18.7 C
Yerevan

Անբա­սիրն Ու Կասկա­ծե­լին

Մաս երրորդ

2016թ․ Արցա­խում քառօրյա պատե­րազմը, որին իր կամա­վորնե­րով մասնակցեց նաև ՀՅԴ—ը կրկին դաս չեղավ ոչ ՀՀ իշխա­նություննե­րի, ոչ էլ ՀՅԴ համար։ Անփույթ հանգստությունը շարունակվեց ու պահպանվեց, իսկ ներկուսակցա­կան ժողովնե­րում իրոք հավա­տում էին, որ Արևմտյան Հայաստա­նը այսպես, թե այնպես հետ է բերվե­լու։ Քառօրյան ներկա­յացվեց որպես հաղթա­նակ, մարդկանց հանգստացրին ու վերջ։

Մեր Ուղին

Հրաչ Տասնա­պետյա­նից հետո ՀՅԴ-ում հավա­նա­բար ընթա­նում էր ներքին պայքար, սկզբունքա­յին ընտրություն, թե առհա­սա­րակ ի՞նչ է անե­լու կուսակցությունը, ինչ ճանա­պարհ է ընտրե­լու։ Կարե­լի է փաստել, որ Հրանտ Մարգարյա­նի հաղթա­նա­կով ՀՅԴ-ում վերջնա­կա­նա­պես հաղթեց իշխա­նություննե­րի հետ համա­գործակցե­լու, կառա­վա­րա­կան մակարդա­կում գործե­լու ցանկությունը, իսկ գուցե, հաշվի առնե­լով նոր իշխա­նություննե­րի բարե­հա­ճությունը անձնա­պես Մարգարյա­նի և նրա կուսա­կիցնե­րի նկատմամբ պայմա­նա­վորված էր նաև ինչ-ինչ ներքին համա­ձայնություննե­րի կամ համա­գործակցության հետ։

Հաջորդ ժամա­նա­կա­հատվա­ծում ՀՅԴ-ում այլևս նշա­նա­կա­լի որևէ բան տեղի չունե­ցավ։ Հրանտ Մարգարյա­նը մոտ 20 տարի ղեկա­վա­րեց ՀՅԴ‑ը։ Կուսակցությունը պարբե­րա­բար անդա­մակցում էր իշխա­նա­կան կոա­լի­ցիա­նե­րին, հրա­ժարվում, հետո նորից միա­նում։ Կուսակցության ներքին կյանքը լիցքա­թափվեց արցախյան պատե­րազմի տարի­նե­րի կուտակված էներգիա­յից։ Դաշնակցությունը, համե­նայն դեպս ՀՀ տարածքում, չհաշված ապրի­լի 24‑ի միջո­ցա­ռումնե­րը, երգե­րը և որոշ կարգա­խոսներ՝ նվիրված «Մեծ ու Միացյալ Հայաստա­նին», սկսեց հանդես գալ բացա­ռա­պես խորհրդա­րա­նա­կան մասշտա­բով, էապես հեռա­ցավ հասա­րա­կությունից՝ մերձե­նա­լով օրենսդիր և գործա­դիր իշխա­նություննե­րի հետ։ Հավա­նա­բար դրան նպաստեց նաև Հայաստա­նի ներքին ու արտա­քին դրությունը․ Հայաստա­նը հաղթել էր պատե­րազմում, անո­րոշ ու անպտուղ բանակցություննե­րի մի անվերջա­նա­լի շղթա էր սկսվել, իշխա­նություննե­րը բացարձակ վերահսկո­ղություն ունեին երկրում ու տրա­մադրված չէին բարե­փո­խումնե­րի, երկրում ծաղկում էր կոռուպցիան, մենաշնորնե­րը, ԽԾԲ‑ը, Արցախն ազատ էր ապրում, բոլո­րը որո­շել էին «հանգիստ ապրել»։ Ժամա­նակ էր վերա­դիրքա­վորվե­լու ներքին քաղա­քա­կան կյանքում։ ՀՅԴ‑ը դա արեց իշխա­նություննե­րի հետ սերտա­ճե­լով։ Ներքին սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­կան համոզմունքնե­րը խոշոր հաշվով մնա­ցին թղթի վրա։ Կուսակցությունը գործում էր խիստ գաղտնա­պա­հո­րեն՝ գրե­թե ռազմա­կան կառույցնե­րին բնո­րոշ կերպով։ Հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք իշխա­նություննե­րը մտա­վա­խություն չունեին, որ երկրում գործում է մի կուսակցություն, որի անդամնե­րին արգելված է դրսում խոսել իրենց ներքին իրադրության կամ գործե­րի մասին։

Իշխա­նություննե­րին դա առանձնա­պես չէր անհանգստացնում, նրանք առանց այն էլ տիրա­պե­տում էին ամեն ինչին, իսկ նրանց ավանդա­կան գործընկեր ՀՅԴ‑ը երբեք այնպի­սի որո­շում չէր ընդունի, որը ինչ որ առումով կսպառնար իշխա­նություննե­րին։ Այդպես էլ եղավ ու գրե­թե մինչև 2018թ․ ՀՅԴ‑ը առանձնա­պես ոչ մի լուրջ ներքին քաղա­քա­կան բարե­փո­խումնե­րով կամ սոցիա­լա­կան հարցե­րի լուծումով աչքի չընկավ։ Հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րի պատճա­ռով կոա­լի­ցիա­յից հրա­ժա­րումն առանձնա­պես ազդե­ցիկ չեղավ, ՀՅԴ‑ը մի քանի տարի հետո էլի նույն ՀՀԿ հետ կոա­լի­ցիա էր կազմում։ Տարի­ներն անցնում էին, իսկ ՀՅԴ‑ը բացի մի քանի քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րի մասնակցե­լուց, որոնք փոքրիկ ցույցե­րից այն կողմ չանցան, ոչ մի լուրջ ու էական ներդրում այդպես էլ չունե­ցավ։

Դրա փոխա­րեն կուսակցությունում ուժե­ղա­նում էր անձի պաշտա­մունքը։ Հրանտ Մարգարյանն արդեն անհա­սա­նե­լի անձ էր հենց կուսակցա­կաննե­րի համար։ Նրան հանդի­պե­լը հեշտ գործ չէր։ Կուսակցա­կան վերա­նա­խա­վը անցնող տարի­նե­րի ընթացքում շարունա­կա­բար հարստա­նում էր՝ չնա­յած ազգայնա­կա­նության ու սոցիա­լիզմի կուսակցա­կան սկզբունքնե­րին։ Ամեն չորս տարին մեկ Հրանտ Մարգարյա­նի վերընտրությունը Բյուրո­յի ներկա­յա­ցուցչի պաշտո­նում ցույց էր տալիս, որ կուսակցությունում որևէ փոփո­խություն չի սպասվում ու չի լինե­լու։ 

Հասրա­կությունը ևս հիասթափվում էր ՀՅԴ-ից։ Կուսակցության պատմությունն անհա­մա­տե­ղե­լի էր նրա ներկա­յիս իրա­վի­ճա­կի հետ։ Մարդկանց վերա­բերմունքի մասին է խոսում նաև այն, որ ՀՅԴ‑ը ԱԺ ընտրություննե­րում այդպես էլ երբեք խոշոր ձայներ չհա­վա­քեց, այլ մնաց 5–7 տոկո­սի սահմաննե­րում։ Այդ քվե­նե­րը սովո­րա­բար հավաքվում էին դաշնակցա­կաննե­րի, նրանց ընտա­նիքնե­րի ու բարե­կամնե­րի կողմից և նաև՝ իշխա­նության աջակցությամբ, քանի որ կոա­լի­ցիա կազմող ՀՅԴ‑ը ըստ էության թագա­դիր ասպե­տի դեր էր տանում իշխա­նության համար՝ կոա­լի­ցիոն ներկա­յությամբ լեգի­տի­մացնե­լով իշխա­նության հերթա­կան ընտրություննե­րը։

Միևնույն ժամա­նակ կուսակցությունից երբեմն-երբեմն արտա­հոսք էր լինում ու հաճախ այդ արտա­հոսքի արդյունքում հրա­պա­րակվում էին քննարկումներ ու որո­շումներ, որոնք զարմա­նա­լի բովանդա­կություն ունեին այն առումով, որ կուսակցությունը, ըստ էության գիտակցե­լով, որ թեկուզ միայն Արցա­խի հարցում անհնար է անպտուղ բանակցություններն անվերջ տանել, շարունա­կում էր լճա­ցած պահվածքը, Մեղրին Լաչի­նով փոխա­րի­նե­լու առա­ջարկը, իսկ վերջերս էլ անհայտ ճանա­պարհով հրա­պա­րակված փաստաթղթե­րում քննարկվում էր նաև ՀՀ անկա­խության հարցը։

Դեռևս 2000-ականնե­րին կեսից  աշխարհում էական փոփո­խություններ էին տեղի ունե­նում։ Բացի համաշխարհա­յին իրա­դարձություննե­րից, փոփո­խություններ էին տեղի ունե­նում նաև հարև­ան երկրնե­րում: Ռուս-վրա­ցա­կան պատե­րազմը, Թուրքիա­յում իսլա­միստնե­րի իշխա­նության գալն ու ամրապնդվե­լը, Ադրբե­ջա­նի կողմից բանակցություննե­րի տապա­լումն ու կտրուկ ռազմա­կան ծախսե­րի աճը Հայաստա­նում ասես ոչ ոք չէր նկա­տում։ Երկիրն ապրում էր պարտքե­րի մեջ խրված՝ անտեղյակ, թե աշխարհում ու իր շուրջը ինչ է կատարվում։ ՀՅԴ-ում տեսնո՞ւմ էին այդ ամե­նը, դժվար է ասել, բայց չկար ոչ մի ահա­զանգ։

Արա­բա­կան գարունն ազդա­րա­րեց, որ Մերձա­վոր Արև­ելքում մի կերպ հանգստա­ցած հեղհե­ղուկ խաղա­ղությունը պայթել է։ Իրար հետև­ից հեղա­փո­խություններ էին տեղի ունե­նում, պատե­րազմը դանդաղ տարածվում էր տարա­ծաշրջա­նում։ Այն բանից հետո, երբ արդեն 2015-ին Թուրքիան ու ՌԴ‑ը միասնա­կան ռազմա­կան օպե­րա­ցիա սկսե­ցին իրա­կա­նացնել Սիրիա­յում, ՀՀ իշխա­նություննե­րը և մասնա­վո­րա­պես ՀՅԴ‑ը, ով ուժեղ ներկա­յություն ուներ Սիրիա­յում, Լիբա­նա­նում, նույնիսկ փակ աչքե­րով պիտի տեսներ ու հասկա­նար, որ երբ քո թշնա­մին ու դաշնա­կի­ցը իրար ձեռք են սեղմում, դա հանգեցնե­լու է շատ վատ սցե­նա­րի։ Բայց Հայաստա­նում զբաղված էին Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րով, Ծառուկյան-Սարգսյան բանա­վե­ճով, տրանսպորտի թանկացմամբ և այլն։

2016թ․ Արցա­խում քառօրյա պատե­րազմը, որին իր կամա­վորնե­րով մասնակցեց նաև ՀՅԴ—ը կրկին դաս չեղավ ոչ ՀՀ իշխա­նություննե­րի, ոչ էլ ՀՅԴ համար։ Անփույթ հանգստությունը շարունակվեց ու պահպանվեց, իսկ ներկուսակցա­կան ժողովնե­րում իրոք հավա­տում էին, որ Արևմտյան Հայաստա­նը այսպես, թե այնպես հետ է բերվե­լու։ Քառօրյան ներկա­յացվեց որպես հաղթա­նակ, մարդկանց հանգստացրին ու վերջ։

Ներքին կուսակցա­կան կյանքը ևս նույն հանգստության ու քարա­ցա­ծության մեջ էր։ Կանո­նադրությունը դարձել էր մտրակ, որով դաղում էին ցանկա­ցած անհա­մա­ձայնություն։

Ի վերջո տեղի ունե­ցավ 2018‑ը, ՀՅԴ-Փաշինյան քաղցր-կծու հարա­բե­րություննե­րով, հետո կուսակցությունում առկա անհա­մա­ձայնություններն այս կամ այն կերպ դուրս էին հորդում, ՀՅԴ-ում ֆեյսբուքյան լայքե­րի համար մարդկանց էին հեռացնում կուսակցությունից։

2020‑ի ողբերգությունից հետո ևս ՀՅԴ-ում առանձնա­պես բան չի փոխվել։ ՀՅԴ‑ը կրկին համա­գործակցում է Ռ․ Քոչարյա­նի հետ, «Մեծ, Միացյալ Հայաստա­նը» գովերգվում է ամեն օր։

Առա­ջի­կա Ընդհա­նուր Ժողո­վը հազիվ թե ինչ որ նոր բան փոխի։ ՀՅԴ-ին շատ մեծ փոփո­խություն է անհրա­ժեշտ ու շատ երկար ժամա­նակ։

Նախորդ համա­րում Հրաչ Տասնա­պետյա­նի հարցազրուցի աղբյուրը նշվել էր «Ալի­քը», ինչը խմբագրա­կան վրի­պակ է, որի համար ներո­ղություն ենք խնդրում։ Տասնա­պետյանն իր այդ հարցազրույցը տվել էր 1995թ․ «Դրոշակ»-ին։

Առնչվող Հոդվածներ