24.7 C
Yerevan

Էրդո­ղա­նին «Ցույց Տվե­ցին Ի՞ր Տեղը»

Էրդո­ղա­նը հենց այդպես էլ ներկա­յացնում է, որ անկախ Սպի­տակ տան տիրոջ կուսակցա­կա­նությունից, Միացյալ Նահանգնե­րը Մերձա­վոր Արև­ելքում Թուրքիա­յի ռազմա­քա­ղա­քա­կան ազդե­ցության մեծացմամբ շահագրգռված չեն:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքա­կան TAI‑ն ընդգրկված է համաշխարհա­յին ռազմարդյունա­բե­րա­կան հարյուր ընկե­րություննե­րի ցանկում: Բավա­կան է ասել, որ այնտեղ է նախագծվել «հինգե­րորդ սերնդի» Kaan կործա­նի­չը, որ, ինչպես աղբյուրներն են հայտնում, 2028թ. կդրվի սերիա­կան արտադրության:

Հոկտեմբե­րի 24‑ի ուշ երե­կո­յան Թուրքիա­յի նախա­գա­հի ինքնա­թի­ռը վայրէջք է կատա­րել Ստամբուլի «Աթա­թուրք» օդա­նա­վա­կա­յա­նում, որտեղ էլ Էրդո­ղա­նը խորհրդակցություն է հրա­վի­րել պաշտպա­նության, ներքին գործե­րի նախա­րարնե­րի, ԶՈՒ ԳՇ պետի, Ազգա­յին հետա­խուզության ծառա­յության տնօ­րե­նի, անվտանգության և արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կա­նի մասնակցությամբ:

Գլխա­վոր ուղերձը, որ հնչեցրել է Թուրքիա­յի նախա­գա­հը, ոչ մի նորություն չի պարունա­կում. Էրդո­ղա­նը կրկնել է այն, ինչ ասում է առնվազն 2016թ. ռազմա­կան հեղաշրջման փորձից հետո՝ ահա­բեկչության դեմ պայքա­րում ոչ մի զիջում չի լինի, և մենք թույլ չենք տա մեր սահմաննե­րին մոտ ահա­բեկչա­կան պետություն ստեղծել։

Անկա­րա­յում «ահա­բեկչությունը» տեղի է ունե­ցել նույն օրը, երբ ԱՄՆ Փենսիլվա­նիա­յի նահանգում կազմա­կերպվել է Էրդո­ղա­նի արյան վրե­ժի հակա­ռա­կորդ Ֆեթհուլլահ Գյուլե­նի թաղման արա­րո­ղությունը: Մոտ մեկ տասնամյակ Թուրքիա­յի նախա­գա­հը Միացյալ Նահանգնե­րից պահանջել է Գյուլե­նի արտա­հանձնումը, բայց մերժում ստա­ցել: Ընդ որում՝ նրան չեն ընդա­ռա­ջել ոչ միայն դեմոկրատ Օբա­ման և Բայդե­նը, այլև հանրա­պե­տա­կան Թրամփը:

Էրդո­ղա­նը հենց այդպես էլ ներկա­յացնում է, որ անկախ Սպի­տակ տան տիրոջ կուսակցա­կա­նությունից, Միացյալ Նահանգնե­րը Մերձա­վոր Արև­ելքում Թուրքիա­յի ռազմա­քա­ղա­քա­կան ազդե­ցության մեծացմամբ շահագրգռված չեն: Անկա­րա­յի «ահա­բեկչությունը» գնա­հատվում է աշխարհա­քա­ղա­քա­կան այդ ենթա­տեքստով:

«Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցությունը չէր կարող TAI մուտք գործե­լու հնա­րա­վո­րության մասին տեղե­կություն ունե­նալ»,- ադրբե­ջա­նա­կան «Թուրան» գործա­կա­լությա­նը ասել է Թուրքիա­յում բնակվող վերլուծա­բան Խալե­դին Իբրա­հիմլին. Նա վստահ է, որ քուրդ ահա­բե­կիչնե­րին օգնել են գերտե­րություննե­րի հատուկ ծառա­յություննե­րը:

Իբրա­հիմլիի կարծի­քով՝ Իսրա­յե­լը ձգտում է ամբողջո­վին տիրա­նալ Գոլա­նի բարձունքնե­րին, ինչը հնա­րա­վո­րություն կտա, որպեսզի Իրա­քի հյուսի­սը կապվի Սիրիա­յի հետ, իսկ այդ տարածքնե­րը վերահսկում են քրդա­կան զինված կազմա­վո­րումնե­րը: Այդ դեպքում Իսրա­յելն ընդհուպ կմո­տե­նա Թուրքիա­յի հարա­վա­յին սահմաննե­րին:

Սիրիա­յի հյուսի­սի քրդա­կան փաստա­ցի ինքնա­վա­րությունը գործում է Միացյալ Նահանգնե­րի հովա­նու ներքո: Վերջին գրե­թե մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ անոնսա­վորվել է Թուրքիա­յի և Սիրիա­յի նախա­գահնե­րի հանդի­պում, բայց Էրդո­ղան-Ասադ բանակցություններ այդպես էլ չի հաջողվում կազմա­կերպել:

Եթե փորձենք իրա­վի­ճա­կից եզրա­կա­ցության հանգել, ապա, թվում է, երկու տարբե­րակ կա. կամ Անկա­րա­յի «ահա­բեկչությունը» թուրքա­կան MIT‑ն է կազմա­կերպել, որպեսզի Էրդո­ղա­նը Իրա­քի և Սիրիա­յի հյուսի­սում քուրդ ահա­բե­կիչնե­րի դեմ հատուկ ռազմա­կան գործո­ղություն սկսե­լու հիմնա­վո­րում ունե­նա և միջազգա­յին ճնշումնե­րին հակա­դարձի, կամ որևէ երկրի հատուկ ծառա­յությունը Թուրքիա­յի նախա­գա­հին հասկացրել է, թե Մերձա­վոր Արև­ելքում և առհա­սա­րակ միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ որն է նրա իրա­կան տեղը և դերը:

Այս իմաստով արժե, թերևս, նկա­տել, որ Անկա­րա­յի «ահա­բեկչությա­նը» նախորդած մեկ-երկու ամիսնե­րի ընթացքում թուրքա­կան կողմը մի քանի անգամ տեղե­կություն է տարա­ծել Թուրքիա­յի տասնյակ բնա­կա­վայրե­րում «Մոսա­դի» գործա­կալներ ձերբա­կա­լե­լու մասին, իսկ TAI «զինված գրո­հը» տեղի է ունե­ցել, երբ Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղար Բլինքե­նը Կատա­րի վարչա­պետ ալ-Թանիի հետ քննարկում էր Գազա­յում հրա­դա­դա­րի և պատանդնե­րի փոխա­նակման բանակցություննե­րի վերսկսման հնա­րա­վո­րությունը: ՀԱՄԱՍ‑ի հետ բոլոր շփումներն իրա­կա­նացվել են ԱՄՆ‑ի, Իսրա­յե­լի և Եգիպտո­սի հատուկ ծառա­յություննե­րի ղեկա­վարնե­րի մակարդա­կով: Թուրքա­կան MIT‑ն ինչո՞ւ է դուրս մնա­ցել ԱՄՆ մերձա­վո­րարև­ելյան դիվա­նա­գի­տության «պահունա­կից»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3482907.html

Առնչվող Հոդվածներ