Ռուսաստանը հետ է քաշվել մի շատ պարզ պատճառով՝ ուժերը չի հերիքել Սիրիան պահելու։ Ուկրաինական ճակատում թաղված ռուսները այդքան ուժ և հնարավորություն չունեին Սիրիան պահելու և այդ իսկ պատճառով էլ հետ են քաշվել։ Մոսկվան տասնամյակներով այնքան շատ ժամանակ, ուժ ու ֆինանս է ծախսել Սիրիայում, որ պարզապես պայմանավորվածության համար հետ չէր քաշվի։
Վահրամ Աթանեսյան
1inAM-ը զրուցել է վերլուծաբան, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև համեմատականներ տարվել Արցախի հետ։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ արտաքուստ իրոք նմանություն կա Արցախում ու Սիրիայում կատարված իրադարձությունների մեջ, բայց դրանք շատ տարբեր են իրենց բնույթով, բովանդակությամբ, տրամաբանությամբ ու էությամբ։ Իհարկե կարող ենք ինչ որ համեմատականներ տանել, բայց դրանք այնքան տարբեր են, որ ավելի շատ առանձնություններ կարելի է գտնել, քան թե նմանություններ։ Տարբեր են Արցախի ու Սիրիայի խնդիրների ծագման պատճառները, ընթացքը, մասշտաբը։ Արցախի հարցում Ռուսաստանը չի ունեցել այն մոտեցումը, ինչը կար սիրիական հարցում։ Սիրիայում նախ ԽՍՀՄ-ը, իսկ հետ Ռուսաստանը մշտապես ներկա են եղել։; ԽՍՀՄ-ը, հետագայում Ռուսաստանը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտներում այս կամ այնկեպ միշտ ներգրաված են եղել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան օգնեց Ասադին, նրան ապաստան տվեց, իսկ Արցախի ղեկավարությանը՝ ոչ, Վ․ Աթանեսյանն ասաց, որ իր ենթադրությունով, նախ Արցախի ղեկավարությունն այդքան կարևորություն ու հետաքրքրություն չէր ներկայացնում Մոսկվայի համար, կոպիտ ասած պետք չէր Մոսկվային, իսկ Ասադի պարագան փոքր ինչ այլ է։ Գուցե Ասադը ոչ թե ուղղակի հումանիտար օգնություն է ստացել Մոսկվայից, այլ գտնվում է պատանդի կամ գերու վիճակում։ Ասադը, ի տարբերություն Արցախի ղեկավարների, գտնվել է շատ ավելի մեծ ու տաք կոնֆլիկտի մեջ։ Ասադի խոսելը ռուսներին գուցե և ձեռք չէր տա ու Մոսկվայում Ասադին պահելով, նրանք կանխել են Սիրիայի նախագահի՝ այլ երկրների հատուկ ծառայությունների եձռքում հայտնվելն ու տեղեկատվական արտահոսքը։ Ի վերջո Ասադը կարող էր խոսել ոչ ի նպաստ ռուսների։ Իսկ Արցախի պարագայում Ալիևը ձգտում է ցույց տալ, որ 80-ականների արցախյան շարժումը ոչ թե ժողովրդական ցանկություն էր, այլ մի խումբ ծայրահեղական-անջատողականների։ Ալիևը ցանկանում է Արցախի ղեկավարությանը դատելով լեգիտիմացնել Արցախի հարցում իր դիրքորոշումն ու գործողությունները։
Վահրամ Աթանեսյանը բացառեց այն ենթադրությունները, որ Սիրիայի հարցում Մոսկվան ու Անկարան ինչ որ բաներ են պայմանավորվել ու Ռուսաստանը հետ է քաշվել։ Ռուսաստանը հետ է քաշվել մի շատ պարզ պատճառով՝ ուժերը չի հերիքել Սիրիան պահելու։ Ուկրաինական ճակատում թաղված ռուսները այդքան ուժ և հնարավորություն չունեին Սիրիան պահելու և այդ իսկ պատճառով էլ հետ են քաշվել։ Մոսկվան տասնամյակներով այնքան շատ ժամանակ, ուժ ու ֆինանս է ծախսել Սիրիայում, որ պարզապես պայմանավորվածության համար հետ չէր քաշվի։ Մոսկվան գուցե ինչ որ պահ մտածել է, որ Իրանը կպահի Սիրիան, բայց Թեհրանը շատ ճարպկորեն հետ քաշվեց՝ չցանկանալով անտեղի ուժ ու ժամանակ վատնել։ Հետ քաշվեց ու հիմա պատրաստվում է Իսրայելի պատասխանին։ Միևնույն ժամանակ Դամասկոսը, որ նաև իրանական ջանքերով էր անկախություն պահպանում, շատ չեզոք դիրք ուներ Իրանի նկատմամբ։ Անգամ Իսրայելի կողմից Իրանի տարածքը ռմբահարելուց հետ Դամասկոսը որևէ դատապարտում չի արել, որևէ դիրքորոշմամբ հանդես չի եկել։ Ինչո՞ւ պետք է Թեհրանը շարունակեր պաշտպանել Սիրիան։
Աթանեսյանը նշեց, որ ապագայում Ռուսաստանը քաղաքական գնահատական կտա Պուտինին՝ մեղադրելով, որ նա Ռուսաստանը քաշեց ուկրաինական աղմկոտ պատերազմի մեջ, որն այնքան ծանր նստեց ռուսների վրա, որ Ուկրաինայում ներկայումս ձեռք բերվող հաջողությունները Ռուսաստանի վրա շատ թանկ են արժենում ու նա կորցնում է ամբողջ տարածաշրջաններ ու ազդեցություն դրանց վրա։
Աթանեսյանը նաև հավելեց, որ երբ պահը գա, Ադրբեջանը չի պահպանելու այն պայմանագիրը, որ ստորագրել է Պուտինի հետ 2022-ին։ Ասադի օրինակը նաև ահազանգ է Ալիևի համար, որ Պուտինի փոխարեն այլ երաշխավոր է փնտրում իրեն, քանի որ տեսնում է, թե ինչ է կատարվում Պուտինի խնամակալության տակ գտնվողների հետ։
Աղբյուրը՝