Ռուսաստանն ունի իր ամենանշանակալի ներկայությունը Լիբիայում, որտեղ մոտ 1200 ռուս վարձկան կա: Սակայն աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ է. Ռուսաստանից առանց վառելիքի լիցքավորման ծանր ռազմական բեռներ Լիբիա տեղափոխելը լուրջ խնդիր է:
The New York Times-ը գրում է․ Սիրիայում Ռուսաստանի դրամատիկ հետընթացը Պուտինի համար գլխացավանք է առաջացնում
Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը փորձել է վերականգնել իր ազդեցությունը ՄերձավորԱրևելքում. Բայց Սիրիայում Ասադի ռեժիմի արագփլուզումից հետո Կրեմլը փորձում է փրկել այնամենը, ինչ կարող է: Վլադիմիր Պուտինը փորձեցՍիրիայում տեղի ունեցող իրադարձություններըներկայացնել որպես Ռուսաստանի հաջողություն, որը վճռական ռազմական աջակցությունցուցաբերեց Ասադին երկրի երկարատև և դաժանքաղաքացիական պատերազմի ընթացքում և դրադիմաց ստացավ երկու կարևոր ռազմաբազա:
«Մենք 10 տարի առաջ եկանք Սիրիա՝ կանխելուայնտեղ ահաբեկչական անկլավի ստեղծումը», – ասաց նա հինգշաբթի օրը կայացած մարաթոնյանմամուլի ասուլիսում։ «Մեծ հաշվով մենք հասել ենքայս նպատակին»:
Ռազմական փորձագետների, քաղաքականվերլուծաբանների և ԱՄՆ կառավարությաններկայացուցչի կարծիքով՝ Ռուսաստանում իրերիիրական վիճակը շատ է տարբերվում Պուտինիվարդագույն գնահատականներից։ Ռուս ռազմականվերլուծաբաններից մեկը, անանուն մնալուպայմանով, Մոսկվայի ներկայիսզորավարժություններն անվանել է «դիվանագիտական պարեր», որոնք չենհամապատասխանում իրականությանը։ Այն բանիցհետո, երբ 2015 թվականին Պուտինը որոշեցռազմական միջամտություն կատարել Սիրիայում, ռուսները ռազմաօդային բազա կառուցեցինՀմեյմիմում՝ հյուսիսային Լաթաքիա քաղաքի մոտ, և ընդլայնեցին խորհրդային ժամանակներիռազմածովային ուժերի լիցքավորման կայանըՄիջերկրական ծովի Տարտուս նավահանգստում և վերածեցին լիարժեք բազայի։ Փորձագետներիկարծիքով՝ նման ներկայությունը երեք հիմնականնպատակ է հետապնդում.
Առաջինը, քանի որ Ռուսաստանը 2014 թվականինՂրիմը միացնելուց հետո հայտնվեց միջազգայինմեկուսացման մեջ, նրա ռազմական ներկայությունըՍիրիայում ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային, ինչպես նաև ողջ տարածաշրջանին դեպի Մոսկվայիհետ դիվանագիտական հարաբերություններ մղեց: Նրա ռազմածովային ներկայությունը Տարտուսում՝ ներառյալ երեք խոշոր ռազմանավերը և սուզանավը, ստիպեցին ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորողներինուշադրություն դարձնել:
Երկրորդ, այն ցույց տվեց ավտորիտարառաջնորդներին ամբողջ աշխարհում, որՌուսաստանը կարող է աջակցել իրենց ռեժիմներինճնշող ուժով: Նրա կողմից Սիրիայում ընդդիմությանդիրքերի ռմբակոծումը օգնեց պահպանել Ասադիիշխանությունը:
Սիրիան՝ տարածաշրջանի աշխարհագրականկենտրոնը, դարձել է կենսական լոգիստիկ հանգույց, նավահանգիստ Միջերկրական ծովում և ավիաբազա՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի այլտարածաշրջաններում ռուսական զորքերին զենք և զինամթերք փոխանցելու համար:
Այժմ այս բոլոր նպատակները վտանգի տակ են։ Վաշինգտոնն անցնում է նախագահական անցումով՝ թողնելով իր սիրիական քաղաքականությունըհոսանքի մեջ, թեև նորընտիր նախագահ Թրամփնիր առաջին ժամկետում բավականին հստակարտահայտեց իր արհամարհանքըներգրավվածության նկատմամբ՝ երկիրըանվանելով «արյուն և ավազ»:
Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին հեռացնելԴամասկոսի արտաքին գերիշխող դաշնակցիդիրքից, Իսրայելը, որը նախկինումսահմանափակում էր իր հարձակումները Սիրիայում՝ ռուսական զորքերի հետ հակամարտությունիցխուսափելու համար, անպատիժ ռմբակոծում է ռազմական օբյեկտները և գրավում նորտարածքներ Գոլանի բարձունքներում, որոնքգրավել էր Սիրիայից 1967 թվականին։ Այն արագությունը, որով Կրեմլն ի վերջո հրաժարվեց Ասադին աջակցելուց, անկասկած, արատավորեց նրա՝ որպես ավտորիտար ռեժիմների հուսալի պաշտպանի համբավը:
Ինչ վերաբերում է լոգիստիկ կենտրոնին, ապա դեռ պարզ չէ՝ կա՞ արդյոք Սիրիային իրական փոխարինող։ Ռուսները, հնարավոր է, դիտարկում են իրենց ներկայությունն ընդլայնելու կամ դիվերսիֆիկացնելու այն երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Սուդանը և Եմենը, ասել է ամերիկացի պաշտոնյան: Բայց այս բոլոր երկրներն ունեն իրենց թերությունները, ներառյալ քաղաքացիական պատերազմները և գործընկերները, որոնք ձգտում են ավելի բարձր գին ստանալ: Այդ երկրներում Ռուսաստանի ներկայության ընդլայնումը կարող է տեղի ունենալ, բայց ոչ արագ, ասել է պաշտոնյան։
Ռուսաստանն ունի իր ամենանշանակալի ներկայությունը Լիբիայում, որտեղ մոտ 1200 ռուս վարձկան կա: Սակայն աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ է. Ռուսաստանից առանց վառելիքի լիցքավորման ծանր ռազմական բեռներ Լիբիա տեղափոխելը լուրջ խնդիր է: «Եթե նրանք կորցնեն Սիրիան, նրանց համար շատ դժվար կլինի լոգիստիկայի փոխադրումը Լիբիայի միջով», – ասում է ռազմաօդային ուժերի նախկին սպա և ռազմական վերլուծաբան Գլեբ Իրիսովը:
Ռուսական դիվանագիտությունն արդեն անցել է Սիրիայի նոր կառավարիչների հետ աշխատանքի. Ասադի Մոսկվա փախչելուց մի քանի ժամվա ընթացքում քարոզչությունը «ահաբեկիչների» կոչումից անցավ «զինված ընդդիմության» Հայաթ Թահիր ալ-Շամին: Բեռլինում տեղակայված Չտարածման հետազոտությունների կենտրոնի ռուսական արտաքին քաղաքականության փորձագետ Հաննա Նոտն ասում է. «Սիրիայում որոշակի ազդեցություն ապահովելու այս պրագմատիկ քայլով, հատկապես բազաների վրա, ահաբեկչական պիտակը ամբողջությամբ հանվել է»:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է փոխգործակցություն հաստատել Դամասկոսի նոր կառավարիչների հետ՝ հավելելով, որ բազաները կարող են օգտագործվել հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Ռուսաստանը նախկինում էլ նման կամայական քաղաքական որոշումներ է կայացրել՝ ողջունելով Աֆղանստանում թալիբների պատվիրակություններին, որոնց ժամանակին անվանել է ահաբեկիչներ:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սիրիական ընդդիմադիր շարժումը, որը վերապրել է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից իր հենակետերի արյունալի գորգի ռմբակոծությունից, կձգտի դուրս մղել նրան։ Բայց Ռուսաստանը առանց լծակների չէ. Այն կարող է խթաններ առաջարկել՝ սկսած ֆինանսական վճարներից մինչև ռազմական տեխնիկա և նավթ, թեև նրա ռեսուրսները սպառվում են Ուկրաինայի հետ հակամարտությամբ: Այն կարող է նաև լեգիտիմություն առաջարկել՝ ճանաչելով Սիրիայի նոր կառավարությունը: Արևմտյան երկրները ահաբեկչական կազմակերպություններ են դասում ՀԹՇ-ին, որն իր ծագումն ունի Իսլամական պետությունից և Ալ-Քաիդայից: ՄԱԿ-ն արել է նույնը, բայց Ռուսաստանը, ունենալով Անվտանգության խորհրդում իր տեղը, կարող է օգնել, որպեսզի այդ սահմանումը չեղարկվի:
Վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը սկսել է իր զորքերի և տեխնիկայի մի մասը դուրս բերել Սիրիայից։ Այնուամենայնիվ, առաջադեմ համակարգերը, ինչպիսիք են S-400 ցամաքային-օդ հրթիռային համակարգերը, որոնք օգտագործվում են ռազմական օբյեկտները պաշտպանելու համար, դեռևս գործում են:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս պահին տեղափոխմանը մասնակցում են հիմնականում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ և հարյուրավոր զինվորականներ, որոնք տեղակայված են ամբողջ Սիրիայի փոքր ֆորպոստներում։ Սիրիայում տեղակայված մոտ 7465 զինվորականներ քվեարկել են անցած մարտին Ռուսաստանի նախագահական ընտրություններում, ըստ հարցումների:
Վերլուծաբանները նշում են, որ Պուտինը սկզբում 2015 թվականին Սիրիա զորքեր ուղարկելը դիտել է որպես միջոց՝ վերահաստատելու Ռուսաստանի դերը՝ որպես համաշխարհային տերություն: Դրանից հետո Կրեմլը սկսեց զենք վաճառել արաբական որոշ մայրաքաղաքների, ինչպիսիք են Բաղդադը և Կահիրեն: Սակայն 2022 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սկսվելուց հետո ոչ մի խոշոր գործարք չի հայտարարվել, ասում են փորձագետները։ Ռուսաստանը ներկայումս ունի քիչ ավելցուկային ռազմական ռեսուրսներ, որոնք կարող են վաճառվել կամ տեղակայվել արտասահմանում:
«Ուկրաինան փոխեց ամեն ինչ», – ասում է վետերան ռազմական վերլուծաբանը: «Նրանք իրենց ողջ ռեսուրսները ներդրել են Ուկրաինայում և այլ ռեսուրս չունեն՝ խաղալու այս խաղերը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»:
Աղբյուրը՝ NY Times
թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը