Միջազգային

Գերմանիան Տանկեր Է Ուղարկում Ուկրաինա

Ուկրաինայի գլխավոր շտաբը արդեն բաշխել է Challenger 2-ը, M-1-ը և Leopard 2-ը համապատասխան բրիգադներում։ Leopard 1 տանկերը միակ արևմտյան տանկերն են, որոնք բավարար են ուկրաինական վերջին ամիսներին ձևավորված մոտ մեկ տասնյակ ծանր բրիգադների համար։ Ուկրաինական մեխանիզացված բրիգադն ունի մեկ տանկային գումարտակ՝ 31 տանկով։

Forbes

Forbes-ը գրում է այն մասին, որ Ուկրաինան վերջապես ստանում է գերմանական Leopard 1 տանկերի նշանակալի քանակ։
Գերմանական արդյունաբերությանը պահանջվեց 19 ամիս՝ վերանորոգելու և մատակարարելու 155 Leopard 1A5 տանկերից առաջին 58-ը, որոնք Գերմանիայի գլխավորած կոնսորցիումը պարտավորվել էր ուղարկել Ուկրաինա։ Գերմանիան, Նիդեռլանդները և Բելգիան ներառող կոնսորցիումը, կարծես, լուծել է պահեստամասերի պակասի խնդիրը և արագացրել մատակարարումների գործընթացը։
Սեպտեմբերի սկզբից մինչև այժմ Ուկրաինան ստացել է ևս 45 Leopard 1A5 տանկ։
Մատակարարումների ժամանակացույցը կարևոր է։ Չորս հոգանոց անձնակազմով Leopard 1A5-ը կդառնա Ուկրաինայում ամենաշատ օգտագործվող արևմտյան արտադրության տանկը՝ գերազանցելով 104 նորագույն Leopard 2-ը, 80 ամերիկյան M-1-ը և ընդամենը 14 բրիտանական Challenger 2-ը։
Ուկրաինայի գլխավոր շտաբը արդեն բաշխել է Challenger 2-ը, M-1-ը և Leopard 2-ը համապատասխան բրիգադներում։ Leopard 1 տանկերը միակ արևմտյան տանկերն են, որոնք բավարար են ուկրաինական վերջին ամիսներին ձևավորված մոտ մեկ տասնյակ ծանր բրիգադների համար։ Ուկրաինական մեխանիզացված բրիգադն ունի մեկ տանկային գումարտակ՝ 31 տանկով։
Վերջերս Բեռլինը հայտարարեց վերջին խմբաքանակի՝ 15 Leopard 1-ի մատակարարման մասին։ Տանկերի հետ միասին Գերմանիան Ուկրաինային տրամադրել է զրահապատ բեռնատարներ, հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ և մեծ քանակությամբ զինամթերք՝ հավելյալ 7 միլիարդ եվրոյի օգնությանը։
40 տոննա քաշ ունեցող 1980-ականների Leopard 1-ը հին չէ, բայց նաև ամենաժամանակակիցը չէ Ուկրաինայի զինանոցում։ Չնայած իր թեթևությանն ու համեմատաբար թույլ զրահավորմանը, այն ունի հուսալի 105 մմ հիմնական թնդանոթ և EMES-18 հրդեհի կառավարման ճշգրիտ համակարգ։ Ուկրաինացիները ավելացրել են ռեակտիվ զրահի բլոկներ և անօդաչուներից պաշտպանող ցանցեր՝ մեղմելու տանկի հիմնական թերությունը՝ բարակ զրահը։
Այս փոփոխությունները, կարծես, արդյունավետ են։ 2023 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր Ուկրաինան ստացել է 58 Leopard 1 տանկ, որոնցից միայն վեցն են ոչնչացվել։ Սակայն ուկրաինացիները խուսափում են Leopard 1-ը ուղարկել ամենավտանգավոր գոտիներ։
Վերջին տեղային հակագրոհների համար Ուկրաինան օգտագործել է իր քիչ թվով պահպանված M-1 և Leopard 2A6 տանկերը։
Leopard 1-ի անձնակազմերը, չնայած տանկի թերություններին, վստահ են իրենց գերմանական մեքենաների վրա։ Ռիսկը նվազեցնելու համար 105 մմ արկերի միայն փոքր մասը պահվում է աշտարակում, իսկ մնացածը՝ տանկի կորպուսում։ «Վերալիցքավորումը պահանջում է հեռանալ ապահով վայր, ինչը ժամանակատար է», — նշել է ուկրաինացի լրագրողին տանկի լիցքավորողը։

Աղբյուրը՝ Forbes

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *