Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ռազմական գործողության շրջանակներում, որը կրում է Interflex ծածկագիրը, հակամարտության սկզբից ի վեր տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ ուսուցում են անցել Մեծ Բրիտանիայում։
The Times-ը գրում է`
Պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ Մեծ Բրիտանիան պետք է «ուսուցումը ավելի համապատասխան դարձնի այն կարիքներին, որոնք ունեն ուկրաինացիները»։ Նա չի բացառել, որ ուսուցումը կարող է անցկացվել հակամարտությունից ավերված երկրում, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայում. «Մենք կփնտրենք ամեն տեղ, որպեսզի պատասխանենք ուկրաինացիների ցանկություններին։ Չէ՞ որ հենց նրանք են կռվում»։
«Մեզ [անհրաժեշտ է] հեշտացնել ուկրաինացիների հասանելիությունը և [պետք է] աշխատենք ուկրաինացիների հետ՝ նրանց օգնելու մոտիվացնել և մոբիլիզացնել ավելի շատ նորակոչիկների», — ասել է նա The Times-ին Ուկրաինա կատարած այցի ժամանակ։
Հիլին հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին կներկայացնի 5 կետից բաղկացած պլան, որը պարունակում է մանրամասներ այն մասին, թե ինչպես Մեծ Բրիտանիան կուժեղացնի Ուկրաինայի աջակցությունը առաջիկա տարում։ Դրանց թվում են՝ բրիտանական զորքերում ուսուցում անցնող ուկրաինացիների թվի ավելացումը, նոր զենքի, լրացուցիչ միջոցների տրամադրումը և պաշտպանական արդյունաբերության աջակցությունը։
Կիև գնալիս նա ասել է, որ այժմ «պատերազմի ամենաօրհասական ժամանակահատվածներից մեկն է»՝ հավելելով. «Տարին կարող է ավարտվել, բայց պատերազմը՝ ոչ։ Հիմա ճիշտ ժամանակն է Ուկրաինայի ուղղությամբ բոլոր ուղղություններով ակտիվացնելու գործողությունները»։
Հիլին նշել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի ցանկացած բանակցություն վարվի «ուժի, այլ ոչ թե թուլության դիրքերից»։ Սա վկայում է, որ Բրիտանիան համաձայն չէ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, որ այժմ ամենահարմար ժամանակն է համաձայնության գալու նախագահ Պուտինի հետ։
Ներկայումս Մեծ Բրիտանիան ուսուցումը հիմնականում անցկացնում է Միացյալ Թագավորությունում, սակայն դա դժվար է լոգիստիկայի տեսանկյունից և շատ ժամանակ է խլում։
Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ռազմական գործողության շրջանակներում, որը կրում է Interflex ծածկագիրը, հակամարտության սկզբից ի վեր տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ ուսուցում են անցել Մեծ Բրիտանիայում։ Այն կազմակերպվել է 2022 թվականին Orbital գործողության՝ Ուկրաինայի տարածքում երկարաժամկետ ուսուցման ծրագրի դադարեցումից հետո։
Այդ ժամանակից ի վեր, բրիտանական զինծառայողների փոքրաթիվ խումբ ուղարկվել է Ուկրաինա՝ բժշկական պատրաստվածության աջակցություն ցուցաբերելու համար, թեև այս առաքելության մանրամասները խստագույն գաղտնիության են պահվում։ Ուկրաինացիների ուսուցման մեծ մասը տեղի է ունենում հենց Մեծ Բրիտանիայում։
Ուսուցում անցկացնելով Ուկրաինայի տարածքում՝ երկրի արևմուտքում հարաբերականորեն անվտանգ վայրերում, բրիտանական զինվորները կարող էին նաև սովորել մարտական հմտություններ ուկրաինական զորքերից և հնարավորություն ստանալ փորձարկել նորագույն զենքեր։
Սակայն մտահոգություններ կան, որ բրիտանական ներկայության ընդլայնումը կարող է զինծառայողներին վտանգի ենթարկել։ Եթե Ռուսաստանը հարձակվի այդ զորքերի վրա, Մեծ Բրիտանիան կարող է արագորեն ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմում։
Ուկրաինացի ռազմական աղբյուրն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսուցման տեղափոխումը Ուկրաինա «ուժեղ ռազմական-քաղաքական ազդակ» կուղարկի մյուսներին և հենց Ռուսաստանին։
Նրա խոսքով՝ դա նաև կնշանակեր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի «դե ֆակտո» տեղակայման սկիզբ Ուկրաինայի տարածքում և կդառնար «հզոր զսպող գործոն»։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը