16.5 C
Yerevan

Պատժա­մի­ջոցնե­րը Կհանվեն, Եթե Ռուսնե­րը Հեռա­նան Սիրիա­յից

Եվրա­միությունը դեռևս պաշտո­նա­կան որո­շում չի կայացրել Սիրիա­յի պատժա­մի­ջոցնե­րի հետա­գա քայլե­րի վերա­բերյալ։ Եվրա­միության արտա­քին քաղա­քա­կա­նության բաժնի ղեկա­վար Կայա Կալլա­սը հայտնել է, որ բլո­կի գլխա­վոր դիվա­նա­գե­տին ուղարկում է Սիրիա՝ նոր կառա­վա­րության հետ կապ հաստա­տե­լու նպա­տա­կով։

Bloomberg

Ռուսա­կան զորքե­րի դուրսբե­րումը Սիրիա­յից պետք է լինի նախա­պայման՝ Եվրա­միության կողմից Դամասկո­սում իշխա­նությունը զավթած ապստամբ խմբա­վորման դեմ պատժա­մի­ջոցնե­րի չեղարկման համար, կարծում է Նիդեռլանդնե­րի արտա­քին գործե­րի նախա­րար Կասպար Վելդկամպը։
«Կարծում եմ, դեռ վաղ է պատժա­մի­ջոցնե­րը հանել Հայաթ Թահրիր Աշ-Շամ (ՀԹՇ) խմբա­վո­րումից», — հայտա­րա­րել է Վելդկամպը Բրյուսե­լում։ «Կարծում եմ՝ կարև­որ է նաև դիտարկել Սիրիա­յում ռուսա­կան ռազմա­կան բազա­նե­րի հարցը», — նշել է նա։ «Մենք ցանկա­նում ենք, որ ռուսնե­րը լքեն Սիրիան», — ամփո­փել է Նիդեռլանդնե­րի արտա­քին գործե­րի նախա­րա­րը։
Ալ-Քաի­դա­յի իսլա­միստա­կան ճյուղա­վո­րումը՝ ՀԹՇ‑ն, ընդգրկված է ԱՄՆ‑ի և Եվրա­միության ահա­բեկչա­կան կազմա­կերպություննե­րի ցանկում։ Սակայն Սիրիա­յում իշխա­նության գալուց հետո այն ցուցա­բե­րում է ավե­լի չափա­վոր դիրքո­րո­շում։
Եվրա­միությունը դեռևս պաշտո­նա­կան որո­շում չի կայացրել Սիրիա­յի պատժա­մի­ջոցնե­րի հետա­գա քայլե­րի վերա­բերյալ։ Եվրա­միության արտա­քին քաղա­քա­կա­նության բաժնի ղեկա­վար Կայա Կալլա­սը հայտնել է, որ բլո­կի գլխա­վոր դիվա­նա­գե­տին ուղարկում է Սիրիա՝ նոր կառա­վա­րության հետ կապ հաստա­տե­լու նպա­տա­կով։
Վելդկամպի հայտա­րա­րությունը հնչել է այն ֆոնին, երբ Բայդե­նի վարչա­կազմը նախազգուշացրել է, որ ՀԹՇ‑ն կարող է հայտնվել միջազգա­յին մեկուսացման մեջ, եթե չհետևի ԱՄՆ‑ի և այլ երկրնե­րի սահմա­նած սկզբունքնե­րին։ ԱՄՆ‑ն ուղիղ բանակցություններ է վարել Սիրիա­յում իշխա­նությունը զավթած ապստամբ խմբա­վորման հետ, նախօ­րեին հայտա­րա­րել է ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը։
Նիդեռլանդնե­րի արտա­քին գործե­րի նախա­րա­րը նշել է, որ ՀԹՇ‑ն պետք է հարգի փոքրա­մասնություննե­րի՝ այդ թվում քրիստոնյա­նե­րի և քրդա­կան խմբե­րի իրա­վունքնե­րը և զերծ մնա Ռուսաստա­նի հետ համա­ձայնագրեր կնքե­լուց, որոնք թույլ կտան ռուսա­կան ռազմա­կան բազա­նե­րին մնալ Սիրիա­յում։
Ավե­լի վաղ Bloomberg‑ը հաղորդել էր, որ Ռուսաստա­նը մոտ է Սիրիա­յի նոր ղեկա­վա­րության հետ համա­ձայնա­գիր կնքե­լուն, որով կպահպա­նի երկու կենսա­կան ռազմա­կան բազա­նե­րը՝ Տարտուսի նավա­հանգիստը և Հմեյմի­մի ավիա­բա­զան։
Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ