Այլ ուղի չունենք։
Այլապես, կարճ ժամանակ հետո, Արցախը կդառնա պատմական հարստություն, ոմանց համար էլ՝ մի տեսակ քաղցր հիշողություն, իսկ աղանդավոր հայրենասերների համար՝ հեղափոխական ծերացնող երգ, կամ էլ՝ տոնածառի շողշողուն զարդ։
Հարութ Քալաջյան
Ազգային Ամոթի առաջին տարին կփակենք արդեն՝ ներողամտության և ամաչումի մեր զգացումները հայտնելով Արցախի խրոխտ բայց միայնակ Հայ Ծնողին՝ Պապիկ-Տատիկին։
Հայ Ժողովրդի 2025-ի Նշանաբանը պետք է լինի Արցախի Վերահայկականացման Պահանջատիրությունը։
Որովհետև, որքան ուշանա այդ պահանջատիրությունը՝ այնքան ավելի հավանական կդառնա Արցախի վերջնական նախիջևանացումը։
Որովհետև, հայաթափված Արցախով՝ չկա ինքնորոշման պահանջ, ու բնականաբար չկա անկախության որևե հեռանկար։
Մաշվող տարվա վերջին օրերի խորհրդածության առանցքային համապարունակն այն է, որ որիշներից ավելի շատ մենք ենք, որ պատճառ եղանք և/կամ թույլ տվեցինք Արցախի ապահայկականացման՝ մեր արկածախնդրական մոտեցումներով, մեր գործակալական/արկածախնդրական պղծագույն սայթաքումներով, մեր քաղաքական անհամեմատ տհասությամբ ու վերջապես՝ մեր պոռնկամիտ անտարբերությամբ, անմիաբանությամբ ու ազգային մեր առաջնահերթությունների կոպտորեն սխալ հաշվարկումներով։
Նախապայմանականորեն, այդ բոլոր և այլ ազգակործան երևույթների հետ առերեսվելուց հետո է միայն՝ որ իրավունքն ու ուժը կունենանք լծվելու Արցախի Վերահայկականացման Պայքարին։
Այլ ուղի չունենք։
Այլապես, կարճ ժամանակ հետո, Արցախը կդառնա պատմական հարստություն, ոմանց համար էլ՝ մի տեսակ քաղցր հիշողություն, իսկ աղանդավոր հայրենասերների համար՝ հեղափոխական ծերացնող երգ, կամ էլ՝ տոնածառի շողշողուն զարդ։
Ուրեմն եկեք Նարեկացիական աղոթքով և Թումանյանական անկեղծությամբ դիմավորենք Արցախյան Նոր Տարին, այն ազգային հաստատակամությամբ, որ հաջորդ Ամանորին՝ ծնկելու ենք Պապիկ-Տատիկի Տոնածառի շուրջ։
Հարութ Քալայջյան
30 Դեկտեմբեր 2024