25.4 C
Yerevan

Ընդդի­մությունը Չի Ցանկա­նում Մանդատ Կորցնել

Նրանք մանդատ վայր չեն դնի, որովհետև չեն ստա­նա այնքան ձայներ, ինչքան ստա­ցել են 2021-ին։

Անդրիաս Ղուկասյան

Խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը մանդատ վայր չի դնի, որովհետև չի ստա­նա այնքան ձայներ, ինչքան 2021-ին.Ղուկասյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է «Հայ կառուցո­ղա­կան կուսակցության» նախա­գահ, քաղա­քա­գետ Անդրիաս Ղուկասյա­նը.

– Պարո՛ն Ղուկասյան, խորհրդա­րա­նի լիա­գումար նիստում քննարկում են Ադրբե­ջա­նի հետ սահմա­նա­զատման ու սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի գործունեության կանո­նա­կարգը, ինչին ընդդի­մա­դիր երկու խմբակցություններն էլ չեն մասնակցոում։ Ինչո՞ւ է ընդդի­մությունը նման որո­շում կայացրել, եթե նկա­տի ունե­նանք, որ այս հարցի վերա­բերյալ հանձնա­ժո­ղո­վի նիստի քննարկմա­նը մասնակցում էր։

– Մասնակցել այդ նիստին, նշա­նա­կում է մասնակցել քննարկման, որտեղ առարկա­յա­կան հարցն ըստ իս հետևյալն է՝ առանց խաղա­ղության պայմա­նագրի նման կանո­նա­կարգ, որ առա­ջարկում են ընդունել, կարո՞ղ է գործել, թե՞ ոչ։ Դա շատ լուրջ, արմա­տա­կան դիսկուրս է, ու ընդդի­մությունը, իմ կարծի­քով, որո­շեց հեռու մնալ այդ դիսկուրսից, որովհետև այն այսպես թե այնպես առնչվում է նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությա­նը։

Հարց է առա­ջա­նա­լու՝ ըստ էության այդ տապալված համա­ձայնա­գի­րը կարո՞ղ է շարունա­կել հրա­դա­դա­րի համար հիմք հանդի­սա­նալ, թե՞ այն պետք է փոխա­րինվի նոր միջազգա­յին համա­ձայնագրով։ Այստեղ, ուզեն թե չուզեն, այդ քննարկման մասնա­կիցնե­րը Ռուսաստա­նի դերա­կա­տա­րության հետ պիտի առնչվեն, ու, հավա­նա­բար, այդ ամե­նը լուրջ խնդիր է, որովհետև խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը իրեն դիրքա­վո­րել է որպես տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության աջա­կից, և պաշտպա­նել այդ քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նում, նշա­նա­կում է արդա­րացնել այն բոլոր գործո­ղություննե­րը, որոնք Ռուսաստա­նը կատա­րեց Արցա­խի նկատմամբ։ Ընդդի­մության համար մասնակցությունը կարող էր իմի­ջի կորստի բերել, ենթադրում եմ, որ դա էր այդ քննարկմա­նը չմասնակցե­լու պատճա­ռը:

– Իսկ գուցե այդ կերպ ընդդի­մությունը փորձեց պատասխա­նատվությունից խուսափե՞լ, որովհետև ասում են, չէ՞, որ գործընթացն անօ­րի­նա­կան է, ՍԴ‑ի որո­շումը՝ խախտումնե­րով։

– Ես համա­կարծիք եմ, որ առանց խաղա­ղության պայմա­նագրի սահմա­նա­զատման կանո­նա­կարգ չի կարող ընդունվել, որովհետև միջազգա­յին պրակտի­կա­յում այդ կանո­նա­կարգը խաղա­ղության պայմա­նագրի հավելված է, բայց ես չեմ կարծում, թե այստեղ չմասնակցե­լը պատասխա­նատվությունից ազա­տում է, որովհետև մասնակցել ու դեմ քվեարկել, մասնակցել ու փաստարկներ ներկա­յացնել՝ ինչու է դա սխալ քաղա­քա­կա­նություն, ավե­լի ազնիվ դիրքո­րո­շում կլի­ներ։ Բայց այդ դիրքո­րո­շումը, ինչպես ասա­ցի, ենթադրում է Ռուսաստա­նին քննա­դա­տե­լու ազա­տություն ունե­նալ, իսկ ընդդի­մությունը կաշկանդված է այդ գործո­նով։

– Այս օրե­րին ու սրա­նից առաջ միշտ տարբեր գործիչներ ընդգծել են, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը պետք է վայր դնի մանդատնե­րը։ Դուք կո՞ղմ եք այս առա­ջարկին, և ինչո՞ւ ընդդի­մությունը չի գնում այդ քայլին։

– Ընդդի­մությունը կարող է մանդատնե­րը վայր դնել արտա­հերթ ընտրություններ նախա­ձեռնե­լու նպա­տա­կով միայն։ Ես ասում եմ, որ այսօր խորհրդա­րա­նա­կան քաղա­քա­կան ուժե­րի դասա­վո­րությունն այնպի­սին է, որ նրանցից ոչ մեկը հակված չէ արտա­հերթ ընտրություննե­րի, ու ակնկա­լել, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը կգնա այդպի­սի քայլի, անի­մաստ է։

Սա հանրության համար, իսկա­պես, կարող էր լավ լինել, հնա­րա­վո­րություն տալ վերա­նա­յե­լու 2021‑ի ընտրության արդյունքնե­րը, բայց այն տրա­մա­բա­նությամբ, որ դա նշա­նա­կում է, որ և՛ իշխա­նությունը, և՛ ԱԺ ընդդի­մությունը, ինչպես հարցումներն են ցույց տալիս, չունեն հանրության վստա­հությունը։ Իսկ նման ընտրությունը հնա­րա­վո­րություն է տալիս էապես փոխել քաղա­քա­կան համա­կարգը Հայաստա­նում։ Իսկ այս պարա­գա­յում պարզ է, որ նրանք մանդատ վայր չեն դնի, որովհետև չեն ստա­նա այնքան ձայներ, ինչքան ստա­ցել են 2021-ին։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Առնչվող Հոդվածներ