Բալիստիկ Հրթիռի արձակումը, որը առաջինն է Հյուսիսի համար վերջին 10 ամիսների ընթացքում, միայն կօգնի նրան, ով ժամանակին նրա նամակագրական ընկերն էր եղել։
The Wall Street Journal․ Հյուսիսային Կորեան մի քանի օր առաջ ԱՄՆ-ի ընտրություններից արձակել է մայրցամաքային բալիստիկ հրթիռ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեան արձակել է մայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը մնացել է օդում ավելի երկար, քան նախկինում արձակված որևէ հրթիռ Կիմ Ջոն Ունգի ռեժիմի կողմից։ Փհենյանը ավանդաբար զենքի փորձարկումներ կամ սադրանքներ է իրականացնում՝ համաժամանակացնելով դրանք ԱՄՆ-ի կարևոր քաղաքական իրադարձությունների կամ տոների հետ։ Անվտանգության փորձագետների կարծիքով՝ այս կերպ նա փորձում է գրավել Վաշինգտոնի ուշադրությունը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան արդեն ցուցադրել է հեռահար հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին։ Այսօր արձակված ենթադրյալ ՄԲՀ-ն թռել է ավելի քան 85 րոպե, ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության։ Սա գերազանցել է Հյուսիսային Կորեայի նախորդ ռեկորդը՝ 74 րոպե։ Թռիչքի երկարությունը ցույց է տալիս ոչ միայն մեծ հեռավորություններ անցնելու, այլև մեծ բեռնատարողությամբ թռչելու կարողություն։ Կիմի զենքերի ռազմավարության հիմնական նպատակներից մեկն այն է, որ ունենա այնպիսի հեռահար հրթիռ, որը կարող է կրել մի քանի միջուկային մարտագլխիկներ։ Սա զգալիորեն կմեծացնի մեկ մարտագլխիկի պատճառած վնասը։
ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքը, որը տեղի կունենա երեքշաբթի, կարող է փոխել Վաշինգտոնի քաղաքականությունը Կիմի ռեժիմի հանդեպ, եթե հաղթի Դոնալդ Թրամփը։ Փհենյանը չի ընդունել Բայդենի վարչակազմի առաջարկները՝ հանդիպելու առանց նախապայմանների, և Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները կասկածում են, որ բանակցությունները կբերեն նշանակալի արդյունքների։ Փոխնախագահ Քամալա Հարիսը ակնարկել է, որ կշարունակի նմանատիպ մոտեցում։
Մինչդեռ Թրամփը՝ միակ ԱՄՆ գործող նախագահը, որը երբևէ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, պարծեցել է իր սերտ հարաբերություններով Կիմի հետ, որոնք ներառում էին հաճախակի նամակագրություն։ Հուլիսին Հանրապետական ազգային կոնգրեսում Թրամփը ասել էր իր կապի մասին 40-ամյա դիկտատորի հետ․ «Հիմա Հյուսիսային Կորեան նորից ոչ պատշաճ վարք է դրսևորում, բայց երբ մենք վերադառնանք, ես կլուծեմ հարցերը նրա հետ… Նա նույնպես կուզենա ինձ կրկին տեսնել։ Կարծում եմ, որ նա կարոտում է ինձ»։
Վիդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնի հետազոտող Լի Սուն Յունի խոսքով՝ ՄԲՀ-ի արձակումը կարող է օգնել Թրամփին ապացուցել, որ ինքը լավագույն թեկնածուն է նման ավտոկրատներին զսպելու համար՝ մատնանշելով, որ Հյուսիսային Կորեան զերծ է մնացել հրթիռային փորձարկումներից նրա պաշտոնավարման զգալի հատվածում։
«Կիմ Ջոն Ունգի կողմից անպատասխանատու քայլ կլիներ՝ առանց մեծ սադրանքի դիմելը ԱՄՆ ընտրություններից առաջ… ՄԲՀ-ի արձակումը, որը առաջինն է Հյուսիսի համար վերջին 10 ամիսների ընթացքում, միայն կօգնի նրան, ով ժամանակին նրա նամակագրական ընկերն էր եղել», — ասել է Լին։
Ռիսկը, որ Ռուսաստանը կարող է օգնել Հյուսիսային Կորեային զենքերի, այդ թվում՝ ՄԲՀ-ի տեխնոլոգիաներով, քննարկվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Են Հենի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վաշինգտոնում։
Աղբյուրը` The Wall Street Journal
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը