Հարավային Կորեան կիրականացնի տվյալներից մի քանիսի ներկայացումը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ընթացքում երկուշաբթի օրը, տեղեկացրել են այդ հարցում իրազեկ երկու անձինք։
Bloomberg: Հյուսիսային Կորեան ավելի շատ զորք կուղարկի Ռուսաստան, հայտնում են Հարավային Կորեայի հետախույզները
Հարավային Կորեայի հետախուզական փաստաթղթերում նշվում է, որ հյուսիսկորեական զորքերի երկրորդ խումբը շուտով կուղարկվի Ռուսաստան։ Այս փաստաթղթերը փոխանցվել են դաշնակիցներին և հասել Bloomberg News-ին։
Առաջին խումբը՝ 1500 էլիտար հատուկ նշանակության մարտիկներ, արդեն պատրաստվում է Ռուսաստանի Հեռավոր Արևելքում՝ ծրագրի շրջանակում, որը նախատեսում է մոտ 10 000 հյուսիսկորեական զինվորների տեղակայումը։ Համաձայն փաստաթղթերի՝ նրանք տեղափոխվել են Վլադիվոստոկի նավահանգիստ հոկտեմբերի 8-13-ը՝ 1990 թվականից հետո առաջին անգամ ռուսական ռազմանավերի հյուսիսկորեական ջրեր այցելելուց հետո։ Փաստաթղթերում նշվում են նաև Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար մատակարարվող զենքի ծավալների մանրամասները։ Փհենյանը անցյալ տարվա օգոստոսից առաքել է մոտ 8 միլիոն հյուսիսկորեական արտադրության 122 մմ և 152 մմ տրամաչափի արկեր՝ համաձայն վերլուծության։ Ուկրաինայում առաջին անգամ հայտնաբերվել են նաև մոտ 100 Hwasong-11 հրթիռներ և Bulsae-4 հակատանկային զենք։ Սա զգալիորեն ավելին է, քան Հյուսիսային Կորեայից Ռուսաստան առաքված զենքի ծավալների որոշ եվրոպական գնահատականները, ասել է կառավարական պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Հարավային Կորեան կիրականացնի տվյալներից մի քանիսի ներկայացումը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ընթացքում երկուշաբթի օրը, տեղեկացրել են այդ հարցում իրազեկ երկու անձինք։ Հնարավոր հակադարձ քայլերը ՆԱՏՕ-ի կողմից սահմանափակ են, բայց կարող են ներառել Ուկրաինայի աջակցության ամրապնդում և գործընկերային կապերի ուժեղացում Հնդ-Խաղաղօվկիանոսյան շրջանում։
Կանխատեսվում է, որ հյուսիսկորեական զորքերը կուղարկվեն Ուկրաինական ճակատ՝ մոտ մեկամսյա ուսուցումն ավարտելուց հետո, որը կատարվում է Վլադիվոստոկում, Ուսսուրիյսկում, Խաբարովսկում և Բլագովեշչենսկում՝ նշվում է հարավկորեական փաստաթղթերում։
Կրեմլը նախատեսում է զինել հյուսիսկորեացիներին զենքով և ռազմական համազգեստով, ինչպես նաև կեղծ անձնագրերով, որպեսզի նրանք ներկայացվեն որպես Ռուսաստանի արևելյան շրջանների բնակիչներ, նշվում է փաստաթղթում։
Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2024-10-25/north-korea-to-send-more-troops-to-russia-soon-intelligence-documents-reveal
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը