Կիմը Պուտինի հետ համաձայնագիր կնքել է հունիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ այն անվանելով երկկողմ հարաբերությունները «դաշինքի» մակարդակի հասցնելու քայլ։
Reuters
Reuters-ը գրում է՝
Հյուսիսային Կորեան վավերացրեց Ռուսաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը։
Հյուսիսային Կորեան վավերացրել է Ռուսաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը, որը ստորագրվել է երկու երկրների առաջնորդների կողմից հունիսին։ Պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են օգնել միմյանց զինված հարձակման դեպքում, հայտնել է պետական KCNA լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ունգը ստորագրել է պայմանագրի վավերացման հրամանագիրը նախորդ օրը, նշել է KCNA-ն՝ հավելելով, որ այն ուժի մեջ կմտնի, երբ երկու կողմերը փոխանակեն վավերացման փաստաթղթերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ստորագրել է պայմանագիրը, ըստ որի՝ երկու երկրները պետք է «անհապաղ ռազմական և այլ օգնություն տրամադրեն՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները», եթե կողմերից մեկը հայտնվի պատերազմի իրավիճակում։
Կիմը Պուտինի հետ համաձայնագիր կնքել է հունիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ այն անվանելով երկկողմ հարաբերությունները «դաշինքի» մակարդակի հասցնելու քայլ։
Սեուլը, Վաշինգտոնը և Կիևը հայտնել են, որ Ռուսաստանում կա ավելի քան 10,000 հյուսիսկորեացի զինվոր, և ԱՄՆ պաշտոնյաները ու Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել են, որ նրանցից որոշները մասնակցել են մարտերին Կուրսկում՝ Ուկրաինայի սահմանի մոտ։
Վլադիմիր Զելենսկին նախորդ շաբաթ հայտնել է, որ հյուսիսկորեացի զորքերը կորուստներ են կրել իր երկրի զորքերի հետ բախումներում, իսկ նրանց միջև առաջին բախումները «բացում են նոր անկայունության էջ աշխարհում»։
Աղբյուրը՝ Reuters
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը