Անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունվի եվրոպացիների կողմից, ինչ կոչեր կամ հորդորներ կհնչեն, դրանք ոչ մի գործնական հետևանք չեն թողնելու, եթե չուղեկցվեն հստակ քայլերով, այս դեպքում՝ պատժամիջոցներով։ Եվրոպան կարող է պատժամիջոցներով ադրբեջանցիներին ստիպել ընդունելու խաղի նոր կանոնները, այդ պատժամիջոցները պետք է հստակ չափելի ու տեսանելի լինեն և ամենակարևորը՝ հստակ հետևանքներ թողնեն Բաքվի համար։
Բարդուղ Գալստյան
ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է քղաքագետ Բարդուղ Գալստյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորությունները և այլ հարակից հարցեր։
Քաղաքագետը նշել է, որ թեև արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը քննարկվում է և՛ Եվրոպայում, և՛ Մոսկվայում, բայց արցախցիների ճնշող մեծամասնությունը վերջնականապես կորցրել է ռուսների հանդեպ ամեն տեսակի հավատ և վստահություն: Արցախցիներն արդեն իսկ տեսել են ռուսների իրականացրած խաղաղապահությունը։ Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձի Եվրոպական առաջարկություններին, դա ուրիշ հարց է։ Դա բնականաբար շատ ավելի լուրջ է և քննարկման ենթակա։ Արցախցիները կվերադառնան միայն մի պայմանով՝ եթե այնտեղ եվրոպական խաղաղապահներ տեղակայնվեն, որոնք իրոք երաշխավոր կլինեն, որ հայ բնակչության կյանքն արցախում վտանգված չէ։ Պետք է հաշվի առնել այն, որ վերադարձի պայմաններում արցախցիների ու արդբեջանցիների համակեցությունը շատ բարդ կարող է լինել, մանավանդ որ հաշվի ենք առնում հայ-ադրբեջանական հարևանության ամբողջ ընթացքը, վերջին պատերազմն ու ադրբեջանցիների հակահայ քաղաքականությունը։
Գալստյանը համոզմունք հայտնեց, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունվի եվրոպացիների կողմից, ինչ կոչեր կամ հորդորներ կհնչեն, դրանք ոչ մի գործնական հետևանք չեն թողնելու, եթե չուղեկցվեն հստակ քայլերով, այս դեպքում՝ պատժամիջոցներով։ Եվրոպան կարող է պատժամիջոցներով ադրբեջանցիներին ստիպել ընդունելու խաղի նոր կանոնները, այդ պատժամիջոցները պետք է հստակ չափելի ու տեսանելի լինեն և ամենակարևորը՝ հստակ հետևանքներ թողնեն Բաքվի համար։ Հակառակ դեպքում դրանք կմնան օդի մեջ։
Անդրադառնալով ադրբեջանցիների այն հայտարարությանը, որ նրանք մերժում են ու դեմ են արտահայտվում պրո-հայկական համարվող կոչերին՝ վերաբերյալ հայկական մշակութային ժառանգության հուշարանները գույքագրել-պահպանելուն, քանի որ խոսելով միայն հայերի մասին՝ եվրոպացիները խտրականություն են դնում հայերի և մյուս էթնիկ փոքրամասնությունների միջև՝ Գալստյանը նշեց, որ Բաքվի այդ հայտարարությունը չի կարող հիմնավոր լինել այն պարզ պատճառով, որ տարբեր են հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների ճակատագրերն ու իրավական փորձառությունները։ Հայերը թալիշների կարգավիճակով չեն ապրել, նրանք ունեցել են շատ լայն ու մեծ ինքնավարություն, այնտեղ ղեկավարել են հայերը, հայերը գրեթե պետական մակարդակի ինքնուրույնություն են ունեցել, այնպես, որ հայերը չեն կարող Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մեջ մտնել նույն կարգավիճակով, ինչ և մյուսները։ Եվ պետք չէ նաև մոռանալ այն մասին, որ խոսքը գնում է Ադրբեջանի մասին, այսինքն մի երկրի, որտեղ մշապես հայատյացություն է քարոզվել։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ թե իր, այլ ստիպված լինելու հետևանքով պիտի ապահովի հայերի անվտանգությունն Արցախում։
Քաղաքագետը անդարդաձրավ նաև «Եվրաքվեին»՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ստորագրեցին և նաև նրանց, ովքեր ուզում էին ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով վախեցան ու հետ քաշվեցին։ Տեսանելի է, որ հայ ժողովուրդը մեծ ցանկություն ունի եվրոպական ընտանքի անդամ դառնալու և դա հիմնավորված ցանկություն է։ հայ ժողովուրդը տեսնում է, թե ինչ է նշանակում ունենալ Ռուսաստանի նման դաշնակից, ընդ որում էլ ավելի սարսափելի է, երբ ռուսաստանը քո միակ դաշնակիցն է։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում վերձին օրերին հիմնական ուժային կառույցներում տեղի ունեցող պաշտոնանկություններին՝ Գալստյանն ասաց, որ մարդիկ արդարադատությանը հավատալու ու վստահելու խնդիր ունեն։ Մարդիկ տեսնում են որ արդեն 7 տարի է դատավարություններ են ընթանում, բայց ոչ մի հետևանք չկա և բնականաբար դժգոհ են։ Հասարակությունը իրական արդարադատություն է ցանկանում, ուզում է, որ նախկինում երկիրը թալաանած և կեղեքած պաշտոյաները ճաղերի հետևում հայտնվեն, ոչ թե պարզապես դատավարության մասնակցեն։
Աղբյուրը՝