Շատ բան կախված կլինի այս ձմեռվա եղանակից։ Սևիլը նշում է, որ Ուկրաինան հույս ունի համեմատաբար մեղմ ձմռան, քանի որ ցեխոտ եղանակը կխոչընդոտի ռուսական զորքերի առաջխաղացմանը։ Եթե շատ ցուրտ լինի, սառած հողը կդյուրացնի ռուսների առաջխաղացումը։ Նույնիսկ եթե Թրամփին հաջողվի կազմակերպել հրադադարի բանակցություններ, ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը կամ Ուկրաինան կհամագործակցեն։
The Times. Ռուսաստանը հաղթո՞ւմ է․ հարձակման էսկալացիան Ուկրաինային ծայրահեղ վիճակի առաջ է կանգնեցրել
Ռազմական հետախուզության բրիֆինգը բնորոշ էր զուսպ ձևով. «Ռուսաստանի տարածքային հաջողությունները Ուկրաինայում արագացել են 2024-ին… Դրան նպաստել են Ռուսաստանի ղեկավարության հանդուրժողականությունը կորուստների հանդեպ և Ռուսաստանի ցամաքային զորքերի քանակական գերազանցությունը Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ։ Ճակատային գիծն այժմ ավելի անկայուն է, քան երբևէ հակամարտության սկզբից»,- նշվում է զեկույցում։
Կարճ ասած՝ Ռուսաստանը հասնում է զգալի հաջողությունների, իսկ Ուկրաինան գտնվում է ավելի թույլ վիճակում, քան երբևէ։ Ռուսական «մսաղացը», կամ, ինչպես բրիտանական կառավարության գործակալությունը նշել է՝ «կորուստների հանդուրժողականությունը», տալիս է արդյունքներ։ Ավելին քան 700,000 ռուս զինվոր սպանվել կամ վիրավորվել է, 3,500 տանկ և 7,500 զրահամեքենա կորցրել։ Բայց կորուստների ֆոնին ռուսները շարունակում են առաջ շարժվել։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Ռուսաստանը գրավել է 6 անգամ ավելի տարածք, քան նախորդ տարի, և մոտենում է Դոնբասի արևելյան կարևոր լոգիստիկ կետերին։
Արևմուտքի որոշումը ուժեղացնել աջակցությունը պայմանավորված է ճակատային գծում տիրող դաժան իրականությամբ։ Սըր Կիր Սթարմերը, գալով Դաունինգ Սթրիթ, ձգտել է ԱՄՆ-ից հանել վետոն, որը թույլ կտար Ուկրաինային օգտագործել Storm Shadow հրթիռները Ռուսաստանի թիրախների դեմ։ Storm Shadow հրթիռները չեն փոխի պատերազմի ընթացքը։ RUSI վերլուծական կենտրոնի ռազմական գիտությունների տնօրեն Մեթյու Սևիլը նշել է․ «Storm Shadow-ի ազդեցությունը բավականին սահմանափակ կլինի և հիմնականում կենտրոնացած կլինի Կուրսկի շրջանում։ Դա սակավ ռեսուրս է, և նրանք [Ուկրաինան] խնայում են այն»։
Սակայն Կուրսկի շրջանում ուկրաինական հաջողությունները, հավանաբար, կդառնան հիմնական կռվան բանակցություններում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։
«Նրանք [ԱՄՆ] կդիտարկեն տվյալները կուլիսներից և կհասկանան, որ իրավիճակը բավականին մռայլ է… Մենք չենք խոսում փլուզման մասին, բայց կա հետ քաշվելու և նոր տարածքներ կորցնելու վտանգ։ Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի առաջխաղացումն արագացել է։ Ուկրաինացիները ուժասպառ են։ Նրանք չեն կարող զորքեր հանել ճակատից, ֆիզիկապես և հոգեբանորեն հոգնած են։ Հանգստանալու հնարավորություն չկա»,- ասում է Սևիլը։
ԱՄՆ-ի որոշումը Ուկրաինային մատակարարել հակահետևակային ականներ, նպատակ ունի օգնել Կիևին դիմակայել մինչև Թրամփի ժամանումը։ Շատ բան կախված կլինի այս ձմեռվա եղանակից։ Սևիլը նշում է, որ Ուկրաինան հույս ունի համեմատաբար մեղմ ձմռան, քանի որ ցեխոտ եղանակը կխոչընդոտի ռուսական զորքերի առաջխաղացմանը։ Եթե շատ ցուրտ լինի, սառած հողը կդյուրացնի ռուսների առաջխաղացումը։ Նույնիսկ եթե Թրամփին հաջողվի կազմակերպել հրադադարի բանակցություններ, ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը կամ Ուկրաինան կհամագործակցեն։ Ամեն դեպքում, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության ձգձգմամբ՝ նոր հաջողությունների հասնելու համար։
Սևիլն ասում է․ «Նրանք [Ռուսաստան] ցույց են տվել մեծ պատրաստակամություն դիմանալ ցավին։ Պուտինն այժմ հաղթանակների շարքում է և շարունակում է շահել։ Ինչու՞ հիմա կանգ առնի։ Ուկրաինան գտնվում է ավելի թույլ դիրքում, քան երբևէ հակամարտության ընթացքում։ Ռուսաստանը հասնում է հաջողությունների և շահում բազմաթիվ ուղղություններով։ Այդ ճնշումը զգացվում է ամենուր»։
Աղբյուրը՝ the Times
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը