18.7 C
Yerevan

Անբա­սիրն Ու Կասկա­ծե­լին

Մաս Երկրորդ

Իսկ ի՞նչ պիտի աներ ՀՅԴ‑ը, որ չի արել, կամ ի՞նչ էր ակնարկում ԱԱԾ(այն ժամա­նակ դեռևս ԱԱՆ) մեկուսա­րա­նում գտնվող Մարգարյա­նը։ Գուցե նա ակնարկում էր, որ ՀՅԴ ցանկության դեպքում իրա­դարձություննե­րը շատ ավե­լի կոշտ կլի­նեն, քան կարե­լի է պատկե­րացնել։ Իսկ ի՞նչ իրա­դարձություննե­րի մասին է խոսքը գնում՝ զինված հեղաշրջմա՞ն, թե ինչ որ այլ։

Մեր Ուղին

Բայց այդ ամե­նը անմի­ջա­պես տեղի չունե­ցավ։ Հրաչ Տասնա­պետյա­նի հարցազրույցից հետո ԱԱԾ մեկուսա­րա­նից հրա­պա­րակվեց Հրանտ Մարգարյա­նի նամա­կը, որը թեև հասցեագրված չէր Հրաչ Տասնա­պետյա­նին, ՀՅԴ գործունեության և իր կալանքի մասին որոշ պարզա­բա­նում էր, ավե­լի շատ ընկալվում է որպես պատասխան Տասնա­պետյա­նին։
Հրանտ Մարգարյա­նի նամա­կը, ի տարբե­րություն Բյուրո­յի ներկա­յա­ցուցչի մեղմ ոճի, շատ ավե­լի խիստ ու կտրուկ է։ Այնտեղ չկա որևէ նշույլ, որ ինքը կարող է վրի­պակ կամ սխալ թույլ տված լինի, այլ մեղադրա­կան է իշխա­նության հանդեպ, որը ամեն կերպ փորձում է սեփա­կա­նաշնորհել Արցա­խի հաղթա­նա­կը, ջնջել ՀՅԴ պատե­րազմա­կան ձեռքբե­րումնե­րը և, վախե­նա­լով ՀՅԴ-ից, քաղա­քա­կան հետապնդում է իրա­կա­նացնում իրենց նկատմամբ՝ փորձե­լով Դաշնակցությա­նը հավա­սա­րեցնել ահա­բեկչա­կան կազմա­կերպության։ Եթե ավե­լի կարճ, ապա Հ․ Մարգարյա­նի խոսքե­րը անվե­րա­պահ ինքնավստահ են։ Հրանտ Մարգարյանն իր նամա­կում նշում է, որ ՀՀՇ-ական իշխա­նություննե­րը ակա­մա են միա­ցել Արցա­խի պատե­րազմին, չեն ցանկա­ցել բանակ կառուցել ու երբ տեսան, որ բանա­կը կառուցվում է ու հաղթա­նակ է ձեռք բերվում, ապա փորձե­ցին կանգնեցնել այդ հաղթա­նա­կը, սեփա­կա­նաշնորհել այն, սեփա­կա­նացնել բանա­կը և հիմա էլ ունեն նույն պարտվո­ղա­կան ու դավա­ճա­նա­կան կեցվածքը, որ կար առաջ։
Հրանտ Մարգարյա­նը հայտա­րա­րում է, որ «Դաշնակցությունը մնում է գործի կուսակցություն»։ Իր նամա­կում, ասես սպառնա­լի­քով, բայց նշում է, որ աշխարհում, ուր ուժն է իրա­վունքի հոմա­նի­շը, Դաշնակցությունը մի կողմ չի կարող դնել իր սկզբունքա­յին պայքաի ոճը և իշխա­նություննե­րը չպետք է ՀՅԴ-ին փորձել ներկա­յացնել որպես ռոմանտիկ արկա­ծախնդիրներ։
Այդ երկար նամա­կով Հրանտ Մարգարյա­նը հակադրվում է Հրաչ Տասնա­պետյա­նին հատկա­պես այն առումով, որ եթե Տասնա­պետյա­նը ընդունում է ՀՅԴ բացթո­ղումնե­րը և սխալնե­րը և անգամ չի հայտա­րա­րում, որ Հրանտ Մարգարյանն անմեղ է, իսկ իշխա­նությունը մեղա­վոր, ապա Հրանտ Մարգարյա­նի նամա­կը բացա­ռում է ՀՅԴ որևէ սխալ և նշում, թե այն ինչ ՀՅԴ‑ը չի արել, ապա չի արել բարյացկա­մությունից ոչ թե անկա­րո­ղությունից ելնե­լով։
Իսկ ի՞նչ պիտի աներ ՀՅԴ‑ը, որ չի արել, կամ ի՞նչ էր ակնարկում ԱԱԾ(այն ժամա­նակ դեռևս ԱԱՆ) մեկուսա­րա­նում գտնվող Մարգարյա­նը։ Գուցե նա ակնարկում էր, որ ՀՅԴ ցանկության դեպքում իրա­դարձություննե­րը շատ ավե­լի կոշտ կլի­նեն, քան կարե­լի է պատկե­րացնել։ Իսկ ի՞նչ իրա­դարձություննե­րի մասին է խոսքը գնում՝ զինված հեղաշրջմա՞ն, թե ինչ որ այլ։
Այդ հարցին ուղիղ պատասխա­նե­լը շատ բարդ է, քանի որ այդ ամե­նից երեք տարի անց Հրանտ Մարգարյա­նը արդեն բանտում չէր, ընտրվել էր ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ անդամ, ապա 2000թ Բյուրո­յի անդամ և ապա՝ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ։ Հրանտ Մարգարյա­նը Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ վերընտրվեց 2004-ին, 2008-ին, 2011-ին, 2015-ին՝ ՀՅԴ‑ը կառա­վա­րեց մոտ 19 տարի, երբ 2019թ․ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ Բյուրոն ներկա­յա­ցուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նին։
Հետաքրքրա­կան է այն, որ Հրաչ Տասնա­պետյա­նի և Հրանտ Մարգարյա­նի կեցվածքը կտրուկ տարբերվում էին միմյանցից։ Թեև ընդդի­մա­դիր, բայց համա­գործակցության հակված Տասնա­պետյա­նին փոխա­րի­նած Հրանտ Մարգարյա­նը հենց սկզբից բավա­կան դրա­կան հարա­բե­րություններ հաստա­տեց ՀՀՇ-ական Լևոն Տեր-Պետրոսյա­նին փոխա­րի­նած Ռոբերտ Քոչարյա­նի և նրան փոխա­րի­նած Սերժ Սարգսյա­նի հետ։ ՀՅԴ‑ը համա­գործակցեց երկուսի հետ էլ, մի քանի անգամ կոա­լի­ցիա կազմեց ՀՀԿ հետ։

Գաղտնիք չէ, որ հոկտեմբե­րի 27‑ը, թեև բամբա­սանքնե­րով, բայց կապվում է նաև ՀՅԴ անվան հետ։ Բամբա­սանքի մակարդա­կով տարածված կարծիքներ կան, որ ռուսնե­րի հրա­մա­նով Հոկտեմբե­րի 27‑ը իրա­կա­նացրած Ռոբերտ Քոչարյա­նի հարվա­ծա­յին ուժը ՀՅԴ‑ն էր, բայց ոչ մի փաստ չկա այդ ամե­նի առումով, ուստի դրանք մնում են ոչ արժա­նա­հա­վատ ու խիստ վերա­պա­հումնե­րի ենթա­կա։ Այդ բամբա­սանքնե­րը հավա­նա­բար հետև­անք էին այն բանի, որ Ռոբերտ Քոչարյա­նի գալուց անմի­ջա­պես հետո ՀՅԴ վրա­յից հանվե­ցին բոլոր մեղադրանքնե­րը և ՀՅԴ‑ը միանգա­մից դարձավ օրվա իշխա­նություննե­րի գործընկե­րը, որը ընդհա­տումնե­րով շարունակվեց մինչև 2018թ։ Ներկա­յումս ՀՅԴ‑ը ընդդի­մա­դիր դաշինքի մեջ է նույն Ռոբերտ Քոչարյա­նի ուժե­րի հետ՝ «Հայաստան» դաշինքում։
Վերա­դառնա­լով Տասնա­պետյան-Մարգարյան հեռա­կա համադրմա­նը, հարկ ենք համա­րում վերհի­շել նաև Հրանտ Մարգարյա­նին վերա­բե­րող մի հետաքրքիր նամակ-հարցա­շար՝ գրված «Դրո» գործով ձերբա­կալված Արսեն Արծրունու հոր՝ Արա Արծրունու կողմից։ Նամա­կը հասցեագրված էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարե­գին Ա․ ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոս Արամ Ա‑ին, ՀՅԴ ևՀՀՇ բարձրա­գույն մարմիննե­րին։ Նամա­կը գրվել է 1996թ․ մարտի 10-ին՝ Բեյրութից։ Այդ նամա­կում Արա Արծրունին Հրանտ Մարգարյա­նին մի շարք հարցեր է ուղղում, որից կարե­լի է ենթադրել, որ Մարգարյան-Արծրունի հոր և որդու կապը շատ ավե­լի ուժեղ և սերտ է եղել, քան կարե­լի է պատկե­րացնել։ Այդ հարցե­րից կարե­լի է ենթադրել, որ Մարգարյանն ու Արծրունին պարզա­պես կուսա­կիցներ չեն եղել, այլ աշխա­տել են իրար հետ, Արսե­նը կատա­րել է Հրանտի հրա­հանգնե­րը։ Եվ հետաքրքիր է նաև այն, որ Հրանտ Մարգարյանն 1998թ․ արդեն ազա­տության մեջ էր, իսկ Արսեն Արծրունին դատա­պարտվեց ցմահ բանտարկության և վաղա­ժամ ազատ արձակվեց միայն 2021թ․։
Ի՞նչն էր պատճա­ռը, որ Հրանտ Մարգարյա­նը ազատվեց բոլոր հոդվածնե­րից, իսկ Արծրունին՝ ոչ։ Եվ հետաքրքիր է, թե իր ժամա­նա­կին Հրանտ Մարգարյա­նի անմե­ղության վրա կասկա­ծող Հրաչ Տասնա­պետյա­նը ի՞նչ կարծիք ուներ խմբի մյուս անդամնե­րի մասին ու արդյո՞ք կարող էր գուշա­կել իրա­դարձություննե­րի նման ընթացքը։
Տարի­ներն անցնում են, հարցե­րը կուտակվում են, շատ բան արդեն մոռա­ցության է մատնվել։ Հստակ է միայն մի բան։ Հրանտ Մարգարյա­նի գալով ՀՅԴ‑ը ասես վերա­փոխվեց, ընդ որում անճա­նա­չե­լիո­րեն։ Այժմ, երբ հետ ես նայում արդեն հեռա­վոր 90-ականներ, ապա զարմանքով ես հանդի­պում մի ուրիշ ՀՅԴ‑ի, որի պահվածքն ու կեցվա­ծը գրե­թե անծա­նոթ է այսօրվա ՀՅԴ-ին։

Այս գրառման համար որպես տեղե­կատվա­կան աղբյուր են հանդի­սա­ցել ՀՅԴ բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Հրաչ Տասնա­պետյա­նի տված հարցազրույցը «Ալիք»-ին, «Ալի­քում» հրա­պա­րակված Հրանտ Մարգարյա­նի հոդվա­ծը և Արա Արծրունու վերո­հիշյալ նամա­կը․ խմբ

Շարունա­կե­լի….

Առնչվող Հոդվածներ