16.2 C
Yerevan

Ուկրաի­նան Հոգնել Է, Իսկ Ռուսաստա՞նը

Շատ բան կախված կլի­նի այս ձմեռվա եղա­նա­կից։ Սևի­լը նշում է, որ Ուկրաի­նան հույս ունի համե­մա­տա­բար մեղմ ձմռան, քանի որ ցեխոտ եղա­նա­կը կխո­չընդո­տի ռուսա­կան զորքե­րի առաջխա­ղացմա­նը։ Եթե շատ ցուրտ լինի, սառած հողը կդյուրացնի ռուսնե­րի առաջխա­ղա­ցումը։ Նույնիսկ եթե Թրամփին հաջողվի կազմա­կերպել հրա­դա­դա­րի բանակցություններ, ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստա­նը կամ Ուկրաի­նան կհա­մա­գործակցեն։

The Times. Ռուսաստա­նը հաղթո՞ւմ է․ հարձակման էսկա­լա­ցիան Ուկրաի­նա­յին ծայրա­հեղ վիճա­կի առաջ է կանգնեցրել
Ռազմա­կան հետա­խուզության բրիֆինգը բնո­րոշ էր զուսպ ձևով. «Ռուսաստա­նի տարածքա­յին հաջո­ղություննե­րը Ուկրաի­նա­յում արա­գա­ցել են 2024-ին… Դրան նպաստել են Ռուսաստա­նի ղեկա­վա­րության հանդուրժո­ղա­կա­նությունը կորուստնե­րի հանդեպ և Ռուսաստա­նի ցամա­քա­յին զորքե­րի քանա­կա­կան գերա­զանցությունը Ուկրաի­նա­յի զինված ուժե­րի նկատմամբ։ Ճակա­տա­յին գիծն այժմ ավե­լի անկա­յուն է, քան երբևէ հակա­մարտության սկզբից»,- նշվում է զեկույցում։
Կարճ ասած՝ Ռուսաստա­նը հասնում է զգա­լի հաջո­ղություննե­րի, իսկ Ուկրաի­նան գտնվում է ավե­լի թույլ վիճա­կում, քան երբևէ։ Ռուսա­կան «մսա­ղա­ցը», կամ, ինչպես բրի­տա­նա­կան կառա­վա­րության գործա­կա­լությունը նշել է՝ «կորուստնե­րի հանդուրժո­ղա­կա­նությունը», տալիս է արդյունքներ։ Ավե­լին քան 700,000 ռուս զինվոր սպանվել կամ վիրա­վորվել է, 3,500 տանկ և 7,500 զրա­հա­մե­քե­նա կորցրել։ Բայց կորուստնե­րի ֆոնին ռուսնե­րը շարունա­կում են առաջ շարժվել։ Պատե­րազմի ուսումնա­սիրման ինստի­տուտի տվյալնե­րը ցույց են տալիս, որ այս տարի Ռուսաստա­նը գրա­վել է 6 անգամ ավե­լի տարածք, քան նախորդ տարի, և մոտե­նում է Դոնբա­սի արև­ելյան կարև­որ լոգիստիկ կետե­րին։
Արևմուտքի որո­շումը ուժե­ղացնել աջակցությունը պայմա­նա­վորված է ճակա­տա­յին գծում տիրող դաժան իրա­կա­նությամբ։ Սըր Կիր Սթարմե­րը, գալով Դաունինգ Սթրիթ, ձգտել է ԱՄՆ-ից հանել վետոն, որը թույլ կտար Ուկրաի­նա­յին օգտա­գործել Storm Shadow հրթիռնե­րը Ռուսաստա­նի թիրախնե­րի դեմ։ Storm Shadow հրթիռնե­րը չեն փոխի պատե­րազմի ընթացքը։ RUSI վերլուծա­կան կենտրո­նի ռազմա­կան գիտություննե­րի տնօ­րեն Մեթյու Սևի­լը նշել է․ «Storm Shadow‑ի ազդե­ցությունը բավա­կա­նին սահմա­նա­փակ կլի­նի և հիմնա­կա­նում կենտրո­նա­ցած կլի­նի Կուրսկի շրջա­նում։ Դա սակավ ռեսուրս է, և նրանք [Ուկրաի­նան] խնա­յում են այն»։
Սակայն Կուրսկի շրջա­նում ուկրաի­նա­կան հաջո­ղություննե­րը, հավա­նա­բար, կդառնան հիմնա­կան կռվան բանակցություննե­րում Դոնալդ Թրամփի իշխա­նության գալուց հետո։
«Նրանք [ԱՄՆ] կդի­տարկեն տվյալնե­րը կուլիսնե­րից և կհասկա­նան, որ իրա­վի­ճա­կը բավա­կա­նին մռայլ է… Մենք չենք խոսում փլուզման մասին, բայց կա հետ քաշվե­լու և նոր տարածքներ կորցնե­լու վտանգ։ Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստա­նի առաջխա­ղա­ցումն արա­գա­ցել է։ Ուկրաի­նա­ցի­նե­րը ուժասպառ են։ Նրանք չեն կարող զորքեր հանել ճակա­տից, ֆիզի­կա­պես և հոգե­բա­նո­րեն հոգնած են։ Հանգստա­նա­լու հնա­րա­վո­րություն չկա»,- ասում է Սևի­լը։
ԱՄՆ‑ի որո­շումը Ուկրաի­նա­յին մատա­կա­րա­րել հակա­հետև­ա­կա­յին ականներ, նպա­տակ ունի օգնել Կիև­ին դիմա­կա­յել մինչև Թրամփի ժամա­նումը։ Շատ բան կախված կլի­նի այս ձմեռվա եղա­նա­կից։ Սևի­լը նշում է, որ Ուկրաի­նան հույս ունի համե­մա­տա­բար մեղմ ձմռան, քանի որ ցեխոտ եղա­նա­կը կխո­չընդո­տի ռուսա­կան զորքե­րի առաջխա­ղացմա­նը։ Եթե շատ ցուրտ լինի, սառած հողը կդյուրացնի ռուսնե­րի առաջխա­ղա­ցումը։ Նույնիսկ եթե Թրամփին հաջողվի կազմա­կերպել հրա­դա­դա­րի բանակցություններ, ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստա­նը կամ Ուկրաի­նան կհա­մա­գործակցեն։ Ամեն դեպքում, Ռուսաստա­նը շահագրգռված է հակա­մարտության ձգձգմամբ՝ նոր հաջո­ղություննե­րի հասնե­լու համար։
Սևիլն ասում է․ «Նրանք [Ռուսաստան] ցույց են տվել մեծ պատրաստա­կա­մություն դիմա­նալ ցավին։ Պուտինն այժմ հաղթա­նակնե­րի շարքում է և շարունա­կում է շահել։ Ինչու՞ հիմա կանգ առնի։ Ուկրաի­նան գտնվում է ավե­լի թույլ դիրքում, քան երբևէ հակա­մարտության ընթացքում։ Ռուսաստա­նը հասնում է հաջո­ղություննե­րի և շահում բազմա­թիվ ուղղություննե­րով։ Այդ ճնշումը զգացվում է ամե­նուր»։
Աղբյուրը՝ the Times

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ