12.7 C
Yerevan

Ռուսնե­րը Չեն Հեռա­ցել, Նրանց Հեռացրել Են Սիրիա­յից

Ռուսաստա­նը հետ է քաշվել մի շատ պարզ պատճա­ռով՝ ուժե­րը չի հերի­քել Սիրիան պահե­լու։ Ուկրաի­նա­կան ճակա­տում թաղված ռուսնե­րը այդքան ուժ և հնա­րա­վո­րություն չունեին Սիրիան պահե­լու և այդ իսկ պատճա­ռով էլ հետ են քաշվել։ Մոսկվան տասնամյակնե­րով այնքան շատ ժամա­նակ, ուժ ու ֆինանս է ծախսել Սիրիա­յում, որ պարզա­պես պայմա­նա­վորվա­ծության համար հետ չէր քաշվի։

Վահրամ Աթա­նեսյան

1inAM‑ը զրուցել է վերլուծա­բան, Արցա­խի ԱԺ նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիա­յում կատարված վերջին իրա­դարձություննե­րը, ինչպես նաև համե­մա­տա­կաններ տարվել Արցա­խի հետ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ արտա­քուստ իրոք նմա­նություն կա Արցա­խում ու Սիրիա­յում կատարված իրա­դարձություննե­րի մեջ, բայց դրանք շատ տարբեր են իրենց բնույթով, բովանդա­կությամբ, տրա­մա­բա­նությամբ ու էությամբ։ Իհարկե կարող ենք ինչ որ համե­մա­տա­կաններ տանել, բայց դրանք այնքան տարբեր են, որ ավե­լի շատ առանձնություններ կարե­լի է գտնել, քան թե նմա­նություններ։ Տարբեր են Արցա­խի ու Սիրիա­յի խնդիրնե­րի ծագման պատճառնե­րը, ընթացքը, մասշտա­բը։ Արցա­խի հարցում Ռուսաստա­նը չի ունե­ցել այն մոտե­ցումը, ինչը կար սիրիա­կան հարցում։ Սիրիա­յում նախ ԽՍՀՄ‑ը, իսկ հետ Ռուսաստա­նը մշտա­պես ներկա են եղել։; ԽՍՀՄ‑ը, հետա­գա­յում Ռուսաստա­նը Մերձա­վոր Արև­ելքի կոնֆլիկտնե­րում այս կամ այնկեպ միշտ ներգրա­ված են եղել։
Ինչ վերա­բե­րում է այն հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան օգնեց Ասա­դին, նրան ապաստան տվեց, իսկ Արցա­խի ղեկա­վա­րությա­նը՝ ոչ, Վ․ Աթա­նեսյանն ասաց, որ իր ենթադրությունով, նախ Արցա­խի ղեկա­վա­րությունն այդքան կարև­ո­րություն ու հետաքրքրություն չէր ներկա­յացնում Մոսկվա­յի համար, կոպիտ ասած պետք չէր Մոսկվա­յին, իսկ Ասա­դի պարա­գան փոքր ինչ այլ է։ Գուցե Ասա­դը ոչ թե ուղղա­կի հումա­նի­տար օգնություն է ստա­ցել Մոսկվա­յից, այլ գտնվում է պատանդի կամ գերու վիճա­կում։ Ասա­դը, ի տարբե­րություն Արցա­խի ղեկա­վարնե­րի, գտնվել է շատ ավե­լի մեծ ու տաք կոնֆլիկտի մեջ։ Ասա­դի խոսե­լը ռուսնե­րին գուցե և ձեռք չէր տա ու Մոսկվա­յում Ասա­դին պահե­լով, նրանք կանխել են Սիրիա­յի նախա­գա­հի՝ այլ երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի եձռքում հայտնվելն ու տեղե­կատվա­կան արտա­հոսքը։ Ի վերջո Ասա­դը կարող էր խոսել ոչ ի նպաստ ռուսնե­րի։ Իսկ Արցա­խի պարա­գա­յում Ալիևը ձգտում է ցույց տալ, որ 80-ականնե­րի արցախյան շարժումը ոչ թե ժողովրդա­կան ցանկություն էր, այլ մի խումբ ծայրա­հե­ղա­կան-անջա­տո­ղա­կաննե­րի։ Ալիևը ցանկա­նում է Արցա­խի ղեկա­վա­րությա­նը դատե­լով լեգի­տի­մացնել Արցա­խի հարցում իր դիրքո­րո­շումն ու գործո­ղություննե­րը։
Վահրամ Աթա­նեսյա­նը բացա­ռեց այն ենթադրություննե­րը, որ Սիրիա­յի հարցում Մոսկվան ու Անկա­րան ինչ որ բաներ են պայմա­նա­վորվել ու Ռուսաստա­նը հետ է քաշվել։ Ռուսաստա­նը հետ է քաշվել մի շատ պարզ պատճա­ռով՝ ուժե­րը չի հերի­քել Սիրիան պահե­լու։ Ուկրաի­նա­կան ճակա­տում թաղված ռուսնե­րը այդքան ուժ և հնա­րա­վո­րություն չունեին Սիրիան պահե­լու և այդ իսկ պատճա­ռով էլ հետ են քաշվել։ Մոսկվան տասնամյակնե­րով այնքան շատ ժամա­նակ, ուժ ու ֆինանս է ծախսել Սիրիա­յում, որ պարզա­պես պայմա­նա­վորվա­ծության համար հետ չէր քաշվի։ Մոսկվան գուցե ինչ որ պահ մտա­ծել է, որ Իրա­նը կպա­հի Սիրիան, բայց Թեհրա­նը շատ ճարպկո­րեն հետ քաշվեց՝ չցանկա­նա­լով անտե­ղի ուժ ու ժամա­նակ վատնել։ Հետ քաշվեց ու հիմա պատրաստվում է Իսրա­յե­լի պատասխա­նին։ Միևնույն ժամա­նակ Դամասկո­սը, որ նաև իրա­նա­կան ջանքե­րով էր անկա­խություն պահպա­նում, շատ չեզոք դիրք ուներ Իրա­նի նկատմամբ։ Անգամ Իսրա­յե­լի կողմից Իրա­նի տարածքը ռմբա­հա­րե­լուց հետ Դամասկո­սը որևէ դատա­պարտում չի արել, որևէ դիրքո­րոշմամբ հանդես չի եկել։ Ինչո՞ւ պետք է Թեհրա­նը շարունա­կեր պաշտպա­նել Սիրիան։
Աթա­նեսյա­նը նշեց, որ ապա­գա­յում Ռուսաստա­նը քաղա­քա­կան գնա­հա­տա­կան կտա Պուտի­նին՝ մեղադրե­լով, որ նա Ռուսաստա­նը քաշեց ուկրաի­նա­կան աղմկոտ պատե­րազմի մեջ, որն այնքան ծանր նստեց ռուսնե­րի վրա, որ Ուկրաի­նա­յում ներկա­յումս ձեռք բերվող հաջո­ղություննե­րը Ռուսաստա­նի վրա շատ թանկ են արժե­նում ու նա կորցնում է ամբողջ տարա­ծաշրջաններ ու ազդե­ցություն դրանց վրա։
Աթա­նեսյա­նը նաև հավե­լեց, որ երբ պահը գա, Ադրբե­ջա­նը չի պահպա­նե­լու այն պայմա­նա­գի­րը, որ ստո­րագրել է Պուտի­նի հետ 2022-ին։ Ասա­դի օրի­նա­կը նաև ահա­զանգ է Ալիևի համար, որ Պուտի­նի փոխա­րեն այլ երաշխա­վոր է փնտրում իրեն, քանի որ տեսնում է, թե ինչ է կատարվում Պուտի­նի խնա­մա­կա­լության տակ գտնվողնե­րի հետ։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ