16.2 C
Yerevan

ԱՄՆ‑ը Թուրքիա­յին Ստի­պում Է Հեռա­նալ Ռուսաստա­նից

ԱՄՆ‑ը, հավա­նա­բար, Թուրքիա­յի համար խնդիրներ է հարուցում, որպեսզի խոչընդո­տի ԲՐԻԿՍ-ին նրա անդա­մակցությա­նը, հնա­րա­վո­րություն չտա, որպեսզի ռուս-թուրքա­կան համա­գործակցությունը խորա­նա եւ ինստի­տուցիո­նալ մակարդա­կի հասնի:

Վահրամ Աթա­նեսյան

Միացյալ Նահանգնե­րի ֆինանսնե­րի նախա­րա­րությունը պատժա­մի­ջոցնե­րի նոր փաթեթ է կիրա­ռել Ռուսաստա­նի «Գազպրոմբանկի» եւ արտերկրում նրա վեց մասնաճյուղե­րի դեմ: Այդ սահմա­նա­փա­կումը լուրջ խնդիրներ է առա­ջացրել Թուրքիա­յի համար:
«Մենք վճա­րում կատա­րե­լու հնա­րա­վո­րություն չունենք, իսկ դա նշա­նա­կում է, որ չենք կարող ապրանք գնել: Այժմ ձմեռ է, մեզ գազ է պետք, գազը պետք է նաեւ արդյունա­բե­րությա­նը»- կառա­վա­րության նիստից հետո լրագրողնե­րին ասել է Թուրքիա­յի էներգե­տի­կա­յի եւ բնա­կան պաշարնե­րի նախա­րար Ալփարսլան Բայրաքթա­րը:
Թուրքիան Ռուսաստա­նի գազի առա­ջա­տար գնորդնե­րից է, ներկրված ծավալնե­րի մի զգա­լի մասն արտա­հա­նում է Եվրա­միության երկրներ: Դա ոչ միայն հավելյալ արժեք ստեղծե­լու, այլեւ Եվրո­պա­յի հետ հարա­բե­րություննե­րում քաղա­քա­կան դիվի­դենտնե­րի, մյուս կողմից Մոսկվա­յի նկատմամբ որո­շա­կի ազդե­ցության հնա­րա­վո­րություն է: Թուրք նախա­րա­րի կարծի­քով՝ Միացյլալ Նահանգներն ռուսա­կան գազի գնման հարցում Անկա­րա­յի համար պետք է արտո­նություններ սահմա­նի: Այլ կերպ ասած, նա հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչա­կազմը կվե­րա­նա­յի Ջո Բայդե­նի սահմա­նած պատժա­մի­ջոցնե­րը կամ նվա­զա­գույնը «պատուհան» կտա, որ Թուրքիան հիմնա­կան սահմա­նա­փա­կումնե­րը շրջանցի:
«Եթե այդ արտո­նություննե­րը չսահմանվեն, ուրեմն Միացյալ Նահանգնե­րի թիրա­խը ոչ թե «Գազպրոմն» է, այլ՝ Թուրքիան»- մեկնա­բա­նել Արփարսլան Բայրաքթա­րը:
Թե ինչ ենթա­տեքստ ունի այդ դիտարկումը, ծավա­լուն եւ համա­կողմա­նի քննարկման նյութ է: Բավա­կան է միայն ասել, որ Ռեջեպ Թայիփ Էրդո­ղա­նը հռչա­կել է Թուրքիա­յի նոր դար եւ ձգտում է իր երկի­րը հասցնել աշխարհա­քա­ղա­քա­կան ինքնուրույն բեւե­ռի կարգա­վի­ճա­կի: Ռուս-թուրքա­կան վերջին տասնամյա­կի համա­գործակցությունը հիմնա­կա­նում նպաստել է այդ հավակնության ամրապնդմա­նը: Եթե ԱՄՆ սահմա­նած պատժա­մի­ջոցնե­րը կիրա­ռե­լի մնան նաեւ Թուրքիա­յի նկատմամբ, ապա կասկա­ծի տակ կմնա «թուրքա­կան հաբ» նախագծի իրա­ցումը: Իսկ դա Էրդո­ղա­նի իդեա-ֆիքսն է՝ երկի­րը դարձնել էներգա­կիրնե­րի դեպի Եվրո­պա տարանցման հանգուցա­կետ, որտեղ կհատվեն ռուսաստանյան «Թուրքա­կան հոսքը» եւ ադրբե­ջա­նա­կան «Հարա­վա­յին գազա­յին միջանցքն» ու մերձա­վո­րա­րեւելյան խողո­վա­կա­շա­րը:
Թուրքիան հայտա­րա­րել է, որ Սեւ ծովի ջրա­յին տարածքնե­րում գազի հանքա­վայրեր է հետա­խուզել, նման պաշարներ հաստատվել են նաեւ Միջերկրա­կան ծովի արեւելյան հատվա­ծում: Թուրքիան այդ հանքա­վայրե­րի շահա­գործմա­նը մասնակցե­լու հավակնություն ունի եւ Հունաստա­նի ու Ֆրանսիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման է ձգտում այդ նպա­տա­կով:
Ի՞նչ ծրա­գիր ունի Միացյալ Նահանգնե­րը, որ փաստա­ցի Թուրքիա­յի համար Ռուսաստա­նի հետ ֆինանսա­կան հարա­բե­րություննե­րում խոչընդոտներ է ստեղծում: Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը վերջերս մասնակցել է ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին, ներկա­յումս քննարկվում է այդ կառույցին Թուրքիա­յի անդա­մակցության հարցը: ԱՄՆ‑ը, հավա­նա­բար, Թուրքիա­յի համար խնդիրներ է հարուցում, որպեսզի խոչընդո­տի ԲՐԻԿՍ-ին նրա անդա­մակցությա­նը, հնա­րա­վո­րություն չտա, որպեսզի ռուս-թուրքա­կան համա­գործակցությունը խորա­նա եւ ինստի­տուցիո­նալ մակարդա­կի հասնի: Էրդո­ղա­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ Թուրքիան ձգտում է անդա­մակցել Եվրա­միությա­նը, մնում է ՆԱՏՕ‑ի անդամ եւ Միացյալ Նահանգնե­րի հավա­տա­րիմ դաշնա­կից:
Բայց քաղա­քա­կա­նության մեջ հետեւում են ոչ այնքան խոսքե­րին, որքան՝ կոնկրետ քայլե­րին: Իրա­կան քաղա­քա­կան ռեժի­մում Թուրքիան Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի դեմ գրե­թե ոչ մի քայլ չի ձեռնարկում: Փոխա­րենն Անկա­րան ՆԱՏՕ-ից, Միացյալ Նահանգնե­րից եւ Եվրա­միությունից տնտե­սա­կան առա­ջընթա­ցին նպաստե­լու, տեխնո­լո­գիա­կան եւ ռազմա­կան աջակցության լուրջ ակնկա­լիքներ ունի: Վաշինգտո­նը, կարծես, չափա­զանց սառը պայման է առա­ջադրում. «Թուրքիան այդ աջակցությունը կստա­նա, եթե Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության չգնա»:
Ի՞նչ որո­շում կընդունի Էրդո­ղա­նը՝ դժվար է ասել:

Առնչվող Հոդվածներ