26.4 C
Yerevan

Արցախցու Իրա­վունքնե­րի Համար Ադրբե­ջա­նի Հետ Է Պետք Խոսել

Եթե հիմա միջազգա­յին իրա­վունքի դատա­րա­նը ինչ որ որո­շում ընդունեց արցախցի­նե­րի վերա­դարձի հաշվով ո՞վ ու ինչպե՞ս է դա ապա­հո­վե­լու։ Ո՞վ է ապա­հո­վե­լու, որ ինքը գնա ու տեր կանգնի իր քաղա­քա­կան, քաղա­քա­ցիա­կան ու գույքա­յին իրա­վունքնե­րին։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգա­յին դատա­րաննե­րի՝ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի փոխա­դարձ հայցե­րի ու առարկություննե­րի վերա­բերյալ որո­շումնե­րը։

Միջազգա­յին իրա­վունքի դատա­րա­նը մինչև 2025թ․ նոյեմբե­րի 12‑ը  ժամա­նակ է տվել հայաստա­նին ու Ադրբե­ջա­նին‘ փաթեթներ պատրաստեու համար։ Միա­ժա­մա­նակ օրա­կարգում է մնում Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րի հարցը՝ մասնա­վո­րա­պես արցախցի­նե­րի վերա­դարձի ու նրանց քաղա­քա­կան, քաղա­քա­ցիա­կան, գույքա­յին և այլն։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ իր ասա­ծը գուցե տարօ­րի­նակ հնչի, բայց արցախցի­նե­րի վերա­դարձի մասով պետք է բանակցել ոչ թե աշխարհի տարբեր կետե­րի, այլ հենց Ադրբե­ջանցի­նե­րի հետ։ Այդ միջազգա­յին դատա­կան ակտե­րը, որո­շումնե­րը գուցե գեղե­ցիկ են հնչում, բայց իրա­կա­նության մեջ ոչ մի գործնա­կան հետև­անք չեն թողնում։ Իսկ արցախցի­նե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը ինչ որ շահեր կամ վախեր ունեն, չեն արտա­հայտում արցախցի­նե­րի իրա­վունքնե­րը, այլ զբաղված են միա­միտ պատկե­րա­ցումնե­րով ու նաև արցա­խի էլի­տա­յի համար քաղա­քա­կան ապաստան փնտրե­լով։

Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ 1923թ․ Լոզա­նի կոնֆե­րանսում ևս հայե­րը սպա­սում էին, որ ահա եվրո­պա­ցի­նե­րը զենքով ու զորքով Հայաստա­նը կազա­տագրեն ու կտան հայե­րին, իսկ այնտեղ հայկա­կան հարցը փակվեց, Թուրքիան ճանաչվեց իր այն սահմաննե­րով, որը կա նաև հիմա և 100 տարվա ընթացքում ութ միլիո­նից դարձավ 80 միլիոն։ Եթե այն ժամա­նակ հայե­րը փորձեին բանակցել Մուստաֆա Քեմա­լի հետ, գուցե շատ ավե­լի լավ արդյունքներ գրանցեին, քան Լոզա­նը, որը տոտալ տապա­լում էր հնա­րա­վոր բոլոր առումնե­րով։ Պետք չէ մոռա­նալ նաև այն, որ հայե­րը, որ պահանջում էին ազա­տագրված Հայաստան, ասես էին էլ նկա­տում, որ Թուրքիա­յում նույնիսկ «հայկա­կան օջախներ» ստեղծե­լու գաղա­փարն էր նույնիսկ կտրուկ կերպով մերժվում քէե­մա­լա­կաննե­րի կողմից, ուր մնաց հողա­յին վերա­դարձը։ Բայց մենք հիմա նույնն ենք անում։ Ադրբե­ջանն ինքը մի քանի անգամ հրա­վի­րել էր նախա­գա­հի մակարդա­կով այցե­լել Բաքու։ Մերոնք չլսե­ցին, Բաքու չցանկա­ցան գնալ, հետո ստիպված գնա­ցին Եվլախ, որտեղ և Արցա­խի լիա­կա­տար կապի­տուլյա­ցիան ստո­րագրվեց։ Մինչդեռ պետք է բանակցել հենց Ադրբե­ջա­նի հետ, քանի որ միջազգա­յին որևէ գեղե­ցիկ որո­շում գործնա­կան հետև­անք չի թողնե­լու։ Հաա­գա­յի դատա­րա­նը ևս որո­շում էր ընդունել Լաչի­նի հարցով։ Ի՞նչ եղավ։ Ոչինչ։ Եթե հիմա միջազգա­յին իրա­վունքի դատա­րա­նը ինչ որ որո­շում ընդունեց արցախցի­նե­րի վերա­դարձի հաշվով ո՞վ ու ինչպե՞ս է դա ապա­հո­վե­լու։ Ո՞վ է ապա­հո­վե­լու, որ ինքը գնա ու տեր կանգնի իր քաղա­քա­կան, քաղա­քա­ցիա­կան ու գույքա­յին իրա­վունքնե­րին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են քաղա­քա­կան գործընթացնե­րում ու իրենց պատասխա­նա­տու են համա­րում հայրե­նի­քի առաջ, նրանք չպետք է նայեն, թե տվյալ պահին հանրա­յին դաշտն ինչ արձա­գանք կտա, կամ ինչ հայհո­յանքներ կլի­նեն։ ՄԱԿ‑ը զենքով ու զորքով չի գալու ազա­տագրե­լու Արցախն ու մեզ նվի­րե­լու, մենք պետք է բանակցենք Բաքվի հետ արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի վերա­կանգնման ու պահպանման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

(29։ 28 ‑ից սկսած)

Առնչվող Հոդվածներ