Որոշ ռազմաճակատային հրամանատարներ նշում են, որ պայմանները ծանր են, մարտական ոգին՝ ցածր, իսկ զինվորները կասկածում են հրամանատարության որոշումներին, նույնիսկ Կուրսկը օկուպացնելու նպատակին։
The Independent.-ը գրում է, որ թուլացած ուկրաինական զորքերը ռիսկի տակ են՝ կորցնելու ևս ավելի շատ այն հողերը, որոնք մեծ դժվարությամբ էին նվաճել Կուրսկում
Ռուսաստանի տարածքում հինգ ամիս շոկային հարձակման սկսվելուց հետո, ուկրաինական զորքերը թուլացած ու բարոյալքված են՝ աճող պարտության վտանգի ֆոնին Կուրսկում։ Այս տարածաշրջանը մի կողմից փորձում են պահել ամեն գնով, իսկ մյուս կողմից կասկածներ կան՝ արժե՞ր արդյոք ընդհանրապես ներխուժել այնտեղ։
Մարտերը այնքան ինտենսիվ են, որ որոշ ուկրաինական հրամանատարներ չեն կարողանում տարհանել զոհվածներին։ Կապի ուշացումները և անհաջող ընտրված տակտիկան կյանքեր են արժենում, իսկ զորքերը գրեթե հնարավորություն չունեն հակագրոհելու, հայտնում են The Associated Press-ին յոթ ռազմաճակատային զինվորներ ու հրամանատարներ՝ անանունության պայմանով։
«Մենք, ինչպես ասում են, ընկել ենք կրավորական բույն։ Մենք խառնաշփոթի մեջ ենք մտել»,- ասում է 95-րդ դեսանտային բրիգադի մայոր Ստեպան Լուցիվը։
Որոշ ռազմաճակատային հրամանատարներ նշում են, որ պայմանները ծանր են, մարտական ոգին՝ ցածր, իսկ զինվորները կասկածում են հրամանատարության որոշումներին, նույնիսկ Կուրսկը օկուպացնելու նպատակին։
Մեկ այլ հրամանատար ասում է, որ իր ենթակաները հաճախ ստանում են իրականությանը չհամապատասխանող հրամաններ կապի ուշացումների պատճառով։ «Նրանք չեն հասկանում՝ որտեղ է մեր կողմը, որտեղ՝ թշնամին, ինչն է մեր վերահսկողության տակ, իսկ ինչը՝ ոչ»,- ասում է նա։ «Նրանք չեն հասկանում օպերատիվ իրավիճակը, ուստի մենք գործում ենք մեր հայեցողությամբ»։
Մի վաշտի հրամանատար պատմում է, որ վերադաս հրամանատարները բազմիցս մերժել են իր խնդրանքը՝ փոխել ստորաբաժանման պաշտպանական դիրքը, քանի որ նա գիտի, որ իր մարդիկ չեն կարող պահել ռազմաճակատային գիծը։
«Նրանք, ովքեր մինչև վերջ են կանգնում, վերջում անհետ կորած են համարվում»,- ասում է նա։ Նրա խոսքով՝ վերջին չորս ամիսների ընթացքում առնվազն 20 ուկրաինացի զինվորների մարմիններ մնացել են մարտադաշտում, քանի որ մարտերը չափազանց ինտենսիվ էին՝ առանց նոր զոհերի տարհանելու համար։
Ուկրաինացի զինվորները նշում են, որ պատրաստ չէին Կուրսկում Ռուսաստանի ագրեսիվ հակագրոհին և չեն կարողանում հակագրոհել կամ նահանջել։
«Այլ տարբերակ չկա։ Մենք այստեղ կպայքարենք, որովհետև եթե պարզապես նահանջենք մեր սահմաններ, նրանք չեն կանգնի, նրանք կշարունակեն առաջխաղացումը»,- ասում է անօդաչու ստորաբաժանման հրամանատարներից մեկը։
Աղբյուրը՝ Independent
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը