27.7 C
Yerevan

Բաքվից Մինչև Կազան

Ադրբե­ջա­նի պարա­գա­յում, որտեղ հրա­պա­րա­կայնության ու հաշվետվո­ղա­կա­նության, կառա­վարման թափանցի­կության հետ կապված, մեղմ ասած, կան խնդիրներ, որևէ կերպ զարմա­նա­լի չի լինի, որ կանո­նա­կարգը նախա­գա­հի ստո­րագրությանն արժա­նա­նա՝ առանց դրա­նից առաջ դատա­կան բարձրա­գույն ատյան ու խորհրդա­րան անցնե­լու, ինչը ցանկա­ցած կառա­վարման համա­կարգում որևէ միջպե­տա­կան փաստաթղթի վավե­րացման տրա­մա­բա­նա­կան ընթացքն է:

Հակոբ Բադալյան

Բայդե­նի նամա­կից մինչև Ալիևի սեղան՝ Կազա­նով. ի՞նչ է կատարվել

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը հաստա­տել է Հայաստա­նի հետ ստո­րագրված սահմա­նա­զատման ու սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տանքի կանո­նա­կարգը: Ինչպես հայտնի է, Հայաստա­նում կանո­նա­կարգն անցել է ներպե­տա­կան վավե­րացման գործընթաց, իսկ Ադրբե­ջա­նում այդպի­սի գործընթա­ցի մասին որևէ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն չի եղել: Եվ հանկարծ տեղե­կություն, որ Ալիևը ստո­րագրել է կանո­նա­կարգը: Դա տեղի է ունե­նում Կազա­նի հանդի­պումից հետո:

Մինչ այդ ադրբե­ջա­նա­կան մամուլում որևէ կերպ չի եղել որևէ բառ անգամ, որ կանո­նա­կարգը անցնում է ներպե­տա­կան վավե­րացման գործընթաց: Հետև­ա­բար, մեծ հավա­նա­կա­նությամբ Ալիևի ստո­րագրությունը Կազա­նում հանդիպման արդյունք է, ինչն էլ հարց է առա­ջացնում, թե ի՞նչ քննարկումներ են եղել Փաշինյան-Ալիև հանդիպմա­նը, որի արդյունքում Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ստո­րագրել է կանո­նա­կարգը: Համե­նայն դեպս, եղել են ու առկա են հարցեր, թե ինչո՞ւ հանկարծ, առանց նախորդ փուլե­րի վերա­բերյալ որևէ տեղե­կատվության: Ադրբե­ջա­նի հապա­ղումը թույլ էր տալիս մտա­ծել, որ Ալիևը, ինչպես ամեն ինչ, կանո­նա­կարգի վավե­րա­ցումն էլ դիտարկում է քաղա­քա­կան առևտրի առարկա: Այդ առևտուրը եղե՞լ է Կազա­նում:

Ադրբե­ջա­նի պարա­գա­յում, որտեղ հրա­պա­րա­կայնության ու հաշվետվո­ղա­կա­նության, կառա­վարման թափանցի­կության հետ կապված, մեղմ ասած, կան խնդիրներ, որևէ կերպ զարմա­նա­լի չի լինի, որ կանո­նա­կարգը նախա­գա­հի ստո­րագրությանն արժա­նա­նա՝ առանց դրա­նից առաջ դատա­կան բարձրա­գույն ատյան ու խորհրդա­րան անցնե­լու, ինչը ցանկա­ցած կառա­վարման համա­կարգում որևէ միջպե­տա­կան փաստաթղթի վավե­րացման տրա­մա­բա­նա­կան ընթացքն է: Եվ ուրեմն, ինչո՞ւ է Ադրբե­ջա­նում լռության մատնվել ճանա­պարհը մինչև Ալիևի սեղան, իսկ այն, որ հասել է այդ սեղա­նին, հայտնի է դարձել մայն Կազա­նի հանդի­պումից հետո: Այս հանգա­մանքը առա­ջացնում է հարցեր, որոնք վկա­յում են, որ հայ-ադրբե­ջա­նա­կան կանո­նա­կարգի շուրջ այդուհանդերձ, հրա­պա­րա­կա­յին իրա­կա­նությունից բացի կա նաև որո­շա­կի խորհրդա­պա­հա­կան իրո­ղություն:

Ինչպես հայտնի է, Կազա­նի հանդիպմանն էլ նախորդել էին Բայդե­նի նամակնե­րը, որոնք, իհարկե, կանո­նա­կարգի մասին չէին, այլ խաղա­ղության պայմա­նա­գիրն ավարտե­լու: Սահմա­նա­զատման և սահմա­նագծման գործընթա­ցի մեկնարկը Կազա­նում ողջունել էր Պուտի­նը՝ ԲՐԻԿՍ+ գագաթնա­ժո­ղո­վի ելույթում: Ի դեպ, դա հետաքրքիր է նրա­նով, որ այդ պահին գործնա­կա­նում սահմա­նա­զա­տում ու սահմա­նագծում ոչ միայն սկսված չէր որպես այդպի­սին, այլ անգամ կանո­նա­կարգը վավե­րացված չէր: Բայդե­նի նամա­կից մինչև Կազան, իսկ Կազա­նից՝ Ալիևի սեղան: Ի՞նչ է կատարվել այդ ճանա­պարհին: Հնա­րա­վոր է, որ դա հայտնի դառնա շատ մոտ ապա­գա­յում, քանի որ կանո­նա­կարգը հաստա­տե­լու Ալիևի քայլը, ըստ ամե­նայնի, պարզա­պես նախերգանք է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ