18.7 C
Yerevan

Սփյուռքի Վերա­փո­խումը

Մաս 3‑րդ

Արցա­խը մենք դարեր առաջ չենք կորցնել, որ ցավի վաղե­մության ժամկետ հաշվենք։ Արցա­խը ընդա­մե­նը մեկ տարի առաջ է հայա­թափվել։ Արցախցի­նե­րը ոչ մի տեղ չեն անհե­տա­ցել, չեն վերա­ցել, նրանց մեծ մասը շարունա­կում է ապրել մայր հայրե­նի­քում, մի մասը՝ արտա­գաղթել է։ Բայց նրանք կան և նրանց հետ մեկտեղ կան նրանց իրա­վունքնե­րը։ Անկախ նրա­նից, թե միջազգա­յին իրա­վունքնե­րը մեր պատմա­կան հայրե­նի­քի որ հատվա­ծը որ կանո­նով են ընդունում որպես Ադրբե­ջա­նի մաս, արցախցու՝ մարդու իրա­վունքը մնում է անբե­կա­նե­լի։

Մեր Ուղին

Բայց խոսե­լով Սփյուռքի ինքնության կայացման, ավե­լի կոնկրետ այն գործիքնե­րի մասին, որոնց լուծումն իսկ նպաստում է Սփյուռքի ավե­լի կայացմանն ու ամրացմա­նը, հարկա­վոր է խոսել նաև շատ կարև­որ մի երև­ույթի ՝ Սփյուռքի հայե­ցա­կարգա­յին ռազմա­վա­րության մասին, որ շատ հաճախ կուլ է գնում մանր-մունր ինտրիգնե­րին։
Հայկա­կան Սփյուռքը, անկախ նրա­նից, դա հաճե­լի միտք է, թե ոչ ունի չորս հիմնա­կան մեծ խնդիր, որոնց լուծումն այնքա­նով է հրա­տապ, որքա­նով, որ՝ կենսա­կան։ Այդ չորս խնդիրնե­րի լուծումը ոչ միայն հենց իր՝ Սփյուռքի ամրացմանն ու հզո­րացմանն է նպաստե­լու, այլև պատասխա­նե­լու է մի հարցի, թե արդյո՞ք հայկա­կան Սփյուռքը ինչ որ լուրջ հարց լուծե­լու ընդունակ է։ Անցյա­լը թողնենք, թե ինչ է արվել անցյա­լում, արդեն կարև­որ չէ, որովհետև մենք այսօր ունենք լիո­վին գլխի­վայր շուռ եկած մի իրա­վի­ճակ և այդ նոր իրո­ղությունը եկել է առանց մեր կարծիքն ու տեսա­կետնե­րը հաշվի առնե­լու։
Եվ այսպես, ահա այն չոր մեծ խնդիրնե­րը, որ կարող են դառնալ Սփյուռքի հիմնա­կան ռազմա­վա­րության հենասյունե­րը՝
Համայնքնե­րի վերա­կազմա­կերպում և միջհա­մայնքա­յին կապ
Հայ Դատ, որում արդեն, ցավոք սրտի ավե­լա­ցել է նաև Արցա­խը
Հայաստան-Սփյուռք Սփյուռքի ամեն համայնքի տեսա­կա­րար կշռի ավե­լա­ցում։

Համայնքնե­րի վերա­կազմա­կերպման և միջհա­մայնքա­յին կապի մասին շատ է խոսվել թե՛ նախորդ, թե՛ առանձին հոդվածնե­րում, այնպես, որ շատ կանգ չենք առնի այդտեղ, միայն հարկ ենք համա­րում նշել, որ առանց վերա­կազմա­կերպման ու տարբեր համայնքնե­րի միջև կանո­նա­վոր կապի հաստատման՝ հայկա­կան Սփյուռքը դոմի­նո­յի էֆեկտով փլվե­լու է։ Մեկ հայկա­կան համայնքի թուլա­ցումը նշա­նա­կում է հայկա­կան ազդե­ցության թուլա­ցում աշխարհի որևէ կետում, նշա­նա­կում է հայկա­կան ներկա­յա­ցության թուլա­ցում և վերջա­պես՝ բաց դաշտ, որը հեշտո­րեն կարող են զբա­ղեցնել հայության թշնա­մի­նե­րը։ Մենք արդեն իսկ ունենք ամե­նա­թարմ Սիրիա­յի և Լիբա­նա­նի հայկա­կան համայնքնե­րի խիստ թուլա­ցումը, որ աննկա­րագրե­լի մեծ վնաս է համա­հայկա­կան ուժի զորության համար, բայց դեռևս չենք գիտակցում դրա լրջությունը։ Առանց Սիրիա­յի ու Լիբա­նա­նի, հայության ուժն աշխարհում դառնում է ավե­լի պակաս, ավե­լի թույլ։ Մենք ոչ միայն կորցնում ենք հենց տեղում ինքնա­կազմա­կերպվող հայկա­կան ևս մեկ շատ կարև­որ «հենա­կետ», այլև զրկվում ենք այն քաղա­քա­կան հնա­րա­վո­րությունից, որը մեզ տալիս է տվյալ երկրի ուժեղ և հարուստ հայկա­կան համայքը։ Ի վերջո, մեր թշնա­մի­նե­րը կարող են մեզ փոխա­րի­նել մեր «հենա­կե­տե­րում» և իրենց օգտին շրջել տվյալ տարա­ծաշրջա­նի քաղա­քա­կան ու տնտե­սա­կան վերբերմունքը։ Ոչ այնքան հեռու ապա­գա­յում հայկա­կան Սփյուռքն ավե­լի թույլ ու մասնատված կլի­նի և աստի­ճա­նա­բար կշրջա­փակվի մեր թշնա­մի­նե­րի ֆինասնա­կան, տնտե­սա­կան, քաղա­քա­կան և մարդկա­յին ռեսուրսնե­րով, որն ի վերջո կխեղդի տվյալ համայքնին։ Դա կիրա­կա­նացվի դանդաղ ու ոչ տեսա­նե­լի, բայց տեղի կունե­նա, եթե մենք՝ որպես մեկ ժողո­վուրդ չկա­րո­ղա­նանք գիտակցել ամեն համայնքի կարև­ո­րությունը, թույլ չտանք որ որևէ համայնք ապրի թշվա­ռության և կարո­տության մեջ, որպեսզի նաև հեշտ թիրախ չդառնա ուրիշնե­րի համար։

Հայ Դատ։
Վերջին տարի­նե­րին՝ հատկա­պես 2020թ․ պարտությունից և 2023թ․ Արցա­խի ամբողջա­կան օկուպա­ցումից և արցախցի­նե­րի բռնի տեղա­հա­նությունից հետո լրիվ հասկա­նա­լի ընդարմության և հուսա­հա­տության ալիք է բարձրա­ցել համաշխարհա­յին հայկա­կան գիտակցության մոտ։ Շատե­րը այլևս պատրաստ չեն պայքա­րել Հայ Դատի ու նրա արդար հատուցման համար, ընդ որում այլևս չհա­վա­տա­լով Արցա­խի պարա­գա­յում որևէ փոփո­խության հասնե­լու հնա­րա­վո­րությա­նը։ Բայց արդեն սթափվե­լու ժամա­նակն է։ Արցա­խը կարող ենք կորցնել միայն մի պարա­գա­յում՝ եթե ինքներս ձեռք քաշենք դրա­նից, ինչպես նաև կարող ենք վերջնա­կա­նա­պես կորցնել Արևմտյան Հայաստա­նի հետ կապված որևէ հույս, եթե չենք կարող մեր մեջ ուժ գտնել Արցա­խի համար պայքա­րե­լու։ Ընդ որումայս պայքա­րը քարտե­զա­յին հայրե­նա­սի­րության մասին չէ և ոչ էլ զինված ապստամբության(մոտակա տարի­նե­րի համար)։ Նախ և առաջ գաղա­փա­րա­կան պայքար, և ապա՝ գործնա­կան։
Այն ինչ վերա­բե­րում է Արցա­խին, պետք է իրա­կա­նացվի առա­ջին հերթին արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի պաշտպա­նության մոտե­ցումով։ Արցա­խը մենք դարեր առաջ չենք կորցնել, որ ցավի վաղե­մության ժամկետ հաշվենք։ Արցա­խը ընդա­մե­նը մեկ տարի առաջ է հայա­թափվել։ Արցախցի­նե­րը ոչ մի տեղ չեն անհե­տա­ցել, չեն վերա­ցել, նրանց մեծ մասը շարունա­կում է ապրել մայր հայրե­նի­քում, մի մասը՝ արտա­գաղթել է։ Բայց նրանք կան և նրանց հետ մեկտեղ կան նրանց իրա­վունքնե­րը։ Անկախ նրա­նից, թե միջազգա­յին իրա­վունքնե­րը մեր պատմա­կան հայրե­նի­քի որ հատվա­ծը որ կանո­նով են ընդունում որպես Ադրբե­ջա­նի մաս, արցախցու՝ մարդու իրա­վունքը մնում է անբե­կա­նե­լի։ Սփյուռքը հնա­րա­վո­րություն ունի հենց այս պահից սկսած իր գործքը դարձնել արցախցու ոտնա­հարված իրա­վունքը և ողջ աշխարհի ականջը ցավի մատնե­լու՝ անընդմեջ շեփո­րա­հա­րե­լով այն ամե­նի մասին, ինչ տեղի ունե­ցավ 2020–2023թթ։ Արցա­խը այսօր Հայ Դատի մի մասն է արդեն, ցանկա­նում ենք մենք դա, թե ոչ։ Արցա­խը չպի­տի և չի կարող դասա­կարգվել որե­պես «կորուսյալ հայրե­նիք» և մեր վերա­բերմունքը չի կարող սահմա­նա­փակվել ներիշխա­նա­կան պարզա­գույն կռիվնե­րով։ Մենք այսօր արցախցու իրա­վունքի պաշտպա­նության համար պիտի անենք առա­վե­լա­գույնը; Աշխարհին պիտի հասկացնենք, որ Ադրբե­ջա­նը, եթե նույնիսկ վերա­դարձրել է իր սուվե­րեն տարածքը, ապա դա արել է այնպի­սի անմարդկա­յին ծանր գնով, որ ենթա­կա է անվե­րա­պահ պատժի։ Սփյուռքի, հատկա­պես արևմտյան երկրնե­րի բնա­կիչնե­րը շատ լավ են հասկա­նում դեմոկրա­տա­կան կարգե­րի առա­վե­լություննե­րը, այպես, որ նրանք առաջնա­հերթ կարող են արցախցի­նե­րի իրա­վունքնե­րը դարձնել այն կարգա­խոսնե­րից մեկը, որով համաշխարհա­յին հումա­նիզմը պետք է առաջ շարժվի։ Արցա­խը Հայ Դատի մի մասն է և Հայ Դատը նաև Արցախն է։

Ամեն համայնքի տեսա­կա­րար կշռի ավե­լա­ցում։
Այս առումով ևսա­մեն ինչ շատ պարզ է ու հասկա­նա­լի։ Ուժեղ համայնքներ՝ ուժեղ Սփյուռք, թույլ համայնքներ՝ թույլ Սփյուռք։ Մնացյալ ամեն ինչը զուտ մեկնա­բա­նություն է։

Համախմբում Հայաստա­նի Հանրա­պե­տության շուրջ
ԱյսօրՍփյուռքի որոշ համայնքնե­րում երբեմն նկատվում են տրա­մադրություններ, որոնք իրենց սկզբունքով դեմ են ՀՀ այսօրվա իշխա­նություններյն։ Իհարկե ամեն հայ իր խոսքի արտա­հայտման իրա­վունքն ունի, բայց այդ իրա­վունքը չպետք է վերածվի հակա­պե­տա­կան գործունեության։ ՀՀ բոլոր առաջնորդնե­րի հանդեպ մշտա­պես եղել է և կա արդա­րա­ցի դժգո­հություններ և դրանք պետք է արտա­հայտվեն հնա­րա­վոր բոլոր թույլատրե­լի ձևե­րով, բայց ոչ երբեք ընդդեմ Հայաստա­նի Հանրա­պե­տության։ Սփյուռքը կուսակցություն չէ, այն հայ ժողովրդի մի հատվածն է, որը չի կարող դեմ դուրս գալ իր մեկ այլ հատվա­ծի։ Սփյուռքը ավե­լի ուժեղ և կարև­որ է, քան «փաշինյա­նա­կան» կամ «քոչարյա­նա­կան» պահվածքը։ Օտա­րի աչքե­րի առաջ ՀՀ դեսպա­նի վրա կարմիր ներկ լցնե­լը հենց նույն ՀՀ դրո­շի վրա կարմիր ներկ լցնելն է։ Որովհետև պայմա­նա­կան դեսպա­նը չի եկել իր կուսակցությունը կամ Փաշինյա­նին ներկա­յացնե­լու, նա Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչն է։ Ընդ որում սա նոր բան չէ։ Ժամա­նա­կին, երբ ՀՀ երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նին Սփյուռքում դիմա­վո­րում էին սուլոցնե­րով կամ հայհո­յանքնե­րով և Զարուհի Փոստանջյա­նը հարցնում էր, թե որտեղ ինչքան է խաղում ու պարտվում, ՀՀԿ բազմա­թիվ ներա­կայցուցիչներ մեղադրում էին տիկին Փոստանջյա­նին, որ այդ հարցե­րը պետք չէ նման խայտա­ռակ կերպով ներկա­յացվեն՝ օտարնե­րի աչքի առաջ։ Պատա­հա­կան բելգիա­ցին չգի­տե, թե Ս․ Սարգսյանն ինչքան է խաղում, կամ խաղում է, թե ոչ, նա տեսնում է, որ հայե­րը անպատվում են ՀՀ ներկա­յա­ցուցչին՝ դեսպան, նախա­րար կամ նախա­գահ։ Դա է այն, ինչ տեսնում են և դա հենց այն է, ինչը ճպի­տի տեսնեն, որովհետև հայության ներքին հարցը պիտի մնա հայության նեքրին հարցը։ Դա պարզա­պես ամո­թի կամ էթի­կա­յի հարց չէ։ Այն ուժե­րը, որոնք տեսնում են ՀՀ դեսպաննե­րի դեմ դուրս եկած հայե­րի, կարող են հեշտությամբ նրանց դարձնել հակա­պե­տա­կան գործիք՝ խոստա­նա­լով, որ մի օր կվե­րացնեն ՀՀ իշխա­նա­վո­րին կամ իշխա­նությա­նը։ Սփյուռքը չպի­տի թողնի, որ իր հուզմունքը զենք դառնա օտա­րի ձեռքում։
Սփյուռքի ամե­նա­բարձր կետը Հայաստանն է։ Ոչինչ ավե­լի բարձր չկա քան Հայաստա­նը՝ ոչ կուսակցությունը, ոչ կարգա­խոսնե­րը, ոչ էլ անգամ ատե­լությունը որևէ մեկի հանդեպ։ Հայաստանն այդ ամե­նից բարձր է։

Սրանք այն չորս կետերն են, որ Սփյուռքի համար կարող են վերա­թարմացման հիմք դառնալ, եթե իհարկե դեռ կա Հայաստանն ու հայոց պատմությունը պաշտպա­նե­լու կամք ու ցանկություն։ Մնա­ցած ամեն ինչը պարզա­պես «Հրաժարիմք»-ի արդա­րա­ցում է։

Առնչվող Հոդվածներ