Մեր հայրենակիցները ևս դեռ հստակ կողմնորոշում չունեն, թե ում են ընտրելու։ Վերջին տարիներին հանրապետականների նկատմամբ համակրանքի աճ է նկատվում և նաև անձամբ Թրամփի նկատմամբ, ինչը մի քիչ զարմանալի է, որովհետև, եթե հաշվի առնենք, որ հայկական համայնքի առանձնահատկություններից մեկն իր քրիստոնեական գաղափարախոսական սկզբունքն է, ապա Թրամփը այնպիսի մարդ չէ, որ համապատասխանի դրան, բացի այդ ամենից Թրամփը մեծ բիզնես գործեր ունի Ալիևի, Էրդողանի ընտանիքների հետ։
Վիգեն Հովսեփյան
1TV-ը զրուցել է ամերիկահայ հասարակական-ազգային գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մոտ օրերս սպասվող ԱՄՆ նախագահական ընտրություններն ու դրանց հետևանքները տարածաշրջանի, նաև Հայաստանի նկատմամբ։
Վիգեն Հովսեփյանն իր խոսքում նշել է, որ ընդհանուր հարցումների համաձայն նախապես տպավորություն էր ստեղծվել, թե Թրամփը շատ ավելի հաջող դիրքերում է գտնվում, հետո, երբ նախագահ Բայդենի թեկնածությունը փոխարինվեց Քամալա Հարիսով, նրա ելույթներից հետո սկսեց այն տեսակետը շրջանառվել, որ Հարիսը վերականգնել է դեմոկրատների խարխլված դիրքերը և նույնիսկ առաջ անցել Թրամից։ Ներկայումս անորոշություն է՝ 50-50 կարգավիճակ։
Քաղաքագետը նշեց, որ ամերիկյան ընտրությունների հետ կապված հստակ կարծիք հայտնելը շատ վիճահարույց է, քանի որ երբեք հնարավոր չէ հասկանալ, թե ինչ կլինի իրականում։ ԱՄՆ-ում գրանցված 350 մլն ընտրողների շրջանում հարցում անցկացնել և հստակ պատկեր ստանալը շատ բարդ մի երևույթ է։ Նաև պետք չէ մոռանալ, որ վերջին տարիներին այդ սոցհարցումները սխալ պատկերներ են ստացել, ուստի հարցումների վրա հենվելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այն չի կարող ամբողջապես օբյեկտիվ լինել՝ բազմաթիվ պատճառներով։ Քաղաքագետը նաև նշեց, որ տարածված հարցումներից մեկի տվյալների համաձայն, ըստ որի Քամալա Հարիսը մոտ 60 տոկոս առավելություն ունի, չի կարող օբյեկտիվ լինել երկու պատճառով։ Առաջինը՝ դրան մասնակցել են մոտ 40 մլն ընտրողներ, բացի դրանից նրանց մեծ մասը պետական գրանցված աշխատողներ են, իսկ դա նշանակում է, որ նրանց կարգավիճակը ևս ազդել է իրենց կարծիքի վրա։ Դոնալդ Թրամփը հենց դրա մասին է հաճախ խոսում՝ նշելով, որ պետական աշխատողների շրջանում անցկացված սոցհարցումը չի կարող ճշգրիտ պատկեր ներկայացնել։ Բայց հարցը միայն ընտրողների թիվը չէ։ Ամերիկյան նախագահական ընտրությունները Հայաստանի նման չեն, այնտեղ ամեն ինչ ավելի բազմաշերտ է։ ԱՄՆ-ում ոչ թե ժողովրդի ընդհանուր քվեի կեսից ավելին է ընտրում նախագահին, այլ՝ նահագները։ Ամեն նահանգ ունի ձայների իր քանակը, ամեն նահանգում ձայների քանակը տարբեր է։ Երբ որևէ նահանգում թեկնածուներից մեկը ստանում է 50+ ձայն, ապա նահանգի ամոբղջ ձայները անցնում են նրան և ստացվում է, որ տվյալ նահանգն ընտրել է այսինչ թեկնածուին։ Մի նահանգ ունի 40 ձայն, մի նահանգ՝ 19 և այլն։ Կախված նահանգի բնակչության թվից, ամեն նահանգ տարբեր քանակությամբ քվեներ ունեն։ Ընդ որում այստեղ ևս ամեն ինչ հարթ չէ։ Կա որոշակի անհավասարություն։ ԱՄՆ ամեն նահանգ ունի տարբեր քանակի բնակչություն։ Եթե ենթադրենք, որևէ նահանգում ապրում է երեք մլն մարդ և մեկ մլն ձայնով մեկ քվե է ընտրվում, ապա ոչ բոլոր նահագներում է այդ սկզբունքը պահպանվում։ Փոքր բնակչություն ունեցող նահագների բնակիչներն իրենց թվի համեմատ ավելի շատ քվեեն կարողանում ունենալ, քան՝ մեծերը։ Օրինակ Կալիֆորնիան ավանդաբար ունենում է մոտ 30 քվե, այլ ոչ թե ասենք 120, թեև իր բնակչության քանակը հերիքում է(համաձայն այն բանի, թե ինչպես են ընտրիչներն ընտրվում փոքր նահանգներում), բայց ավելի փոքր նահանգի դեպքում փոքր թվակազմը կարողանում է ավելի քիչ ձայնով ավելի շատ ընտրիչ ստանալ, ինչը ևս ընտրությունների վրա ազդող երևույթ է։
Վիգեն Հովսեփյանը անդրադարձ կատարեց ամերիկահայ համայնքին՝ նշելով, որ մեր հայրենակիցները ևս դեռ հստակ կողմնորոշում չունեն, թե ում են ընտրելու։ Վերջին տարիներին հանրապետականների նկատմամբ համակրանքի աճ է նկատվում և նաև անձամբ Թրամփի նկատմամբ, ինչը մի քիչ զարմանալի է, որովհետև, եթե հաշվի առնենք, որ հայկական համայնքի առանձնահատկություններից մեկն իր քրիստոնեական գաղափարախոսական սկզբունքն է, ապա Թրամփը այնպիսի մարդ չէ, որ համապատասխանի դրան, բացի այդ ամենից Թրամփը մեծ բիզնես գործեր ունի Ալիևի, Էրդողանի ընտանիքների հետ, կապված է նաև ռուսական որոշակի շրջանակների։ Պետք է նշել նաև, որ հանրապետականների նկատմամբ համակրանքը միայն Թրամփի անձով չէ պայմանավորված, այլ կա օրինակ Թրամփի փոխնախագահը, որ առավել մոտ է այդ քրիստոնեական արժեքներին, արտահայտվում է նրա խոսույթում, պահվածքում։
Գալով Քամալա Հարիսին և դեմոկրատականներին՝ քաղաքագետը նշեց, որ դեմոկրատների մեջ ևս շերտավորում կա։ Նրանք ունեն համեմատաբար չափավոր և ծայրահեղ ազատականներ ու Քամալա Հարիսը պատկանում է ծայրահեղ ազատականների թվին։ Հայերի շրջանում վախ կա, որ իրենց ավանդական, քրիստոնեական արժեքները կարող են սակարկության առարկա դառնալ։ Բազմաթիվ գործոններ կան, որ ազդում են ոչ միայն ամերիկացիների, այլև հենց ամերիկահայերի կողմնորոշման վրա։
Վիգեն Հովսեփյանը նաև նշեց, որ այս պահին ԱՄՆ-ը հետաքրքրությունն ավելացրել է Հարավային Կովկասի նկատմամբ և առանձնապես հավանական չէ, որ Թրամփի ընտրության պարագայում ԱՄՆ տեսանկյունն այս հարցի շուրջ կփոխվի։ Տարբերություններ իհարկե կլինեն, բայց դրանք գուցե չունենան այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, ինչպես կարծել հակված են շատերը։ ԱՄՆ-ը այս պահին շատ ավելի ջերմ և բարեկամական է տրամադրված Հայաստանի հանդեպ, բայց ամեն ինչ իր գինն ունի, բացի դրանից՝ ԱՄՆ համբերությունը ևս անսպառ չէ։ Այս ամենից օգտվել է հարկավոր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝