որևէ շահ չեն ունե­նա՝ ընդհա­նուր գործը մասնա­վո­րին զոհե­լու համար։ Կուսակցա­կան մարմիննե­րը կարող են շարունա­կել իրենց կուսակցա­կան գործե­րը, բայց ոչ համայնքի հաշվին։ Նրանք կամ կտե­ղա­փոխվեն Հայաստան՝ իրենց քաղա­քա­կան միտքը իրացնե­լու համար, կամ Սփյուռքում հանդես կգան միայն որպես տվյալ քաղա­քա­կա-գաղա­փա­րա­կան ուղղության ներկա­յա­ցուցիչներ, պարտա­դիր չէ, որ անպայման իշխա­նություն ունե­նան։ Սոցիա­լիստը Հայաստա­նում էլ է սոցիա­լիստ, ԱՄՆ-ում էլ, սոցիա­լիստությունը հարստությամբ չի չափվում։ Մանա­վանդ, որ հայ սոցիա­լիստնե­րի մի մասը երդվյալ կաիպտա­լիստի ու ֆեո­դա­լի հոգե­բա­նություն ունի։
Կուսակցություննե­րին կարող են փոխա­րի­նել հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը, որոնք կաշկանդված չեն որևէ քաղա­քա­կան կողմնո­րոշմամբ ու պարտա­վո­րություննե­րով; ՀԿ-ները շատ ավե­լի լայնա­խոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավե­լի հեշտ են աշխա­տում մարդկանց հետ, ավե­լի դրա­կան ու թեթև մթնո­լորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպա­տակնե­րը։ Հայկա­կան Սփյուռքի ինքնա­կազմա­կերպման համար ուրա­խա­լի կլի­նի տեսնել ապա­կուսակցա­կան ՀԿ-ների, որոնք առողջ միտք ու հայրե­նա­սի­րա­կան-գաղա­փա­րա­կան պաշար ունե­նա­լով հանդերձ՝ կախված չեն քաղա­քա­կան օրա­կարգից։ Սփյուռքի ՀԿ‑ի գթրծը նախ և առաջ պետք է լինի Սփյուռքը՝ հետո միայն այն հարցեր։ Շատե­րին կարող է թվալ, որ Սփյուռքա­հա­յի առա­ջին մտա­հո­գությունը պետք է լինի Հայաստա­նը, բայց դա մոլո­րություն է։ Սեփա­կան համայնքի կենսա­կան կարև­ո­րությունը չհասկա­ցո­ղը չի կարող համա­հայկա­կան հարցե­րով զբաղվել։ Այդ դեպքում նա կնմանվի մեծն Թումանյա­նի այն բնո­րոշմա­նը, որ նա տալիս էր երի­տա­սարդ բանաստեղծնե­րին՝ նշե­լով, որ վերջիններս Մասի­սի ձյան համար տառա­պում են՝ չնկա­տե­լով իրենց ոտքի տակ խարխա­փող գյուղա­ցուն։
Բացի դրա­նից՝ սփյուռքի ապա­կուսակցա­կա­նա­ցումը նաև կնպաստի համայնքում առկա քաղա­քա­կան թշնա­մանքի թուլացմա­նը։ Կուսակցություննե­րը, ցավոք սրտի, կշա­րունա­կեն ատել իրար, բայց դա այլևս նշա­նա­կություն չի ունե­նա, քանի որ համայնքի կառա­վա­րողնե­րը կլի­նեն ապա­կուսակցա­կան մարմիննե­րը։ Այո՛, նրանց մեջ թող լինեն անհատ-կուսակցա­կաններ, բայց ոչ ավե­լին։ Բավ է, որքան քաղա­քա­կաննե­րը մաշեցրին ազգա­յին երազներն ու վաճա­ռե­ցին իրար։
Կարև­որ է նաև որ ապա­կուսակցա­կան կառվա­րումը լինի նաև ապա­կենտրո­նացված։ Դա ոչ միայն անհրա­ժեշտ, այլև գիտակցված քայլ կլի­նի։ Մենք վաղուց հրա­ժեշտ ենք տվել կայսե­րա­կան ոգուն և ներկա­յիս դարաշրջա­նում, ուր ամեն մարդ՝ անհա­տա­կա­նություն է, չի կարող կառա­վարվել քարա­ցած հնա­գույն մեթոդնե­րով։ Հավա­նա­բար արևմտյան երկրնե­րի մեր հայրե­նա­կիցնե­րը համա­ձայն կլի­նեն, հատկա­պես, որ իրենց կեցության երկրնե­րը ևս չունեն բռնա­պե­տա­կան ռեժիմներ, այլ ընդհա­նուրի կամքով ձևա­վորվող իշխա­նություն։ Ապա­կենտրոն կառա­վա­րումը նաև հնա­րա­վո­րություն կտա խուսա­փել իշխա­նության չարա­շա­հումնե­րից, կոռուպցիա­յից, մոնո­պո­լիա­նե­րից։ Վերջա­պես դա լավ հնա­րա­վո­րություն է բոլո­րին մասնա­կից դարձնե­լու համայնքա­յին կյանքին, համախմբե­լու երի­տա­սարդ ու թարմ ուժե­րը, քանի որ շատ երի­տա­սարդներ այսօր պարզա­պես խուսա­փում են քաղա­քա­կան շրջա­նակնե­րի հետ հարա­բերվե­լուց անգամ։
Ի վերջո Սփյուռքի հայ համայնքը այդ երկրի կարև­որ հասա­րա­կա­կան մասե­րից է և նրա առողջությունն ու կարև­ո­րությունը կենսա­կան է։
Ի վերջո այս փոքրիկ, բայց կարև­որ քայլե­րը մարտա­վա­րություն են, որ կարո­ղա­նան ոտքի կանգնեցնել հայկա­կան համայնքնե­րը, իսկ երբ հայկա­կան համայնքնե­րը թոթա­փեն ուծացման փոշին, լիո­վին հավաք և զգոն կեցվածք ընդունեն, նրանց համար շատ ավե­լի հեշտ կլի­նի ձեռնա­մուխ լինել ավե­լի կարև­որ հարցե­րի՝ Մայր Հայաստա­նի համար աշխա­տե­լու ռազմա­վա­րության մշակմա­նը։
[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ