17.4 C
Yerevan

Պատե­րազմ Չկա, Բայց Պետք Է Զգույշ Լինել

Իրանն ու Ռուսաստա­նը, կարծում եմ՝ նաև Թուրքիան, այդուհանդերձ, չունեն Կովկա­սում ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի շահագրգռվա­ծություն։ Բայց հարցն այստեղ այն է, որ Ալիևը կարող է գնալ շատ փոքր էսկա­լա­ցիա­նե­րի, այսինքն՝ քայլե­րի, որոնք չբե­րեն շատ մեծ կոնֆլիկտի Կովկա­սում, սակայն Ադրբե­ջա­նի համար տեղա­յին նշա­նա­կության հարցեր լուծեն, թեկուզ Հայաստա­նի հանդեպ ուժգին ճնշման տրա­մա­բա­նությամբ։

Հակոբ Բադալյան

Մեծ էսկա­լա­ցիա­յի ռիսկ այս փուլում չկա, Ալիևը պարզա­պես կարող է ուժով սահմա­նա­զա­տում ու սահմա­նագծում անե­լու խնդիր դնել. Հակոբ Բադալյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­կան մեկնա­բան Հակոբ Բադալյա­նը

– Պարո՛ն Բադալյան, Ադրբե­ջա­նի նախա­գա­հի՝ «Հայաստա­նը պետք է հրա­ժարվի ռազմա­կա­նացման քաղա­քա­կա­նությունից… Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ». 44-օրյա պատե­րազմում տարած հաղթա­նա­կի կապակցությամբ արված հայտա­րա­րության այս հատվա­ծից կարո՞ղ ենք եզրա­կացնել, որ Ադրբե­ջա­նը պատրաստվում է ռազմա­կան գործո­ղություննե­րի Հայաստա­նի դեմ COP29-ից հետո։

– Կոնկրետ հայտա­րա­րությունից այդպի­սի եզրա­կա­ցություն անե­լու հիմք ունենք այնքա­նով, որքան հիմք ունենք Ալիևի ցանկա­ցած այդպի­սի հայտա­րա­րությունից, որովհետև, վերջին հաշվով, այդ հայտա­րա­րությունն իր մեջ որևէ նոր բան չի պարունա­կում, ու առա­ջին անգամ չէր, որ նման բովանդա­կությամբ խոսք է հնչում։ Այս տեսանկյունից Ադրբե­ջա­նը միշտ պատրաստ է ռազմա­կան որևէ գործո­ղությամբ որևէ խնդիր լուծե­լու, ու այստեղ հարցն այն չէ՝ Ալիևը մտադրություն ունի՞, թե՞ ոչ, այլ այն, որ Ալիևը կանի նման քայլ, եթե տեսնի, որ դրա համար կա նպաստա­վոր միջա­վայր ավե­լի լայն իմաստով։

Մեծ հաշվով, նա միշտ պատրաստ է ուժի կիրառմա­նը, ուղղա­կի խնդիր ունի բարենպաստ պահ ու միջա­վայր ստա­նա­լու։ COP29-ից հետո կլի­նի՞ նման պայման, ես կարծում եմ, բավա­կան խնդրա­հա­րույց է այն, որ ԱՄՆ-ում նախա­գա­հի ընտրությամբ, փաստո­րեն, ձևա­վորվում է երկամսյա ժամա­նա­կա­հատված, երբ Թրամփը դեռ ամբողջա­պես չի ստանձնել կառա­վա­րումը, ու միա­ժա­մա­նակ գործող վարչա­կազմն էլ, երևի թե, կորցրել է առանձնա­պես մեծ քաղա­քա­կան ջանքեր գործադրե­լու մոտի­վա­ցիան, ու այստեղ առա­ջա­նում են որո­շա­կի վակուումա­յին ռիսկեր։

Սա չի նշա­նա­կում, որ այդ ռիսկերն անմի­ջա­կա­նո­րեն անկա­ռա­վա­րե­լի են, որովհետև, ըստ իս, առնվազն Իրանն ու Ռուսաստա­նը, կարծում եմ՝ նաև Թուրքիան, այդուհանդերձ, չունեն Կովկա­սում ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի շահագրգռվա­ծություն։ Բայց հարցն այստեղ այն է, որ Ալիևը կարող է գնալ շատ փոքր էսկա­լա­ցիա­նե­րի, այսինքն՝ քայլե­րի, որոնք չբե­րեն շատ մեծ կոնֆլիկտի Կովկա­սում, սակայն Ադրբե­ջա­նի համար տեղա­յին նշա­նա­կության հարցեր լուծեն, թեկուզ Հայաստա­նի հանդեպ ուժգին ճնշման տրա­մա­բա­նությամբ։

Այս փուլում այդպի­սի ռիսկեր կան, ու Հայաստա­նը պետք է փորձի շատ ինտենսիվ աշխա­տել անմի­ջա­կա­նո­րեն տարա­ծաշրջա­նա­յին շահագրգռվա­ծություն ունե­ցող դերա­կա­տարնե­րի հետ՝ նույնիսկ այդ տեղա­յին ռիսկե­րը չեզո­քացնե­լու ուղղությամբ։

– Տեղա­յին ռիսկե­րի Ադրբե­ջա­նը գնա­լու է՝ առաջնա­յինն ի՞նչ նպա­տակ ունե­նա­լով, նույն այդ Սյունի­քով անցնող ճանապա՞րհը։

– Շեշտեմ, որ ես չեմ ասում, թե անկասկած գնա­լու է այդպի­սի քայլե­րի, նկա­տի ունեմ, որ այս շրջա­փուլում մեծա­նում է այդպի­սի ռիսկայնությունը, որովհետև Թրամփի ընտրությամբ փոխվում է որո­շա­կի պարա­դիգմ միջազգա­յին այս մեծ համաշխարհա­յին պատե­րազմում: Ակնհայտ է, որ մեկնարկե­լու են քաղա­քա­կան սակարկություննե­րի որո­շա­կի նոր էջ, նոր պայմաններ, նոր մոտե­ցումներ Թրամփի, Ռուսաստա­նի և այլ ուժե­րի միջև՝ ուղիղ կամ միջնորդա­վորված։ Սա, ինչ-որ առումով, տուրբուլենտությունը մեծացնող գործոն կարող է լինել այս անցումա­յին ժամա­նա­կա­հատվա­ծում։

Իսկ ի՞նչ խնդիրներ կլուծի Ալիևը. նրա համար մի քանի դիրքն էլ խնդրի լուծում է, այսինքն՝ խնդիր է, որը ուժե­ղացնում է ճնշումը Հայաստա­նի վրա, որը նրա խաղադրույքներն է բարձրացնում։ Այստեղ շատ էական է լինե­լու այն, թե Ադրբե­ջա­նը համոզված լինելո՞ւ է, որ մարսե­լու է այդ ամե­նը, թե ոչ, իրեն զսպողն այս հանգա­մանքն է։ Էլ չեմ ասում, որ Ալիևը պարզա­պես կարող է ուժով սահմա­նա­զա­տում ու սահմա­նագծում անե­լու խնդիր դնել, ավե­լի մեծ էսկա­լա­ցիա­յի ռիսկ այս փուլում, կարծում եմ, չկա։

Այս հայտա­րա­րություննե­րին զուգա­հեռ Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսին առնչվող տելեգրամյան ալիքնե­րով եղավ հայտա­րա­րություն Ալիևի ելույթին ի պատասխան, որ Իրա­նը թույլ չի տա սահմաններն ու աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունը փոխե­լու ցանկա­ցած փորձ: Մեծ էսկա­լա­ցիա­յի Ադրբե­ջա­նը չի գնա, բայց եթե մեծ իմաստով և ուրիշնե­րի համար խնդիր չի ստեղծի, ապա մի գյուղի, մի քանի դիրքի մասշտա­բով կգնա, ինչը մեզ համար շատ մեծ է, բայց Կովկա­սի համար՝ ոչ։ Մեզա­նից ակնկալվում է ինտենսիվ աշխա­տանք՝ այս փուլում այդ ռիսկե­րը չեզո­քացնե­լու ուղղությամբ։

– Պարո՛ն Բադալյան, այդ ռիսկե­րը չեզո­քացնե­լու համար Հայաստանն ո՞ւմ հետ պետք է աշխա­տի, ասա­ցիք՝ տարա­ծաշրջա­նա­յին շահագրգռվա­ծություն ունե­ցող երկրնե­րի, նկա­տի ունեիք «3+3» ձևաչա՞փը։

– Մենք տեսնում ենք, որ շփումնե­րը կատարվում են գործնա­կա­նում բոլոր ուղղություննե­րով էլ՝ Ռուսաստան, Իրան ու անգամ Թուրքիա, թե ի՛նչ մակարդա­կի, ի՛նչ արդյունա­վե­տության են շփումնե­րը՝ սա գնա­հա­տե­լը առերև­ույթ շատ հարա­բե­րա­կան է, որովհետև պետք է շատ ավե­լի խոհա­նո­ցա­յին ինֆորմա­ցիա­յի տիրա­պե­տենք, ու, վերջին հաշվով, արդյունքը ցույց կտա։

Բայց որ աշխա­տանքը կա, դա նկա­տե­լի է, մենք տեսանք, որ Բուդա­պեշտի գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում, էլի ոտքի վրա, Էրդո­ղան-Փաշինյան շփում եղավ, հետո Մակրոն-Էրդո­ղան հանդի­պում եղավ, որից հետո նաև Մակրոն-Փաշինյան հանդի­պում։ Իհարկե պարզ չէ, թե Էրդո­ղա­նի ու Մակրո­նի այդ հանդիպմա­նը Կովկասն ի՛նչ տեղ ուներ, որովհետև, կարծում եմ, որ, այդուհանդերձ, հիմնա­կան թեման կլի­ներ Մերձա­վոր Արև­ելքը, բայց անուղղա­կիո­րեն դրանք միջա­վայր ձևա­վո­րող գործոններ են։

Հետաքրքիր է, թե այդ հանդի­պումը կոնկրետ Կովկա­սի վրա ի՛նչ ազդե­ցություն կունե­նա, որովհետև մենք տեսնում ենք Ֆրանսիա­յի շահագրգռվա­ծությունը Կովկա­սում, տեսնում ենք Ադրբե­ջա­նի բացարձակ հակա­դիր դիրքո­րո­շումը Ֆրանսիա­յի հանդեպ, որ Ադրբե­ջա­նը Ֆրանսիա­յի որևէ ակտի­վություն անմի­ջա­պես փորձում է դարձնել ապա­կա­յունացման պատճառ։ Ակնհայտ է, որ Երև­ա­նը փորձում է տարբեր շփումնե­րով իրա­վի­ճա­կը պահել կառա­վա­րե­լիի տիրույթում։

– Համակարծի՞ք եք այն պնդումնե­րին, որ ասում են՝ «3+3»-ը Հայաստա­նի համար բնավ ձեռնտու ձևա­չափ չէ։

– Դա նույնն է, ինչ ասել, թե Կովկա­սը Հայաստա­նի համար ձեռնտու տարա­ծաշրջան չէ։ Այդ ձևա­չափն արտա­ցո­լում է այս տարա­ծաշրջա­նի աշխարհագրությունը ու աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունը։ Հայաստա­նը Կովկա­սում է ու այստե­ղից չի կարո­ղա­նա­լու գնալ, և այդ «3+3»-ն էլ մեզ շրջա­պա­տողն է, հիմա հարց է առա­ջա­նում՝ մենք աշխատո՞ւմ ենք այդ երկրնե­րի հետ, թե՞ չէ, եթե չէ, ապա ո՞ւմ հետ ենք աշխա­տում: Որևէ X պետության անուն տալիս առա­ջա­նում է հաջորդ հարցը՝ իսկ այդ պետության հետ ինչպե՞ս ենք հարա­բերվե­լու, որովհետև բոլոր ճանա­պարհներն անցնում են «3+3»-ով։

Խնդի­րը բացարձակ չպետք է դնել մեզ ձեռնտու է, թե՞ ոչ համա­տեքստում, սա ձևա­չափ է, որը մենք չենք կարող անուշադրության մատնել, մենք նույնիսկ Վրաստա­նի հնա­րա­վո­րությունը չունենք այդ առումով, որովհետև Վրաստանն իր անմի­ջա­կան ծովա­փը ունի, չունի Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ այն խնդիրնե­րը, ինչ մենք ունենք։

«3+3»-ը իրո­ղություն է, որը մենք պետք է հաշվի առնենք ու դրա հետ աշխա­տե­լու կարո­ղություն պետք է ձևա­վո­րենք: Սա բնավ չի նշա­նա­կում, թե Հայաստա­նը պետք է դադա­րեցնի աշխա­տել ավե­լի հեռու խաղա­ցողնե­րի հետ, բայց այդ աշխա­տանքը հակադրել տարա­ծաշրջա­նա­յին իրո­ղություննե­րին ոչ միայն նպաստա­վոր այլընտրանքնե­րի չի բերի, այլև հակա­ռա­կը՝ ավե­լի կխո­րացնի ու կբարդացնի մեր դրությունը։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ