25.3 C
Yerevan

Անբա­սիրն Ու Կասկա­ծե­լին

Մաս առա­ջին

Արդյո՞ք Հրանտ Մարգարյա­նը մեղա­վոր էր, գոնե Տասնա­պետյա­նի կարծի­քով։ Ի՞նչ էր արել Հրանտ Մարգարյա­նը մինչ այդ, որ իր կուսակցության Բյուրո­յի ներկա­յա­ցուցի­չը նրան անվե­րա­պահ վստա­հություն չէր հայտնում։

Մեր Ուղին

ՀՅԴ պատմությունը հարուստ է ոչ միայն հերո­սա­կան դրվագնե­րով ու հետաքրքիր կերպարնե­րով, այլև հակա­սա­կան, երբեմն իրա­րա­մերժ դեպքե­րում, որոնք հաճախ պատասխան չեն ստա­նում, կամ այդ պատասխաննե­րը բավա­րար չեն լինում սթափ գնա­հա­տա­կա­նի համար։ Այդ անհասկա­նա­լի իրա­դարձություննե­րը հաճախ բազմա­թիվ շահարկումնե­րի առիթ են տալիս, ստա­նում են տարբեր մեկնա­բա­նություններ, տարբեր ձևա­կերպումներ։

ՀՅԴ գործունեության հավա­նա­բար ամե­նից քաո­սա­յին շրջաննե­րից մեկը 1990֊ականների է վերա­բե­րում։ Անհասկա­նա­լի ներքա­ղա­քա­կան ընթացք, զարմա­նա­լի վերա­դա­սա­վո­րումներ և իհարկե խառնաշփոթ ու անհասկա­նա­լի իրա­դարձություններ, ինչպես օրի­նակ‘ “Դրո” գործը, “Վահան Հովհաննիսյան +30” և այլն, Դաշնակցության մեկուսացում֊արգելումը և այլն։ Այս բոլոր իրա­դարձություննե­րը տարբեր ու հակա­սա­կան բացատրություններ ունեն։ Դաշնակցա­կաննե­րից շատե­րը քրեա­կան գործե­րը համա­րում են այն ժամա­նակվա իշխա­նության կողմից ձեռնարկված քաղա­քա­կան հետապնդում, այն ժամա­նակվա իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րից ոմանք տարբեր առիթնե­րով ասել են, որ դրանք եղել են հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություններ և այլն։

90֊ականների մամուլում նաև բազմա­թիվ հետաքրքիր էջեր կան, որոնք արժե նորից կարդալ, քանի որ շատ,հետաքրքիր ու երբեմն էլ բացա­հայտող դեր են տանում։ Դրանցից է Ալիք օրա­թերթի 1995 թ մի քանի համարներ, որ ինչ որ առումով հեռա­կա բանա­վեճ են հիշեցնում, շատ հետաքրքիր ենթադրություննե­րի են հանգեցնում։ Մասնա­վո­րա­պես “Դրո” գործի մասին։

Ամե­նից առաջ հետաքրքրա­կան է այն հարցազրույցը, որ 1995թ. տվել է Ալիք օրա­թերթին ՀՅԴ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Հրաչ Տասնա­պետյա­նը։ Բավա­կան զուսպ, համեստ, միա­ժա­մա­նակ այդ հարցազրույցը բավա­կան տարբեր է ՀՅԴ ներկա­յիս պահվածքից։ Տասնա­պետյա­նը, լինե­լով ՀՅԴ առաջնորդը, ոչ միայն չի խոսում ուժե­ղի ու անպայման իրա­վա­ցի լինե­լուց, այլև ընդունում է մի շարք թերություններ ու տապա­լումներ, որ ունե­ցավ ՀՅԴ֊ը Հայաստա­նում գործե­լու առա­ջին տարի­նե­րին։ Մասնա­վո­րա­պես հետաքրքիր է այն, որ Տասնա­պետյա­նը չի խուսա­փում ասել, որ ՀՅԴ մուտքը Հայաստան անպատրաստ էր, ՀՀ բնակչության կարիքնե­րը և տեղա­կան հոգե­բա­նությունը հաշվի առնված չէր, ընտրություննե­րում սեփա­կան թեկնա­ծությունն հանդես գալը‘ գերագնա­հա­տել, ինչպես նաև հապշտապ մի շարք որո­շումներ, որոնք տապա­լե­ցին ՀՅԴ անպատրաստ լինե­լու պատճա­ռով։

Տասնա­պետյա­նի այդ խոսույթը շատ հետաքրքրա­կան է հատկա­պես երկու տեսանկյունից‘

  1. Կուսակցա­կան առաջնորդը բավա­կան խոհեմ է և շրջա­հա­յաց։ Նա չի պնդում, որ ՀՅԴ֊ը աստվա­ծա­յին գործիք է, նա չի պնդում, որ իրենք միշտ ճիշտ են ու միայն իրենք են ճիշտ։ Տասնա­պետյանն ասում է, որ դաշնակցա­կաննե­րի մեջ ևս բազմա­թիվ թերություննե­րով լի մարդիկ կան, շարքեր ընդունվողնե­րի հանդեպ ուշադրությունը ոչ միշտ է բավա­րար չափով խնամքով եղել։ Այլ կերպ ասած, զուսպ և համեստ խոսույթ, միա­ժա­մա­նակ լի համա­պարփակ մտա­հո­գություննե­րով, այլ ոչ միայն կուսակցա­կան ջատա­գո­վությամբ։
  2. Ահռե­լի տարբեր ՀՅԴ այսօրվա պահվա­ծի համե­մատ։ Այսօր ՀՅԴ֊ը ոչ միայն չի ընդունում, որ ինքը կարող է սխալվել, այլ միանգա­մից հայո­յանքնե­րով է ընդունում ցանկա­ցած քննա­դա­տություն։ Այսօր ՀՅԴ֊ում բացա­կա­յում է ինքնաքննա­դա­տությունը։ Այսօրվա ՀՅԴ֊ում շարքե­րից հեռացնում են իրենց ընկերնե­րին ֆեյսբուքյան լայքի կամ անհա­մա­ձայնություն համար։ Այսօր ՀՅԴ֊ում չկա այն ծանրակշիռ խոսքը, որ հանդի­պում ենք Ալիք օրա­թերթի հարցազրույցում։

Հետաքրքիր է նաև այն, որ Հրաչ Տասնա­պետյա­նը, խոսե­լով բանտարկված Հրանտ Մարգարյա­նի մասին, նշում է, ոչ չի կարող ասել, թե արդո՞ք նա մեղա­վոր է, թե ոչ, ինչպես որ չի կարող պնդել, որ շարքե­րում գտնվող բոլոր դաշնակցա­կաննե­րը մաքուր և ազնիվ մարդիկ են։ Բայց ինչո՞ւ Հրաչ Տասնա­պետյա­նը չի պնդում, որ Հրանտ Մարգարյանն անմեղ է։ Նա վստա՞հ չէր, որ դա այսպես է։ Գուցե Բյուրո­յի ներկա­յա­ցուցի­չը ինչ որ բան գիտեր կամ կասկա­ծում էր և այդ իսկ պատճա­ռով էլ չի կարող հրա­պա­րա­կավ պնդել, որ Հրանտ անմեղ է(ինչպես օրի­նակ այսօր, որ ցանկա­ցած թեմա­յով բերման ենթարկվող կամ բանտարկված դաշնակցա­կանն անմի­ջա­պես հերոս ու քաղբանտարկյալ է հռչակվում)։ Հրաչ Տասնա­պետյա­նը, ինչպես և ցանկա­ցած դաշնակցա­կան, պիտի որ փորձեր պաշտպա­նել իր կուսակցա­կան ընկե­րո­ջը, բայց նա նշում է, որ չգի­տե, թե արդյո՞ք Հրանտը մեղա­վոր է, թե ոչ։ Սա բավա­կան հետաքրքիր ու միա­ժա­մա­նակ տարա­կուսե­լի է։ Եթե կան չնչին կասկածներ առ այն, որ Հրանտ Մարգարյա­նը մեղա­վոր է, ապա դա նշա­նա­կում է, որ Հրաչ Տասնա­պետյա­նը չէր կարող չիմա­նալ նաև “Դրո” գործի այլ մանրա­մասնե­րի մասին, ինչպես նաև այն, որ խոսքը միայն Հրանտ Մարգարյա­նի չի վերա­բերվում, այլ մի ողջ խմբի և ըստ այդմ գրե­թե պետա­կան նշա­նա­կության մի իրա­դարձության, որը իշխա­նության կողմից համարվում է ահա­բեկչություն։ Եվ այդ ամե­նի ֆոնին ՀՅԴ Բյուրո­յի առաջնորդի այդ զուսպ կեցվածքը անպա­տասխան հարց է ծագում, թե արդյո՞ք Հրանտ Մարգարյա­նը մեղա­վոր էր, գոնե Տասնա­պետյա­նի կարծի­քով։ Ի՞նչ էր արել Հրանտ Մարգարյա­նը մինչ այդ, որ իր կուսակցության Բյուրո­յի ներկա­յա­ցուցի­չը նրան անվե­րա­պահ վստա­հություն չէր հայտնում։ Գուցե Մարգարյա­նի կերպա­րում կամ գործունեության մեջ ինչ որ բան կար, որը հետ որ մղում Տասնա­պետյա­նին ու մյուսնե­րին ու գուցե հենց այդ ամե­նի խորքե­րում էր թաքնված այն, որ դրա­նից շատ չանցած Հրանտ Մարգարյանն արդեն ազա­տության մեջ էր կուսակցության ղեկին, ուր մնաց շատ երկար տարի­ներ և այդ ընթացքում ՀՅԴ֊ը սերտա­ճել պետա­կան ապա­րա­տին, հակա­ռակ Տասնա­պետյա­նի այն կարծի­քի, որ ՀՅԴ֊ը իշխա­նա­կան չի դառնա զուտ պաշտո­նի համար, որովհետև պարզա­պես պաշտո­նի կռիվ տալը դաշնակցա­կա­նին հարիր չէ։ Ընդհա­կա­ռա­կը, Հրանտ Մարգարյա­նի գալով ՀՅԴ֊ը դարձավ իշխա­նության սիրե­լի գործընկերն ու նրա ջերմ պաշտպա­նը, որը երև­ում է նաև այսօր, երբ ՀՅԴ֊ը կոա­լի­ցիոն ընդդի­մություն է իր մի ժամա­նակվա կոա­լի­ցիոն իշխա­նա­կան գործընկեր ու 90֊ականների ազա­տա­րար Ռոբերտ Քոչարյա­նի հետ։

Շարունա­կե­լի …

Առնչվող Հոդվածներ