18.7 C
Yerevan

ՀՅԴ‑ը ՔՊ-ին Ավե­լի Շատ Է Ատում, Քան Բոլշև­իկնե­րին

Չնա­յած նրան, որ ՀՅԴ‑ը սկզբունքա­յին հակա­սություններ ունի բոլշև­իկյան վարչաձևի նկատմամբ, այնուա­մե­նայնիվ, ՀՅԴ առաջնա­հերթությունը ոչ թե բոլշև­իկնե­րի վարչա­կարգի բռնի տապա­լումն է, այլ հայ ժողովրդի զարգացման և բարգա­վաճման ձգտումը։ Վրացյա­նը բառա­ցի ասում է, որ եթե «սրանց հետաքրքրե իրա­կան գործը և ոչ թե կուսակցա­կան ԵՍ‑ը, լավա­տես հույսե­րը կարող են իրա­կա­նա­նալ»։ Վրացյա­նը նաև ասում է, որ համա­կերպման և ինքնաժխտման քաղա­քա­կա­նությունը ՀՅԴ-ինը չի եղել երբեք և չի էլ լինի։

Մեր Ուղին

Պատմության հեգնանքն այն է, որ, հաճախ, երբ հետ ես շրջվում, նկա­տում ես դեպքեր, իրա­դարձություններ, կերպարներ ու պահվածք, որ սկզբունքո­րեն հակա­ռակ են որևէ երև­ույթի մերօրյա կերպա­րին։ Շատ հաճախ այդ տարբե­րություններն այնքան ակնհայտ են, որ այլևս հասկա­նա­լի չէ, թե դրանցից ո՞րն է իրա­կան, և որը մեկը դրա կեղծ կրկնօ­րի­նա­կը։ Արտա­քուստ դրանք նման են իրար անունով, դրո­շով, ընդհա­նուր խոսքե­րով, բայց երբ խորա­նում ես գործո­ղություննե­րի մեջ, նկա­տում ես, որ դրանցից մեկը իրա­կանն է, մյուսը, ասես նրա մութ երկվորյա­կը։
Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում ևս կան երև­ույթներ, որոնց անցյալն իսկ իր ողջ էությամբ հակա­ռակ է նրանց մերօրյա ներկա­յի։ Այս դեպքում խոսքը վերա­բե­րում ՀՅԴ-ին և նրա ներկա­յի ու անցյա­լի համե­մա­տությա­նը, ընդ որում զարմացնող համե­մա­տությա­նը։
Դրօ­շա­կի 1925թ․ թիվ 2 համա­րում կարող ենք կարդալ ՀՅԴ անդամ, Առա­ջին Հանրա­պե­տության վերջին վարչա­պետ Սիմոն Վրացյա­նի «Մեղադրանքներ և իրո­ղություններ» հոդվա­ծը, որում հեղի­նակն անդրա­դառնում է ՀՅԴ-ԿԿ հարա­բե­րություննե­րին՝ բացատրե­լով, որ դաշնակցա­կաննե­րի և բոլշև­իկնե­րի հարա­բե­րություննե­րը քանդված և ոչնչացված են միայն ու միայն այն պատճա­ռով, որ բոլշև­իկնե­րի, ամեն ինչ մերժող քաղա­քա­կա­նությունը, չի հանդուրժում որևէ մեկի հետ աշխա­տե­լու հնա­րա­վո­րությունն անգամ։ Վրացյա­նը հոդվա­ծում նշում է, թե քանի պատվի­րա­կություն է 1918–20թթ․ ընթացքում ուղարկվել Մոսկվա՝ հարա­բե­րություննե­րը ճշտե­լու և կանո­նա­վո­րե­լու համար, որ ՀՀ‑ը միակ պետությունն էր տարա­ծաշրջա­նում, որտեղ բոլշև­իկնե­րը ազատ գործե­լու իրա­վունք և հնա­րա­վո­րություն ունեին։ Նախկին վարչա­պե­տը նաև հստակ ասում է, որ բոլշև­իկնե­րը, որ Հայաստա­նում լիա­կա­տար ազա­տություն էին վայե­լում, անցան հակա­պե­տա­կան գործո­ղություննե­րի՝ մայիսյան ապստամբությունը սկսե­լով ու իշխա­նության միակ տարբե­րա­կը նրանց ձերբա­կա­լելն ու չեզո­քացնելն էր որպես հակա­պե­տա­կան տարրի։
Սիմոն Վրացյա­նը անդրա­դառնում է նաև ՀՅԴ-ԿԿ գաղա­փա­րա­բա­նա­կան տարբե­րություննե­րին՝ նշե­լով, որ եթե ՀՅԴ համար հայ ժողովրդի դատը, ժողովրդի իրա­վուքներն իր պայքա­րի համար, ժողովրդա­վա­րությունը առաջնա­յին են, ապա բոլշև­իկնե­րի համար ազգերն ընդա­մե­նը հում վառե­լանյութ են համաշխարհա­յին հեղա­փո­խության համար, ուստի անհնար է դառնում այս երկու հոսանքնե­րի հարա­բե­րություննե­րը։
Բայց Սիմոն Վրացյանն իր այդ հոդվա­ծում խոսում է նաև այն մասին, որ, ՀՅԴ‑ը երբեք թշնա­մա­կան վերա­բերմունք չի ունե­ցել դեպի կոմունիստնե­րը և այսօր էլ պատրաստ էր աշխա­տել նրանց հետ, եթե բոլշև­իկնե­րը հանդուրժեին այլա­կարծությունը։ ՀՅԴ-ԿԿ հարա­բե­րություննե­րը, ըստ Սիմոն Վրացյա­նի, կարող էին դասա­վորվել որպես իշխա­նություն և ընդդի­մություն ու դրան խանգա­րո­ղը բոլշև­իկներն են, ոչ թե ՀՅԴ‑ը։ Հոդվա­ծագրի համոզմամբ՝ չնա­յած նրան, որ ՀՅԴ‑ը իր ողջ էությամբ հակա­ռակ է բոլշև­իզմին, բայց, հաշվի առնե­լով, որ բոլշև­իկնե­րը փաստա­կան իշխա­նություն են Հայաստա­նում և դա, ինքնին ընդունվում է ժողովրդի մեծա­մասնության կողմից, նշա­նա­կում է պետք է հարգել այդ ընտրությունն ու իրա­կա­նությունը։ Չնա­յած նրան, որ ՀՅԴ‑ը սկզբունքա­յին հակա­սություններ ունի բոլշև­իկյան վարչաձևի նկատմամբ, այնուա­մե­նայնիվ, ՀՅԴ առաջնա­հերթությունը ոչ թե բոլշև­իկնե­րի վարչա­կարգի բռնի տապա­լումն է, այլ հայ ժողովրդի զարգացման և բարգա­վաճման ձգտումը։ Վրացյա­նը բառա­ցի ասում է, որ եթե «սրանց հետաքրքրե իրա­կան գործը և ոչ թե կուսակցա­կան ԵՍ‑ը, լավա­տես հույսե­րը կարող են իրա­կա­նա­նալ»։ Վրացյա­նը նաև ասում է, որ համա­կերպման և ինքնաժխտման քաղա­քա­կա­նությունը ՀՅԴ-ինը չի եղել երբեք և չի էլ լինի։
Վրացյա­նը երևի շատ կզարմա­նար, եթե իրեն ասեին, որ կանցնի մոտ յոթ տասնամյակ և ՀՅԴ‑ը հնա­րա­վո­րություն կունե­նա վերա­դառնալ նորաստեղծ ՀՀ և շուրջ երեք տասնամյակ կվա­րի անհասկա­նա­լի քաղա­քա­կա­նություն, որ անընդհատ կոա­լի­ցիա­յի մեջ կմտնի ու դուրս կգա նույն իշխա­նության հետ։ Նաև կզարմա­նա, որ ՀՅԴ-ում ոմանք կհարստա­նան, իսկ շատ դաշնակցա­կաններ՝ ոչ, կզարմա­նա, որ ՀՅԴ‑ը բնակչության շրջա­նում 5 տոկոս քվե անգամ չի կարո­ղա­նում ստա­նալ, կզարմա­նա, որ ՀՅԴ‑ը, առանց ՀՀԿ հովա­նա­վո­րության դուրս մնաց ԱԺ-ից։
Բայց Վրացյա­նը նաև կզարմա­նա այն բանից, որ ՀՅԴ‑ը ոչ միայն կորցրել է իր մեծ հեղի­նա­կությունը, այլև մի կերպ ԱԺ ընտրություննե­րը հաղթա­հա­րում է, այն էլ միայն մեծա­հա­րուստ նախկին ՀՀ նախկին նախա­գա­հի թիմի հետ մեկտեղ ու ԱԺ է գալիս մեկ օրա­կարգով՝ իշխա­նությա­նը խանգա­րե­լու, նրան հեռացնե­լու նպա­տա­կով։ Վրացյա­նը գուցե նաև զարմա­նար, որ ՀՅԴ‑ը շուրջ երեք տարի փողո­ցա­յին ցույցե­րի է մասնակցում ու ոչ մի արդյունքի չի հասնում։ Սիմոն Վրացյա­նը ոչ միայն կզարմա­նա, այլև չի հասկա­նա, թե ի վերջո ի՞նչ է պատա­հել, որ ՀՅԴ հեղի­նա­կությույնն այդքան ընկել է։ Չի հասկա­նա, թե ինչպե՞ս է, որ ՀՅԴ‑ը ընդունում է քվեարկության արդյունքնե­րը, մտնում է ԱԺ, բայց կարող է ամիսնե­րով փողո­ցա­յին ցույցի մասնակցել, ԱԺ չգնալ, բայց աշխա­տա­վարձ ստա­նալ։ ՈՒ էլի շատ ու շատ բաներ։
Բայց հետաքրքիր է, թե արդյո՞ք ներկա­յիս դաշնակցա­կաննե­րը ծանոթ են Վրացյա­նի այս կամ այն տողե­րին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ պատրաստ են աշխա­տել ցանկա­ցա­ծի հետ, միայն թե հնա­րա­վոր լինի հայ ժողովրդի համար ինչ որ լավ բան անել։ Հայտնի է, որ ՀՅԴ‑ը Նիկոլ Փաշինյա­նին համա­րում է Արցա­խի կորստի գլխա­վոր մեղա­վորն ու պատասխա­նա­տուն, որոշ դեպքե­րում նաև Արցա­խի կորստի գլխա­վոր կազմա­կերպիչնե­րից ու հովա­նա­վորնե­րից մեկը։ Այս ամե­նը մեղադրանքներ են, կարծիքներ, ենթադրություններ, բայց Սիմոն Վրացյա­նը ոչ թե ենթադրություննե­րով, այլ փաստե­րով գիտեր, որ Արցա­խը և Նախիջև­ա­նը բոլշիկնե­րը իրենք են հանձնել ադրբե­ջանցի­նե­րին, որ Կարսը, Սուրմա­լուն, Իգդի­րը բոլշև­իկներն են տվել Քեմա­լին, որ դաշնակցա­կան և ոչ դաշնակցա­կան բազմա­թիվ զինվո­րա­կան ու մտա­վո­րա­կան հատվա­ծին կացնա­հա­րել են հենց բոլշև­իկներն ու նրանց մսա­գործ կամա­կա­տարնե­րը։ Բայց, չնա­յած այդ ամե­նին, Սիմոն Վրացյա­նը, ով պատա­հա­կան մարդ չէր ՀՅԴ-ում, այլ կուսակցա­կան մեծ լիդեր, մեծ հեղի­նա­կություն ունե­ցող անձ, պատրաստ էր աշխա­տել բոլշև­իկնե­րի հետ, թեկուզ որպես քաղա­քա­կան ընդդի­մություն, չսի­րե­լով բոլշև­իկնե­րին, ատե­լով նրանց, չընդունե­լով նրանց քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սությունը։ Ընդ որում աշխա­տել, ոչ թե մտա­ծել, թե ինչպե՞ս նրանց իշխա­նությունից գլո­րել։ Վրացյա­նը ասում է, որ փորձենք հնա­րա­վո­րության դեպքում այնպես անել, որ բոլև­իկնե­րի թերություննե­րը հնա­րա­վո­րինս քիչ ազդեն ժողովրդի վրա, իսկ առա­վե­լություննե­րից՝ առա­վե­լա­գույնս օգուտ քաղել՝ նույն ժողովրդի համար։
Ուրեմն ինչո՞ւ էր Սիմոն Վրացյա­նը պատրաստ աշխա­տել բոլշև­իկնե­րի հետ, իսկ ներկա­յիս ՀՅԴ‑ը՝ Նիկոլ Փաշինյա­նի հետ՝ ոչ։ Սիմոն Վրացյանն անհասկացո՞ղ էր, դավաճա՞ն էր, պատեհապա՞շտ, թե ինչ որ անինքնա­սեր ու անսկզբունք թուլա­մորթի մեկը, որ մանդատ ստա­նա­լու սիրույն պատրաստ էր մոռա­նալ այն հայրե­նազրկումն ու արյունոտ բաղնի­քը, որ բոլշև­իկներն իրա­կա­նացրին հայե­րի գլխին։ Ընդ որում Սիմոն Վրացյա­նը նաև պատրաստ է «կուլ տալ» այն նվաստա­ցումը, որ ինքը որպես քաղա­քա­կան գործիչ՝ ունե­ցավ Առա­ջին Հանրա­պե­տության գոյության վերջին օրե­րին՝ որպես տապալված կառա­վա­րության ղեկա­վար, որպես պարտություն ստո­րագրող կառա­վա­րության ղեկա­վար, որպես իշխա­նությունը ստիպված բոլշև­իկնե­րին հանձնող ուժի ղեկա­վար։ Բայց նա այդ ամե­նին պատրաստ էր միայն հանուն մի բանի՝ հայ ժողովրդի ու նրա շահե­րի։ Վրացյա­նը նաև հասկա­նում էր, որ անկախ ամեն ինչից, Սևրի պայմա­նա­գիրն արդեն անցյա­լում է, ապա­գան՝ անհայտ, ուրեմն պետք է ժամա­նակ չկորցնել, րոպե առաջ սկսել աշխա­տել, թեկուզ և ատե­լով բոշև­իկնե­րին։ Ավելի՜ն, 1921թ․ ապստամբության ժամա­նակ ՀՅԴ‑ը նույնիսկ Թուրքիա­յից էր օգնություն ակնկա­լում՝ ընդդեմ բոլշև­իկնե­րի, ուրեմն ի՞նչ Փետրվարյան ապստամբության հեղի­նակնե­րը սրի­կա­ներ ու դավաճաննե՞ր էին, թե այնքան մեծ պատասխա­նատվություն ունե­ցող, որ պատրաստ են ամեն ինչի՝ Հայաստա­նի առջև ծառա­ցած խնդիրնե­րը լուծե­լու համար՝ նույնիսկ թշնա­մու հետ աշխա­տե­լու։ Տեղին է հիշել նաև ՀՅԴ լիդերնե­րից Ռուբեն Տեր-Մինասյա­նի այն արտա­հայտությունը, որ եթե հայրե­նի­քի շահը պահանջում է, ապա պետք է սեղմես նաև թշնա­մուդ ձեռքը, եթե անգամ այդ ձեռքը թաթախված է քո հոր արյամբ։ Դաշնակցա­կաննե­րը մոռացե՞լ են այս ամե­նը, թե հրա­ժարվում են այդ ամե­նից։ Այդ դեպքում էլ ինչո՞վ են դաշնակցա­կան, միայն երգե­րով ու դրոշո՞վ։
Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Այսինքն հին դաշնակցա­կաննե­րը լա՞վը չէին, թե՞ նորե­րի հետ ինչ որ բան այն չէ։ Ընդ որում ներկա­յիս ՀՅԴ‑ը մի տեսակ մոռա­նում է, որ երկու տասնամյա­կից ավել եղել են ԱԺ-ում, եղել են իշխա­նության մաս ու իրենց բաժին մեղքն ունեն Արցա­խի ճակա­տագրում, որովհետև այդ քսան և ավել տարի­նե­րի ընթացքում աջակցել են թալանչի­նե­րի ու կեղե­քիչնե­րի իշխա­նությա­նը ու չեն նպաստել երկրի հզո­րացմա­նը։ Բայց այսօր ՀՅԴ‑ը ինքն իրեն չի մեղադրում, նա միայն այլ մեղա­վոր է գտնում։
Իհարկե Նիկոլ Փաշինյանն իր թիմով Արցա­խի ճակա­տագրի գլխա­վոր պատասխա­նա­տունե­րից է, որովհետև իր իշխա­նության օրոք է այդ ամե­նը տեղի ունե­ցել։ Իշխա­նությունը ևս ունի հսկա­յա­կան սխալներ, թերություններ ու վրի­պումներ, բայց գուցե ավեի լավ կլի­նի թշնա­մության փոխա­րեն փորձել միասի՞ն աշխա­տել։ Մանա­վանդ որ դու ևս քո բաժինն ունես ընդհա­նուր մեղքի մեջ։
Իսկ գուցե ՀՅԴ‑ը ՔՊ-ին ավե­լի շատ է ատում, քան բոլշևիկների՞ն։ Բայց դա արդեն հրա­ժա­րում է Դաշնակցության լայնա­խո­հությունից ու մեծությունից։ Հրա­ժա­րում է ընդհա­նուր իրա­կա­նությունից ու պատասխա­նատվության բաժնից։ Հրա­ժա­րում է լրջությունից։

Աղբյուրը՝ Tert.nla

Առնչվող Հոդվածներ