25.3 C
Yerevan

Հրանտ Մարգարյա­նի «Վրացյա­նա­կան» Խոսքն Ու Վերա­դարձի Պատրաստություննե­րը

Հրանտ Մարգարյա­նը, լինե­լով նուրբ և զգա­յուն դիվա­նա­գետ, շատ լավ գիտե այս ամե­նը, ինչպես նաև նա էլ ավե­լի լավ հասկա­նում է, որ ներկա­յումս ՀՅԴ‑ը չունի այն քաղա­քա­կան կշի­ռը, որ «տուն ուղարկի իշխա­նություննե­րին», բայց մյուս կողմից էլ ՀՅԴ փողո­ցա­յին պայքարն այդպես էլ արդյունք չտվեց։ Ուրեմն ի՞նչ անել։ Իսկ գուցե կարե­լի է պարզա­պես այլ կերպ մեկնա­բա­նել և ստա­նալ այլ իրո­ղություն։ Պետք է խոսել իշխա­նության հետ և դրա­նից չամա­չել, որովհետև դա չի նշա­նա­կում համա­գործակցել։ Ասել կուզի ՀՅԴ‑ը կարող է աշխա­տել իշխա­նության հետ, բայց իրեն բարո­յա­պես անպարտ զգալ իշխա­նություննե­րի գործած սխալնե­րի՝ այն է Արցա­խի հարցում ունե­ցած բոլոր բացթո­ղումնե­րի համար, որն էլ ի վերջո հանգեցրել է այսպի­սի դժբախտություննե­րի։

Մեր Ուղին

Դեկտեմբե­րի 18-ին ՀՅԴ Բյուրո­յի երկա­րամյա նախկին ներկա­յա­ցուցիչ Հրանտ Մարգարյա­նը Թեհրա­նում հանդես է եկել բավա­կան երկա­րա­շունչ խոսքով, որում նշել է հայրե­նի­քի՝ վտանգվա­ծությունը, իշխա­նություննե­րի անհայրե­նիք ու թշնա­մու կամա­կա­տար լինե­լը և նաև կարև­ո­րել իշխա­նություննե­րին տուն ուղարկե­լու առաջնա­հերթությունը։ Հրանտ Մարգարյանն իր խոսքում նաև անդրա­դարձել է այն բանին, թե ինչքան կարև­որ է, որ ընդդի­մությունը միա­կամ լինի, որովհետև նույնիսկ մոտ ապա­գա­յում մեզ լավ բաներ չեն սպասվում։ Հրանտ Մարգարյա­նը նաև չի մոռա­ցել հիշեցնել ՀՅԴ ներդրման մասին Արցա­խի պատե­րազմում ու նշել է, որ Դաշնա­կությունը իշխա­նություն դառնա­լու համար չի ստեղծված, այլ ժողովրդին ծառա­յե­լու։
Հրանտ Մարգարյա­նի այս ելույթը երկու, նույնիսկ երեք մասի կարե­լի է բաժա­նել՝ մի քանի ենթա­տեքստով։
Առա­ջինն այն է, որ Հրանտ Մարգարյա­նը շարունա­կում է իշխա­նություննե­րի հանդեպ հնչեցնել ընդդի­մության կողմից արծարծվող «անհայրե­նիք, պարտվո­ղա­կան, կամա­կա­տար» եզրույթներն ու վստա­հեցնում, որ այս իշխա­նություննե­րի օրոք որևէ լավ բան սպա­սել չի լինի, քանի որ իշխա­նությունը իր գաղա­փա­րա­կան համոզմունքով պարտվո­ղա­կան է, հարմարվո­ղա­կան և հանուն իշխա­նության նույնիսկ պատրաստ է մեկ անձի բռնա­պե­տության հաստա­տե­լու։
Երկրորդ, բայց ավե­լի քիչ նկա­տե­լի, թեև բավա­կան ակնա­ռու է ընդհա­նուր խոսքում իշխա­նություննե­րի հանդեպ հնչող կարծի­քի որա­կա­կան տարբե­րություն։ Սա առա­ջին դեպքը չէ, որ Հրանտ Մարգարյանն իր խոսքում իշխա­նություննե­րին «սկզբունքո­րեն դավա­ճան, ծախված ու թուրք» չի համա­րում, ինչպես իր կուսա­կիցնե­րից շատե­րը, այլ նրանց ավե­լի շատ մեղադրում է ոչ կոմպե­տենտության, ոչ պրոֆե­սիո­նա­լիզմի մեջ։ Դա շատ շատ ավե­լի մեղմ է, քան այն, ինչ այսօր շարքե­րում գտնվող դաշնակցա­կաննե­րի մեծ մասն ասում է իշխա­նության ու Փաշինյա­նի հասցեին մասնա­վո­րա­պես։ Ընդ որում ուշադրության արժա­նի է այն հանգա­մանքը, որ եթե ընդիի­մության ճնշող մեծա­մասնության կարծի­քով Փաշինյա­նը հենց նպա­տա­կադրված վաճա­ռել է Արցա­խը, ապա Հրանտ Մարգարյա­նի խոսքից ավե­լի շատ տպա­վո­րություն է ստացվում, որ Փաշինյա­նը ոչ թե վաճա­ռել է Արցա­խը, նվի­րել է Ալիև­ին, այլ տանուլ է տվել պայքարն իր պարտվո­ղա­կան գաղա­փա­րա­խո­սության ու ոչ պրոֆե­սիո­նա­լիզմի, իշխա­նությունը սիրե­լու պատճա­ռով։ Սա փոքրիկ, բայց ցայտուն երև­ույթ է այն կարծիքնե­րի, որ ընդդի­մության ներսում քաղա­քա­կան տարա­ձայնություններ կան ու դրանցից մեկի համա­ձա­յան ընդդի­մությունը սխալ քաղա­քա­կան գիծ ընտրեց՝ իշխա­նությա­նը որպես թուրք որա­կե­լու ու համա­գործակցությունից հրա­ժարվե­լու առումով։ Դա հատկա­պես երև­ում է Մարգարյաի այն խոսքից, որտեղ նա ասում է, որ չպետք է խուսա­փել իշխա­նություննե­րի հետ խոսե­լուց, որովհետև խոսել՝ չի նշա­նա­կում համա­գործակցել։ Հրանտ Մարգարյանն իր խոսքում նաև թեթև կշտամբանք ունի ընդդի­մության հանդեպ, ասե­լով, որ այս տարի­նե­րի ընթացքում չի կարո­ղա­ցել բավա­րար չափով միասնա­կան լինել ու իշխա­նություննե­րին տուն ուղարկել։
Ուզում է, թե ոչ, բայց ՀՅԴ‑ը այսպես, թե այնպես համա­գործակցում է իշխա­նության հետ։ Դա արտա­հայտվում է նրա­նով, որ ՀՅԴ‑ը «Հայաստան» խմբակցության կազմում ընդունել է 2021թ․ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքներն ու ԱԺ-ում հանդես է գալիս իր ստա­ցած քվե­նե­րով ձևա­վորված ընդդի­մա­դիր դիրքե­րում։ Դժվար է պատկե­րացնել, թե համա­գործակցություն ասվածն էլ ինչպես է լինում։ Բայց Հրանտ Մարգարյա­նը, լինե­լով նուրբ և զգա­յուն դիվա­նա­գետ, շատ լավ գիտե այս ամե­նը, ինչպես նաև նա էլ ավե­լի լավ հասկա­նում է, որ ներկա­յումս ՀՅԴ‑ը չունի այն քաղա­քա­կան կշի­ռը, որ «տուն ուղարկի իշխա­նություննե­րին», բայց մյուս կողմից էլ ՀՅԴ փողո­ցա­յին պայքարն այդպես էլ արդյունք չտվեց։ Ուրեմն ի՞նչ անել։ Իսկ գուցե կարե­լի է պարզա­պես այլ կերպ մեկնա­բա­նել և ստա­նալ այլ իրո­ղություն։ Պետք է խոսել իշխա­նության հետ և դրա­նից չամա­չել, որովհետև դա չի նշա­նա­կում համա­գործակցել։ Ասել կուզի ՀՅԴ‑ը կարող է աշխա­տել իշխա­նության հետ, բայց իրեն բարո­յա­պես անպարտ զգալ իշխա­նություննե­րի գործած սխալնե­րի՝ այն է Արցա­խի հարցում ունե­ցած բոլոր բացթո­ղումնե­րի համար, որն էլ ի վերջո հանգեցրել է այսպի­սի դժբախտություննե­րի։ «Աշխա­տել, այլ ոչ թե համագործակցել»-ն իր տեսա­կի «փրայմե­րիզ է», որով Հրանտ Մարգարյանն իր կուսա­կիցնե­րին առա­ջարկում է մի կողմ դնել արդեն զրո­յա­ցած պայքա­րը և մտնել աշխա­տանքա­յին գործընթա­ցի մեջ ու դրա­նով իսկ հանրությա­նը աշխա­տանքա­յին պտուղներ ցույց տալ, քանի որ 2020‑ի նոյեմբե­րի 9‑ից հետո մինչև հիմա որևէ պայքար որևէ արդյունք չի տվել։
Հրանտ Մարգարյա­նի այս ոճը նորություն չէ։ Նա արդեն մի քանի անգամ հանդես է եկել այս խոսույթով։ Բացի նրա­նից, որ սրա­նով Հ․ Մարգարյա­նը ՀՅԴ-ին առա­ջարկում է փոխել իր գործե­լաո­ճը, նա նաև հասկացնում է, որ ինքը՝ Հրանտ Մարգարյա­նը, դեռ ասե­լիք ու անե­լիք ունի։ Եվ նա, անե­լով այդ հայտա­րա­րությունը, կարծես ցանկա­նում է ասել, որ կարող է առա­ջարկել նոր գիծ և անձամբ էլ գլխա­վո­րել այդ գծի իրա­կա­նա­ցումը։ Ի վերջո նոր Ընդհա­նուր Ժողո­վը սարե­րի հետև­ում չէ ու այս «քարո­զարշա­վը» կարող է շատ հաջող լինել։
Իհարկե Հրանտ Մարգարյա­նի խոսում նկա­տե­լի էր նաև «վրացյա­նա­կան ոճը», երբ Վրացյանն իր հոդվա­ծում նշում էր, որ թեև ՀՅԴ‑ը և ԿԿ‑ը որևէ ընդհա­նուր բան չունեն և բազմա­թիվ գաղա­փա­րա­կան տարա­ձայնություններ կան, բայց ՀՅԴ‑ը պատրաստ է աշխա­տել բոլշև­իկնե­րի հետ, միայն թե հանուն հայրե­նի­քի որևէ լավ բան անել հնա­րա­վոր լինի։ Հիմա էլ Հրանտ Մարգարյա­նը մի քիչ այլ բառե­րով նույնն է ասում ՔՊ հասցեին։ Սա շատ նուրբ ու հետաքրքիր քայլ է։ Հրանտ Մարգարյանն առա­ջարկում է ՀՅԴ-ին փրկել հետա­գա ձախո­ղումնե­րից, միա­ժա­մա­նակ նաև վերցնե­լով ՀՅԴ համար արդեն դասա­կան դարձած Վրացյա­նի ոճը։ Կաշխա­տի դա թե ոչ, դժվար է ասել։

Իր խոսքում Հրանտ Մարգարյա­նը չի մոռա­նում նաև շեշտել այն, ինչը հիմա իշխա­նության ձգտող ՀՅԴ ականջը շոյում է՝ արցախցի­նե­րի իրա­վունքներն ու ՀՅԴ մեծ ներդրումը արցախյան առա­ջին պատե­րազմում։ Դժվար է չհա­մա­ձայնվել նրա հետ, բայց արդյո՞ք դրանք կդառնան ՀՅԴ-ին ձախողման ճահճից հետ բերող գործոններ, թե պարզա­պես կմնան օրվա ցավի մակարդա­կում։
Առջև­ում ՀՅԴ-ում շատ հետաքրքիր է լինե­լու։

Առնչվող Հոդվածներ