18.7 C
Yerevan

Թրափն Ընդդեմ Հարի­սի Կամ Հայ Ազա­տագրա­կան Առասպե­լի Հերթա­կան Արա­րը

Չմտա­ծե­ցինք առնվազն երկու թեզ մշա­կել՝ թեկնա­ծունե­րից ամեն մեկի հաղթա­նա­կի դեպքում աշխա­տե­լու համար, ճկուն լինե­լու համար։ Մեր մտքով չանցավ, այնպի­սի առա­ջարկ անել ԱՄՆ-ին, որ թե՛ Հարի­սը, թե՛ Թրամփը ցանկա­նան մեզ հետ աշխա­տել։ Մենք միայն սպա­սե­ցինք ու հուսա­ցինք, հուսա­ցինք ու խաբվե­ցինք, խաբվե­ցինք, հետո հաշտվե­ցինք, մոռա­ցանք ու նորից ամեն ինչ կրկնվում է այս էլ արդեն քանի հարյուր տարի։

Արա­յիկ Մկրտումյան

ԱՄՆ նախա­գա­հի ընտրություննե­րի մեկնարկից դեռ գրե­թե մեկ տարի առաջ հայերն իրար ապա­ցուցում էին, որ Թրամփի/Հարիսի հաղթա­նա­կը մեր փրկությունն է։ Ու Թրամփ/Հարիս կողմնա­կիցնե­րի “հայա­պահպան” թեզե­րը բացի ծիծա­ղե­լի լինե­լուց նաև շատ կարև­որ մի երև­ույթ են ընդգծում՝ օտա­րից սպասվող փրկության աննա­հանջ հավա­տը։

Ո՞վ է փրկե­լու մեզ։ Թրա՞մփը, թե՞ Հարի­սը։ Կարև­որ չէ։ Կարև­որն այն է, որ այս անգամ Հայ ազա­տագրա­կան առասպե­լը երկու ֆավո­րիտ ուներ՝ Թրամփը և Հարի­սը։ Կարև­որ չէ, թե ինչ թեզեր էին առաջ քաշում թրամփա­սերներն ու հարի­սա­սերնե­րը։ Կարև­որն այն է, որ նրանք, դժբախտա­բար հավա­տում են պայմա­նա­կան Հարի­սի հաղթա­նա­կի հայանպաստ շարունա­կությա­նը այնպես, ինչպես դարե­րով հավա­տա­ցել են տասնյակ արքա­նե­րի ու առաջնորդնե­րի ու “հայա­բար” են պատկե­րացրել նրա գործունեությունը։ Ու հավա­տա­ցել են, որ տվյալ դեմքը գործե­լու է հանուն հայե­րի ու Հայաստա­նի։

Չհաշված առանձին անհատնե­րի, մենք նորից երա­զա­խաբ եղանք, երբ մեր փրկությունը սկսվեց պատկե­րացվել, որ գլո­բա­լիստ Հարի­սը կփրկի նաև Հայաստա­նը։ Այո՛, գուցե մի թեկնա­ծուի պլաննե­րի մեջ Հայաստա­նին ավե­լի մեծ ուշադրություն էր դարձված կամ գուցե նաև ԱՎԵԼԻ ՀԱՅԱՍԵՐ ձևա­ցավ այս անգամ(ինչպես և միշտ, բոլոր ընտրություննե­րից առաջ)։ Իսկ միգուցե մի թեկնա­ծուն փորձեց լուսա­վորվել մյուսի կեղտի հաշվին։ Գուցե, բայց դա մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է մեր երև­ա­կա­յությունն ու այնտեղ մեզ անձնա­զոհ փրկող հերթա­կան ներկա­յա­ցուցի­չը։

Քաղա­քա­գի­տա­կան շրջա­նակնե­րում Հարի­սի ու Թրամփի մասին խոսե­լիս, շատե­րը նշում են, որ այդ թեկնա­ծունե­րի գլո­բալ քաղա­քա­կա­նությունը տարբերվում է ու ըստ դրա Հայաստա­նը կրե­լու է դրա հետև­անքը։ Բայց մենք ի՞նչ գիտենք ամե­րիկյան քաղա­քա­կա­նության հայե­ցա­կարգի մասին։ Մենք արդյո՞ք վստահ ենք, որ գիտենք, թե Հարի­սը կամ Թրամփը ում հետ ինչ են պայմա­նա­վորվե­լու։ Ի վերջո խոսքը գնում է ԱՄՆ մասին, ոչ թե փոքրիկ ռեգիո­նալ մարզի։ Ու ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը, որ բազմա­շերտ է ու բազմա­տարր, այնպի­սի շահեր ու հետապնդումներ ունի, որ մեր փոքրիկ հայկա­կան վերլուծա­կան մտքին մնում է նորից ֆանտա­զիա­յի գիրկն ընկնել, ու հետո՝ հիասթափվել։ Ինչպես միշտ։

Այնպես ինչպես, որ մենք ոչ մի բան չգի­տենք Ռուսաստա­նի, Չինաստա­նի, ԵՄ խոշոր երկրնե­րի հայե­ցա­կարգա­յին ռազմա­վա­րության մասին, բայց “վերլուծություններ” ենք անում, այնպես էլ այս անգամ Թրամփ-Հարիս պայքա­րը դարձրինք փոքրիկ մի թաղա­պե­տի ընտրություն, որտեղ շատ լավ երև­ում է, թե ով ում բարե­կամն է։

Բայց մենք չմտա­ծե­ցինք առնվազն երկու թեզ մշա­կել՝ թեկնա­ծունե­րից ամեն մեկի հաղթա­նա­կի դեպքում աշխա­տե­լու համար, ճկուն լինե­լու համար։ Մեր մտքով չանցավ, այնպի­սի առա­ջարկ անել ԱՄՆ-ին, որ թե՛ Հարի­սը, թե՛ Թրամփը ցանկա­նան մեզ հետ աշխա­տել։ Մենք միայն սպա­սե­ցինք ու հուսա­ցինք, հուսա­ցինք ու խաբվե­ցինք, խաբվե­ցինք, հետո հաշտվե­ցինք, մոռա­ցանք ու նորից ամեն ինչ կրկնվում է այս էլ արդեն քանի հարյուր տարի։

Վաղը Հայ ազա­տագրա­կան առասպե­լը նոր ֆավո­րիտներ է առաջ քաշե­լու ու մենք էլի փրկություն ենք պահանջե­լու նոր դեմքից։ Ամեն ինչ տարբեր է լինե­լու, բացի մեր գավա­ռա­կան պատկե­րա­ցումնե­րից։ Մենք աշխարհը շարունա­կե­լու ենք ընկա­լել երկու գյուղի միջև ընկած մի դաշտի համար տարվող կռիվ, ուր իրար հետ կռվողնե­րը խոշոր հաշվով խնա­մի­ներ են։

Ու այսպես մենք կշա­րունա­կենք սպա­սել ու հուսալ, որ “վաղը” մեզ փրկություն ու նորություն կբե­րի, մինչև որ հերթա­կան “վաղը” մեզ գերեզման գլո­րի։

Դե իսկ գերեզմա­նում էլ կդա­դա­րենք սպա­սել ու հուսալ։ Իսկ մինչ այդ մնում է խմել, զվարճա­նալ ու աղո­թել։

Առնչվող Հոդվածներ