13.4 C
Yerevan

Մոսկվան Կորցնում Է Իր Ազդե­ցությունը Նաև Բաքվում

Անցած ամսվա ավիավթա­րը ցույց տվեց այս գործընկե­րության սահմաննե­րը և Ալիևի զարմա­նա­լի պատրաստա­կա­մությունը՝ ընդդի­մա­նա­լու իր հյուսի­սա­յին, ավե­լի հզոր հարև­ա­նին:

The New York Times ‑ը գրում է, որ Ադրբե­ջա­նի զայրույթը ինքնա­թի­ռի կործանման պատճա­ռով աճում է՝ խորացնե­լով ճեղքը Ռուսաստա­նի հետ

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը մեղադրել է Ռուսաստա­նին՝ ադրբե­ջա­նա­կան ինքնա­թի­ռի կործանման պատասխա­նատվությունից խուսա­փե­լու փորձի համար: Սա ուժե­ղացրել է Կրեմլի հետ հազվա­դեպ հանդի­պող դիմա­կա­յությունը‘ ընդգծե­լով Ռուսաստա­նի ազդե­ցության կորստի փաստը նախկին Խորհրդա­յին Միության մեծ մասում:

«Կարող եմ վստահ ասել, որ այս աղե­տում ադրբե­ջանցի քաղա­քա­ցի­նե­րի մահվան մեղքը Ռուսաստա­նի Դաշնության ներկա­յա­ցուցիչնե­րի վրա է… Մենք պահանջում ենք արդա­րություն, մեղա­վորնե­րի պատիժ, լիարժեք թափանցի­կություն և մարդկա­յին վերա­բերմունք», — ասել է Ալիևը:

Հեռա­նա­լով ավանդա­կան ձևա­չա­փից՝ նա այս մեկնա­բա­նություններն արել է ռուսե­րե­նով, այլ ոչ թե ադրբե­ջա­նե­րե­նով: Վերլուծա­բաննե­րը սա համա­րել են հարգանքի նշան զոհված օդա­չունե­րի ռուսա­խոս հարա­զատնե­րի նկատմամբ, ինչպես նաև ցույց, որ Ալիևը ցանկա­նում էր լսե­լի լինել Մոսկվա­յում:

Չնա­յած դեկտեմբե­րի 28-ին նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Ալիև­ից ներո­ղություն էր խնդրել «օդա­յին տարածքում տեղի ունե­ցած ողբերգա­կան միջա­դե­պի» համար, նա չէր ընդունել Մոսկվա­յի պատասխա­նատվությունը:

Աղե­տից հետո ադրբե­ջա­նա­կան իշխա­նա­մետ ձայնե­րը հաճա­խա­կի կատա­ղի քննա­դա­տություն են հնչեցրել Ռուսաստա­նի հասցեին, չնա­յած Ալիևի և Պուտի­նի միջև սերտ հարա­բե­րություննե­րին: Այս երկու ավտո­րի­տար առաջնորդնե­րը հաճախ ընդհա­նուր լեզու են գտել Արևմուտքի դեմ պայքա­րում:

Բաքվի Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի վերլուծության կենտրո­նի նախա­գահ Ֆարիդ Շաֆիևը հեռա­խո­սա­յին հարցազրույցում նշել է, որ Ռուսաստա­նի «կայսե­րա­կան ամբարտա­վա­նությունը» դրսև­որվել է աղե­տի հանգա­մանքնե­րը խճճե­լու մեջ: «Նրանք դեռևս վերև­ից են նայում բոլոր նախկին խորհրդա­յին երկրնե­րին», — ասել է Շաֆիևը:

Վերջին օրե­րին Ռուսաստա­նը լռում է աղե­տի վերա­բերյալ: Երկուշաբթի օրը Կրեմլը ոչ մի մեկնա­բա­նություն չէր արել, իսկ ռուսա­կան պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը միայն մակե­րե­սա­յին կերպով լուսա­բա­նել էին Ալիևի ելույթը:

Շաֆիևը նշել է, որ Մոսկվա­յի զուսպ արձա­գանքը կարող է արտա­ցո­լել իր գերա­կա­յության հանդեպ վստա­հությունը ամբողջ հետխորհրդա­յին աշխարհում: Սակայն նա հավե­լել է, որ այդ վստա­հությունը կարող է սխալ լինել՝ մատնանշե­լով Սիրիա­յում ռուսա­մետ ռեժի­մի հանկարծա­կի անկումը որպես վկա­յություն, թե որքան արագ կարող է իրա­վի­ճա­կը փոխվել:

«Այս պահին նրանք կարող են իրենց շատ հարմա­րա­վետ զգալ՝ իրենց դեռևս մեծ տերություն համա­րե­լով, բայց ժամա­նա­կի ընթացքում դա կարող է փոխվել», — ասել է Շաֆիևը:

Հետխորհրդա­յին տարածքում Ռուսաստա­նի ազդե­ցությունը շարունա­կում է ցույց տալ թուլացման նշաններ: Ադրբե­ջա­նի հիմնա­կան թշնա­մին՝ Հայաստա­նը, այլևս Ռուսաստա­նին չի դիտարկում որպես անվտանգության երաշխա­վոր և աջակցության համար դիմում է Արևմուտքին և Իրա­նին: Կենտրո­նա­կան Ասիա­յում ուժե­ղա­նում է Չինաստա­նի դերը, քանի որ նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րը Ռուսաստա­նին ընկա­լում են որպես թուլա­ցած և Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րով զբաղված:

Անցած շաբաթ Մոլդո­վա­յից անջատված, ռուսա­մետ Դնեստրի շրջա­նում ևս մի ճեղք առա­ջա­ցավ: Ռուսաստա­նի կողմից գազի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րե­ցումը այս տարա­ծաշրջա­նը դրեց հարցա­կա­նի տակ Մոսկվա­յի՝ Եվրո­պա­յի հարա­վարև­ելյան ծայրա­մա­սում հավա­տա­րիմ հենա­կետ պահպա­նե­լու կարո­ղությունը:

Այս ֆոնին Ադրբե­ջա­նը Մոսկվա­յի համար ավե­լի դրա­կան էր թվում: Օգոստո­սին Պուտի­նը երկօրյա պետա­կան այց կատա­րեց, որի ընթացքում հրա­պա­րակվե­ցին կադրեր, որտեղ նա հանգստա­նում էր Ալիևի հետ: Սեպտեմբե­րին Ադրբե­ջան այցե­լեց Ռուսաստա­նի արտա­քին հետա­խուզության ծառա­յության ղեկա­վա­րը՝ Բաքուն անվա­նե­լով դաշնա­կից Արևմուտքի ջանքե­րին դիմա­կա­յե­լու գործում, որոնք ուղղված են «մեր պետություննե­րում ներքին քաղա­քա­կան կայունությունը խարխլե­լուն»:

Սակայն անցած ամսվա ավիավթա­րը ցույց տվեց այս գործընկե­րության սահմաննե­րը և Ալիևի զարմա­նա­լի պատրաստա­կա­մությունը՝ ընդդի­մա­նա­լու իր հյուսի­սա­յին, ավե­լի հզոր հարև­ա­նին:

Վառե­լի­քա­յին ռեսուրսնե­րի վաճառքից ստացված եկա­մուտնե­րով և Հայաստա­նի նկատմամբ տարած հաղթա­նա­կից հետո վստա­հությամբ լցված 63-ամյա ավտոկրատ Ալիևը օգտա­գործում է ավիավթա­րի հետև­անքնե­րը՝ Պուտի­նից կախվա­ծությունից ազա­տագրվե­լու համար:

Ղազախստա­նը՝ ևս մեկ նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություն, 2022 թվա­կա­նի փետրվա­րից հետո փորձում է զգուշո­րեն հեռա­նալ Ռուսաստա­նից: Ադրբե­ջա­նի լրատվա­մի­ջոցնե­րը գովել են Ղազախստա­նին՝ ավիավթա­րի հետաքննության ընթացքում «անա­չա­ռություն և օբյեկտի­վություն» ցուցա­բե­րե­լու համար՝ Ռուսաստա­նին օգնե­լու փոխա­րեն այն թաքցնե­լու:

Ղազախստա­նի նախա­գահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը ղազա­խա­կան թերթին տված հարցազրույցում հայտա­րա­րել է, որ սև արկղե­րը Բրա­զի­լիա ուղարկե­լը միակ միջոցն է «արդար և անա­չառ հետաքննություն ապա­հո­վե­լու համար»:

Աղբյուրը‘

https://www.nytimes.com/2025/01/06/world/europe/azerbaijan-plane-crash-russia-criticism.html

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ