Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում թուլացավ ու դա ոչ մի կերպ չի կարող կապված լինել Ուկրաինայում զբաղվածության հետ։ Եթե Պուտինն ուզում է հաղթել Ուկրաինայում, նա պետք է պահեր Սիրիան, իսկ չկարողացավ պահել, որովհետև թուլացել է։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է Ջիբրալթարից մինչև Չինական Մեծ Պատ։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սիրիական հեղաշրջումը և ռուսական արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերները։
Վահրամ Աթանեսյանն իր խոսքում նշեց, որ առանձնապես նմանություններ չկան Սիրիայի և Ադրբեջանի միջև։ Ասադը և Ալիևը քաղաքական առումով տարբեր կերպարներ են, տարբեր իրականությունների ներկայացուցիչներ։ Նրանց նմանությունը թերևս միայն մի բանում է՝ երկուսն էլ բռնապետական ռեժիմի ներկայացուցիչներ են, իշխանության ժառանգորդներ։ Բայց այսքանով ավարտվում է նրանց նմանությունը։ Ասադը, ի տարբերություն Ալիևի, ով հող է գրավել, ասյպես ասած «վերականգնել է պատմական արդարությունը», հող է կորցրել․ Սիրիայի բավական նշանակալի տարածքներում նա իշխանություն չուներ, բացի դրանից նաև լրջորեն թուլացել էր հենց իր իշխանությունը, իսկ Ալիևը շատ լավ վերահսկում է Ադրբեջանում ամբողջ իրադրությունը, տիրապետում է ներքին զորքերին, հատուկ ծառայություններին ու նաև Ադրբեջանում բնակչության մեծ մասն աջակցում է Ալիևի արտաքին քաղաքականությանը, որը կառուցվում է ի հաշիվ հակահայկականության։
Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում թուլացավ ու դա ոչ մի կերպ չի կարող կապված լինել Ուկրաինայում զբաղվածության հետ։ Եթե Պուտինն ուզում է հաղթել Ուկրաինայում, նա պետք է պահեր Սիրիան, իսկ չկարողացավ պահել, որովհետև թուլացել է։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է Ջիբրալթարից մինչև Չինական Մեծ Պատ։ Ինչքան էլ, որ ռուսական քարոզչությունը ձգտում է ցույց տալ, որ ոչինչ էլ չի բացահայտել ու ամեն ինչ կարգին է, Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի, որոնք ի վերջո կարող են պայթեցնել Ռուսաստանը ներսից։ Ռուսաստանի խնդիրները չեն սահմանափակվում միայն արտաքին ճակատով, ռուսները խնդիրներ ունեն նաև Թաթարստանում ու Հյուսիսային Կովկասում։ Հյուսիսային Կովկասը ռուսները կարողացել են պահել միայն ճնշումների շնորհիվ թե՛ ցարական, թե՛ խորհրդային ժամանակներում։ Թուրքիան ինքը հայտարարել է, որ ամեն վայրկյան կարող է պայթեցնել տարածաշրջանը։
Վահրամ Աթանեսյանը նաև անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ ի վերջո Ադրբեջանը հրաժարվելու է Ռուսաստանից ու ընդհանրապես կապ չունի, թե ինչ են ստորագրել 2022թ․ փետրվարի 22-ին։ Ռուսաստանը փորձում էր Ադրբեջանին ծառայություն մատուցելով շահել Թուրքիային, բայց Թուրքիան ևս կայսրության ժառանգորդ է ու ունի իր կայսերական նկրտումներն ու երազանքները։ Ինչքան էլ Ռուսաստանը փորձի, միևնույն է՝ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։
Պատգամավորի խոսքով ճիշտ չէ համեմատել Արցախն ու Սիրիան։ Արցախի պաշտպանական բանակը, ի տարբերություն սիրիական բանակի՝ 36 ժամ դիմադրել է, իսկ սիրիական բանակը, որ շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, բայց ոչինչ չարեց։ Այո՛, Ռուսաստանը կարող էր Արցախում էթնիկ զտում թույլ չտալ, բայց չարեց։
Հարցազրույցն ամբողջությամբ՝