ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անբասիրն Ու Կասկածելին

Մաս առաջին

Արդյո՞ք Հրանտ Մարգարյանը մեղավոր էր, գոնե Տասնապետյանի կարծիքով։ Ի՞նչ էր արել Հրանտ Մարգարյանը մինչ այդ, որ իր կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը նրան անվերապահ վստահություն չէր հայտնում։

Մեր Ուղին

ՀՅԴ պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական դրվագներով ու հետաքրքիր կերպարներով, այլև հակասական, երբեմն իրարամերժ դեպքերում, որոնք հաճախ պատասխան չեն ստանում, կամ այդ պատասխանները բավարար չեն լինում սթափ գնահատականի համար։ Այդ անհասկանալի իրադարձությունները հաճախ բազմաթիվ շահարկումների առիթ են տալիս, ստանում են տարբեր մեկնաբանություններ, տարբեր ձևակերպումներ։

ՀՅԴ գործունեության հավանաբար ամենից քաոսային շրջաններից մեկը 1990֊ականների է վերաբերում։ Անհասկանալի ներքաղաքական ընթացք, զարմանալի վերադասավորումներ և իհարկե խառնաշփոթ ու անհասկանալի իրադարձություններ, ինչպես օրինակ` “Դրո” գործը, “Վահան Հովհաննիսյան +30” և այլն, Դաշնակցության մեկուսացում֊արգելումը և այլն։ Այս բոլոր իրադարձությունները տարբեր ու հակասական բացատրություններ ունեն։ Դաշնակցականներից շատերը քրեական գործերը համարում են այն ժամանակվա իշխանության կողմից ձեռնարկված քաղաքական հետապնդում, այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներից ոմանք տարբեր առիթներով ասել են, որ դրանք եղել են հակաահաբեկչական գործողություններ և այլն։

90֊ականների մամուլում նաև բազմաթիվ հետաքրքիր էջեր կան, որոնք արժե նորից կարդալ, քանի որ շատ,հետաքրքիր ու երբեմն էլ բացահայտող դեր են տանում։ Դրանցից է Ալիք օրաթերթի 1995 թ մի քանի համարներ, որ ինչ որ առումով հեռակա բանավեճ են հիշեցնում, շատ հետաքրքիր ենթադրությունների են հանգեցնում։ Մասնավորապես “Դրո” գործի մասին։

Ամենից առաջ հետաքրքրական է այն հարցազրույցը, որ 1995թ. տվել է Ալիք օրաթերթին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրաչ Տասնապետյանը։ Բավական զուսպ, համեստ, միաժամանակ այդ հարցազրույցը բավական տարբեր է ՀՅԴ ներկայիս պահվածքից։ Տասնապետյանը, լինելով ՀՅԴ առաջնորդը, ոչ միայն չի խոսում ուժեղի ու անպայման իրավացի լինելուց, այլև ընդունում է մի շարք թերություններ ու տապալումներ, որ ունեցավ ՀՅԴ֊ը Հայաստանում գործելու առաջին տարիներին։ Մասնավորապես հետաքրքիր է այն, որ Տասնապետյանը չի խուսափում ասել, որ ՀՅԴ մուտքը Հայաստան անպատրաստ էր, ՀՀ բնակչության կարիքները և տեղական հոգեբանությունը հաշվի առնված չէր, ընտրություններում սեփական թեկնածությունն հանդես գալը` գերագնահատել, ինչպես նաև հապշտապ մի շարք որոշումներ, որոնք տապալեցին ՀՅԴ անպատրաստ լինելու պատճառով։

Տասնապետյանի այդ խոսույթը շատ հետաքրքրական է հատկապես երկու տեսանկյունից`

  1. Կուսակցական առաջնորդը բավական խոհեմ է և շրջահայաց։ Նա չի պնդում, որ ՀՅԴ֊ը աստվածային գործիք է, նա չի պնդում, որ իրենք միշտ ճիշտ են ու միայն իրենք են ճիշտ։ Տասնապետյանն ասում է, որ դաշնակցականների մեջ ևս բազմաթիվ թերություններով լի մարդիկ կան, շարքեր ընդունվողների հանդեպ ուշադրությունը ոչ միշտ է բավարար չափով խնամքով եղել։ Այլ կերպ ասած, զուսպ և համեստ խոսույթ, միաժամանակ լի համապարփակ մտահոգություններով, այլ ոչ միայն կուսակցական ջատագովությամբ։
  2. Ահռելի տարբեր ՀՅԴ այսօրվա պահվածի համեմատ։ Այսօր ՀՅԴ֊ը ոչ միայն չի ընդունում, որ ինքը կարող է սխալվել, այլ միանգամից հայոյանքներով է ընդունում ցանկացած քննադատություն։ Այսօր ՀՅԴ֊ում բացակայում է ինքնաքննադատությունը։ Այսօրվա ՀՅԴ֊ում շարքերից հեռացնում են իրենց ընկերներին ֆեյսբուքյան լայքի կամ անհամաձայնություն համար։ Այսօր ՀՅԴ֊ում չկա այն ծանրակշիռ խոսքը, որ հանդիպում ենք Ալիք օրաթերթի հարցազրույցում։

Հետաքրքիր է նաև այն, որ Հրաչ Տասնապետյանը, խոսելով բանտարկված Հրանտ Մարգարյանի մասին, նշում է, ոչ չի կարող ասել, թե արդո՞ք նա մեղավոր է, թե ոչ, ինչպես որ չի կարող պնդել, որ շարքերում գտնվող բոլոր դաշնակցականները մաքուր և ազնիվ մարդիկ են։ Բայց ինչո՞ւ Հրաչ Տասնապետյանը չի պնդում, որ Հրանտ Մարգարյանն անմեղ է։ Նա վստա՞հ չէր, որ դա այսպես է։ Գուցե Բյուրոյի ներկայացուցիչը ինչ որ բան գիտեր կամ կասկածում էր և այդ իսկ պատճառով էլ չի կարող հրապարակավ պնդել, որ Հրանտ անմեղ է(ինչպես օրինակ այսօր, որ ցանկացած թեմայով բերման ենթարկվող կամ բանտարկված դաշնակցականն անմիջապես հերոս ու քաղբանտարկյալ է հռչակվում)։ Հրաչ Տասնապետյանը, ինչպես և ցանկացած դաշնակցական, պիտի որ փորձեր պաշտպանել իր կուսակցական ընկերոջը, բայց նա նշում է, որ չգիտե, թե արդյո՞ք Հրանտը մեղավոր է, թե ոչ։ Սա բավական հետաքրքիր ու միաժամանակ տարակուսելի է։ Եթե կան չնչին կասկածներ առ այն, որ Հրանտ Մարգարյանը մեղավոր է, ապա դա նշանակում է, որ Հրաչ Տասնապետյանը չէր կարող չիմանալ նաև “Դրո” գործի այլ մանրամասների մասին, ինչպես նաև այն, որ խոսքը միայն Հրանտ Մարգարյանի չի վերաբերվում, այլ մի ողջ խմբի և ըստ այդմ գրեթե պետական նշանակության մի իրադարձության, որը իշխանության կողմից համարվում է ահաբեկչություն։ Եվ այդ ամենի ֆոնին ՀՅԴ Բյուրոյի առաջնորդի այդ զուսպ կեցվածքը անպատասխան հարց է ծագում, թե արդյո՞ք Հրանտ Մարգարյանը մեղավոր էր, գոնե Տասնապետյանի կարծիքով։ Ի՞նչ էր արել Հրանտ Մարգարյանը մինչ այդ, որ իր կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը նրան անվերապահ վստահություն չէր հայտնում։ Գուցե Մարգարյանի կերպարում կամ գործունեության մեջ ինչ որ բան կար, որը հետ որ մղում Տասնապետյանին ու մյուսներին ու գուցե հենց այդ ամենի խորքերում էր թաքնված այն, որ դրանից շատ չանցած Հրանտ Մարգարյանն արդեն ազատության մեջ էր կուսակցության ղեկին, ուր մնաց շատ երկար տարիներ և այդ ընթացքում ՀՅԴ֊ը սերտաճել պետական ապարատին, հակառակ Տասնապետյանի այն կարծիքի, որ ՀՅԴ֊ը իշխանական չի դառնա զուտ պաշտոնի համար, որովհետև պարզապես պաշտոնի կռիվ տալը դաշնակցականին հարիր չէ։ Ընդհակառակը, Հրանտ Մարգարյանի գալով ՀՅԴ֊ը դարձավ իշխանության սիրելի գործընկերն ու նրա ջերմ պաշտպանը, որը երևում է նաև այսօր, երբ ՀՅԴ֊ը կոալիցիոն ընդդիմություն է իր մի ժամանակվա կոալիցիոն իշխանական գործընկեր ու 90֊ականների ազատարար Ռոբերտ Քոչարյանի հետ։

Շարունակելի …

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *