22 C
Yerevan

Հեռվից Խոսե­լը Հեշտ Է

Դալլաքյա­նը նաև հիշեցնում է՝ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի՝ վերջերս արած այն հայտա­րա­րությունը, որը, նրա խոսքով, ըստ էության, կրկին մեղադրանք էր՝ ուղղված նախկին իշխա­նություննե­րին:

Լիլիթ Դալլաքյան

Քաղա­քա­գետ Լիլիթ Դալլաքյա­նը պնդում է, որ Հայաստա­նում պետք է բաց դիսկուրս տեղի ունե­նա, և ժողո­վուրդը տեղյակ լինի, թե ինչ է բանակցվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցի վերա­բերյալ:

Այս մասին նա ասում է «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրա­դառնա­լով վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից նախկին նախա­գահնե­րին բանա­վե­ճի հրա­վի­րե­լուն և վերջիննե­րիս կողմից այն մերժե­լուն:

«Որովհետև խոսում են, որ ԼՂ‑ն գրե­թե անկախ էր, եկան՝ հանձնե­ցին, սակայն երբ նայում ենք իրա­կա­նությա­նը, հիշում ենք, որ, օրի­նակ, Սերժ Սարգսյա­նը ԱԺ ամբիո­նից հայտա­րա­րում էր՝ ամեն անգամ Ադրբե­ջա­նը նոր պահանջներ է առաջ բերում, որի հետև­անքով լուծումն անհնար է դառնում, և, ըստ էության, հեղա­փո­խությունից առաջ ասաց, որ Ադրբե­ջա­նը պատրաստվում է պատե­րազմի»,- հիշեցնում է Դալլաքյա­նը:

Մյուս կողմից քաղա­քա­գե­տը նկա­տում է՝ չի ընդունում, երբ վեճը անձնա­կան դաշտ են տանում, ինչը հարիր չի նախա­գա­հին. «Եթե ինչ-որ բան ունեն ասե­լու, թող գան, բանա­վե­ճի, ասեն, մանա­վանդ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրի ղեկա­վարն է, այնպես չէ, որ պաշտոննե­րի անհա­մա­տե­ղե­լիություն կա, և, ասենք, Լևոն Տեր Պետրոսյա­նը չի գալիս բանա­վի­ճե­լու: Այդ քայլը՝ բանա­վե­ճից հրա­ժարվե­լը, բացա­սա­բար է ազդե­լու հենց իրենց հեղի­նա­կության վրա, որովհետև Փաշինյա­նը կարող է՝ սխալ է ասում, եկեք, ճիշտը բացատրեք, իսկ եթե չեք գալիս, ցույց է տալիս, որ կա՛մ դուք սխալ եք, կա՛մ թաքցնե­լու բաներ ունեք»:

Դալլաքյա­նը հիշեցնում է՝ 2023 թվա­կա­նին ԱՄՆ պետդե­պարտա­մենտը գաղտնա­զերծել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ եվրա­նա­խա­գահներն այնպի­սի առա­ջարկներ են արել ԼՂ‑ի մասով, որի մասին այսօր կարե­լի էր երա­զել, այժմ նախկին նախա­գահնե­րը պետք է գան և բացատրեն, թե ինչու և ինչպես են հրա­ժարվել այդ առա­ջարկնե­րից:

«Թող բացատրեն՝ Արկա­դի Ղուկասյա­նը ինչո՞ւ մերժեց, Լևոն Տեր Պետրոսյանն ինչո՞ւ հեռա­ցավ, Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս եկավ իշխա­նության: Գուցե Փաշինյա­նին կարող են ասել, որ չեն գալիս, բայց ժողո­վուրդը այս հարցե­րի պատասխաննե­րը ստա­նա­լու է, և ամեն ինչ կանենք, որ այդ հարցե­րը մշտա­պես բարձրա­ձայնվեն: Կենցա­ղա­յին մակարդա­կով 6 տարի ընդդի­մություն աշխա­տե­լը և ասե­լը՝ «կապի­տուլյանտ, դավա­ճան», ու ոչինչ չխո­սե­լը չեմ ընդունում»,- ընդգծում է նա:

Ինչ վերա­բե­րում է նրան, որ երեք նախկին նախա­գահներն էլ Նիկոլ Փաշինյա­նին են մեղադրում ԼՂ բանակցություննե­րում ձախո­ղե­լու հարցում, քաղա­քա­գետն ասում է. «Չմո­ռա­նանք, որ Լևոն Տեր Պետրոսյա­նը իր՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղա­ղություն» հայտնի հոդվա­ծում, ըստ էության, մեղադրում էր նոր եկած հայտնի ուժե­րին՝ Ռոբերտ Քոչարյա­նին և Սերժ Սարգսյա­նին, որ Ղարա­բա­ղի հարցով եկել են իշխա­նության, և ժամա­նա­կը ցույց կտա, որ իրենք պատե­րազմի իշխա­նություն են, և որ երկի­րը տանում են պատե­րազմի. ԼՂ հարցը չի կարող լուծվել հօգուտ Հայաստա­նի, այնպես, ինչպես ուզում են 2‑րդ և 3‑րդ նախա­գահնե­րը»:

Դալլաքյա­նը նաև հիշեցնում է՝ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի՝ վերջերս արած այն հայտա­րա­րությունը, որը, նրա խոսքով, ըստ էության, կրկին մեղադրանք էր՝ ուղղված նախկին իշխա­նություննե­րին:

«Նա մեղադրեց ՀՀ նախկին իշխա­նություննե­րին, որ Ղարա­բա­ղը ճանա­չեին Հայաստա­նի մաս, իրենք էլ կգա­յին, կպաշտպա­նեին, բա էս մեղադրանքին ո՞նց պիտի պատասխա­նեն, Փաշինյա­նին հեշտ է ասել՝ դու «կապի­տուլյանտ» ես, չենք գալիս, բա Վլա­դի­միր Պուտի­նին պատասխա­նեք, ձեզ մեղադրանք է հղել: Կամ Վլա­դի­միր Պուտի­նը Վալդա­յում հայտա­րա­րեց, որ մեզ չի պաշտպա­նե­լու, հիմա, եթե ստում է, թող երե­քով ասեն՝ ստում է, չեն հերքում, ուրեմն ՌԴ‑ն էլ է ասել, որ ձեզ չենք պաշտպա­նե­լու, դուք ի՞նչ եք արել՝ բանա­կը չեք հզո­րացրել, միլիարդներ եք թալա­նել, սահմաննե­րը ավազհո­ղե­րով եք պաշտպա­նել, անգամ բունկեր ու ապաստա­րաններ չեն եղել, միլիարդներ եք գողա­ցել, հիմա էլ եկել, ասում եք՝ Նիկոլ Փաշինյա­նը «կապի­տուլյանտ» է: Նախ իրենք իրենց պիտի քննա­դա­տեն, որովհետև 30 տարի տարել են այնպի­սի քաղա­քա­կա­նություն, որը, ի վերջո, բերել է սրան: Փաշինյա­նը՝ կարո՞ղ էր դա փոխել, թե՞ ոչ, այլ թեմա է»:

Քաղա­քա­գետն ասում է, որ ժողո­վուրդը հարցեր ունի նախկին նախա­գահնե­րին. «Եթե իրենց թվում է, թե Նիկոլ Փաշինյա­նին ձեռք են առնում, և նրա­նից հետո էլ մարդ չկա, որ այդ հարցե­րը իրենցից կպա­հանջի, չարա­չար սխալվում են, գուցե դրա համար էլ չեն գալիս բանա­վե­ճի, որովհետև այդ հարցե­րը իրենց առաջ դրվե­լու է, ի՞նչ պիտի պատասխա­նեն: Իրենք հարցե­րի պատասխան ունեն, որը հօգուտ իրենց չէ ու հօգուտ ՀՀ‑ի չէ»:

Հոդվա­ծը՝ armtimes.com կայքից։

Առնչվող Հոդվածներ