Անհասկանալի է, թե ինչ արդյունքների կհանգեցնեն նոր դիվանագիտական ջանքերը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի նախնական նպատակն է վերականգնել հիմնական փոխգործակցությունը, սակայն հետագա քաղաքական նպատակներն ու հստակ ժամկետները դեռևս սահմանված չեն։
Reuters
Reuters. Թրամփի թիմը քննարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը նոր դիվանագիտական քայլի շրջանակներում։
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ունգի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ հույս ունենալով, որ նոր դիվանագիտական քայլը կփոքրի զինված հակամարտության ռիսկերը, հայտնում են Reuters-ի զրուցակիցները։
Թրամփի թիմի որոշ անդամներ կարծում են, որ Թրամփի ուղիղ մոտեցումը, որը հիմնված է արդեն գոյություն ունեցող հարաբերությունների վրա, կարող է բարելավել հարաբերությունները Կիմի հետ։ Սա տեղի կունենա մի քանի տարի անց այն բանից հետո, երբ նրանք փոխանակվել են վիրավորանքներով և նամակներով, որոնք Թրամփը «գեղեցիկ» է անվանել իր առաջին նախագահության ընթացքում աննախադեպ դիվանագիտական ջանքերի շրջանակներում։
Աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական քննարկումները դեռևս փոփոխական են, և ընտրված նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Հյուսիսային Կորեացիները անտեսել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին քառամյա կոչը, իսկ Կիմը դարձել է ավելի համարձակ՝ ընդլայնված հրթիռային զինանոցով և Ռուսաստանի հետ շատ ավելի սերտ հարաբերություններով։
Անհասկանալի է, թե ինչ արդյունքների կհանգեցնեն նոր դիվանագիտական ջանքերը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի նախնական նպատակն է վերականգնել հիմնական փոխգործակցությունը, սակայն հետագա քաղաքական նպատակներն ու հստակ ժամկետները դեռևս սահմանված չեն։
Աղբյուրները նաև հաստատում են, որ այս հարցը կարող է երկրորդ պլան մղվել Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության ավելի հրատապ խնդիրների առջև։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները դեռևս հրապարակավ չեն անդրադարձել Թրամփի վերընտրությանը, իսկ Կիմը այս ամսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է լարվածությունը և սադրանքները՝ մեծացնելով միջուկային պատերազմի ռիսկը։
Աղբյուրը` Reuters
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը