25.3 C
Yerevan

Ուղե­վորվենք Նոր Պահի Գիտակցումով

Ճշմարտությունը դառը հաբ է, մենք չենք ցանկա­նում այդ դառնությունն ունե­նալ։ Մենք պարզա­պես աղո­թում ենք, որ լավ լինի։ Անհնար է շնորհա­վո­րել ու լավը մաղթել, ցանկա­նալ, եթե գրե­թե անգիր գիտես, թե ինչպես են զարգա­նա­լու դեպքերն ու իրա­դարձություննե­րը հաջորդ տարի։ 2025‑ը ավե­լի լավը չի լինե­լու, բայց ավե­լի վատը կարող է լինել։ 2019-ին մարդիկ իրար շնորհա­վո­րել, կերել-խմել ուրա­խա­ցել են, մաղթել են ամե­նա­լա­վը ու հաջորդ տարին ավարտվել է սարսա­փե­լի պատությամբ, համա­վա­րա­կով, հազա­րա­վոր զոհե­րով, վիրա­վորնե­րով, տարածքնե­րի կորուստով։ Նույնը շարունակվել է հաջորդ տարի­նե­րին։ 2022-ին էլ, երբ Արցա­խը շրջա­փակված էր, հանրա­պե­տությունում նույն կերուխումը շարունակվել է, իսկ հաջորդ տարին ամփոփվել Արցա­խի վերջնա­կան կորուստով ու 100 հազա­րից ավել հայի բռնի տեղա­հա­նությամբ։ Ի՞նչ է լինե­լու հաջորդ տարի։

Մեր Ուղին

Անցնող տարին լի էր փորձություննե­րով, մենք ունե­ցանք ձեռքբե­րումներ և կորուստներ․․․․մոտավորապես այսպես են շնորհա­վո­րում պետա­կան ղեկա­վարնե­րը, լրատվա­կաննե­րը, անհատնե­րը, նշում են ձեռքբե­րումներ, կորուստներ ու վերջում էլ մաղթում, որ ամեն ինչ եկող տարում լավ լինի։ Այդ ամե­նը կրկնվե­լու է եկող տարի, այնպես, ինչպես կրկնվել է ամեն անցնող տարի։ Եզրա­հանգումը մեկն է՝ տարին լի էր փորձություննե­րով, ձեռքբե­րումնե­րով ու կորուստնե­րով։ Չմո­ռա­նանք «մարտահրա­վեր» բառը։ Դա էլ է գեղե­ցիկ հնչում տարին ամփո­փե­լու համար։ Եվ իհարկե ինչ որ կույր հավատ, որ մի քանի ժամ հետո՝ 2025-ին ամեն ինչ լավ է լինե­լու։
Արդյո՞ք մեր իրա­կա­նությունը մեզ թեկուզ չնչին չափով հուշում է, որ ինչ որ բան լավ է լինե­լու։ Արդյո՞ք մենք իրոք հավա­տում ենք մեր՝ ալկո­հո­լից մշուշված գիտակցության խորքե­րից ծնվող բառե­րին։ Ու արդյո՞ք մենք նորից պատրաստվում ենք նորից ու նորից կրկնվող դեպքե­րը ավե­լի լավն ընկա­լե­լու ինքնա­խա­բեությա­նը։ Ու ի՞նչ պիտի լինի, որ մեր մեջ իրոք ինչ որ փոփո­խություն արձա­նագրենք, ինչ որ բան փոխենք մեր մեջ ու գործո­ղություննե­րում, որ դա հիմք դնի ինչ որ նորության, ինչ որ լավ բանի։ Շատ մեծ կասկած կա։
Տնտե­սության ու արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ ինչ որ բա՞ն է փոխվե­լու։ Հենց այնպես, օդից։ Չէ՞ որ ընդա­մե­նը մեկ երկու օր հետո բնակչությունը շարունա­կե­լու է իր բնա­կա­նոն, վհատված կյանքը, չէ՞ որ ամեն ինչ շարունակվե­լու է տրա­մա­բա­նո­րեն։ Ուրեմն ի՞նչ կարիք կա հենց այսօր ինչ որ շնորհա­վո­րանքներ տալու, եթե ոչինչ չի փոխվե­լու։ Ի՞նչն է մարդկանց ստի­պում մեծ գումարներ ծախսել, երկու օր ուտել-խմել ու հույս ունե­նալ, որ մի քանի կգ մսի օգտա­գործումն ու օղու չարա­շա­հումը կարող է ինչ որ լավ բանի հանգեցնել, կամ լուծել ազգա­յին ինչ-ինչ հարցեր։ Սա ինքնախաբեությո՞ւն է, թե պարզա­պես այս ամե­նը հաճե­լի է մեզ։
-Բա ի՞նչ անենք,- կհա­կա­ճա­ռեն մարդիկ,- տարվա մեջ մի օր չուրախանա՞նք։
Չէ, մի ուրա­խա­ցեք։ Որովհետև ոչ մի առիթ չկա ուրա­խա­նա­լու։ Որովհետև մեր խնդիրնե­րը գնա­լով ավե­լի են սրվում, կուտակվում, պայթյունավտանգ դառնում։ Արցա­խի հարցում մեզնից խլել են գրե­թե բոլոր իրա­վունքնե­րը, գրե­թե ոչ ոք չի հավա­տում, որ արցախցի­նե­րը կկա­րո­ղա­նան հետ գնալ, մերձա­վոր Արև­ելքում տեղի ունե­ցող սպանդն ու դրա մոտե­ցումը Հայաստա­նին դառնում է ավե­լի իրա­տե­սա­կան, տնտե­սությունը ոչ մի իրա­կան, լուրջ աճ չի գրանցել, որ հասա­րակ մարդիկ զգան իրենց վրա, կրթությունը շարունա­կում է լճա­նալ անհա­վա­նա­կան տեմպե­րով, Հայաստա­նում ամեն չորրորդ երե­խան կարդալ չգի­տե, աղքա­տությունը հրե­շի պես լափում է մարդկանց, ռազմա­կան վտանգը ոչ մի տեղ չի կորել․․․․ի՞նչ ուրա­խա­նա­լու բան կա։ Որովհետև դեկտեմբե­րի 31‑ն է ու օրա­ցուցա­յին տարին փոխվո՞ւմ է։ Որովհետև վերջին երկու հազար տարում այդ օրը նշե՞լ են։ Հետո՞ ինչ։ Դրա­նից առաջ ուրիշ օր են նշել, ուրիշ կենացնե­րով։ Նույնիսկ «նշել» բառը ամեն տարա­ծաշրջա­նում ու ժամա­նա­կաշրջա­նում տարբեր կերպ են հոլո­վել։ Ու հիմա մենք չենք ցանկա­նում դատարկ ու գեղե­ցիկ բառե­րով ևս մեկ նյութ ավե­լացնել համա­ցանցում, որովհետև բոլորն այդպես են անում։ 2020-ից հետո ամեն ասված բառը կրկնա­կի արժեք պիտի ունե­նա։
Անցնող տարում այն բոլոր լուրերն ու վերլուծություննե­րը, որ ներկա­յացվել են կայքում, նպա­տակ չեն ունե­ցել ուղղա­կի լրա­հոս լցնե­լու կամ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու։ Դա շատերն անում են։ Նպա­տա­կը եղել է մեկը՝ տեղե­կացնել կատարվո­ղի մասին, զգուշացնել անխուսա­փե­լիի մասին։ Տեղյակ ենք պահել, թե աշխարհի որ անկյունում ինչ է կատարվում ու ինչ սպա­սել, տեղյակ ենք պահել, թե Հայաստա­նում ինչպես են զարգա­նում իրա­դարձություննե­րը ու դրանք որևէ ուրա­խության առիթ չեն տալիս։ Այնպես, որ պարզա­պես շնորհա­վո­րել օրա­ցուցա­յին փոփո­խությունը, մի տեսակ դառնում է անհե­թեթ, որովհետև չգի­տես, թե ինչը շնորհա­վո­րես։
Ճշմարտությունը դառը հաբ է, մենք չենք ցանկա­նում այդ դառնությունն ունե­նալ։ Մենք պարզա­պես աղո­թում ենք, որ լավ լինի։ Անհնար է շնորհա­վո­րել ու լավը մաղթել, ցանկա­նալ, եթե գրե­թե անգիր գիտես, թե ինչպես են զարգա­նա­լու դեպքերն ու իրա­դարձություննե­րը հաջորդ տարի։ 2025‑ը ավե­լի լավը չի լինե­լու, բայց ավե­լի վատը կարող է լինել։ 2019-ին մարդիկ իրար շնորհա­վո­րել, կերել-խմել ուրա­խա­ցել են, մաղթել են ամե­նա­լա­վը ու հաջորդ տարին ավարտվել է սարսա­փե­լի պատությամբ, համա­վա­րա­կով, հազա­րա­վոր զոհե­րով, վիրա­վորնե­րով, տարածքնե­րի կորուստով։ Նույնը շարունակվել է հաջորդ տարի­նե­րին։ 2022-ին էլ, երբ Արցա­խը շրջա­փակված էր, հանրա­պե­տությունում նույն կերուխումը շարունակվել է, իսկ հաջորդ տարին ամփոփվել Արցա­խի վերջնա­կան կորուստով ու 100 հազա­րից ավել հայի բռնի տեղա­հա­նությամբ։ Ի՞նչ է լինե­լու հաջորդ տարի։
Նկատո՞ւմ ենք, որ Հայաստա­նը գնա­լով փոքրա­նում է։ Մաղթենք, որ մեծա­նա՞։ Գնա­լով թուլա­ցավ, մաղթենք, որ հզո­րա­նա՞։ Անցած տարի Արցա­խը կորցրինք, մաղթենք, որ վերա­դառնա՞։ Ամեն կորստին պատասխա­նում ենք կենա­ցով, կրա­կո­ցին՝ մաղթանքով, սպա­նությա­նը՝ մաղթանքով։
Գուցե պահն է, որ այս խելա­գա­րությունը ինչ որ կերպ դադա­րի՞։ Գուցե պահն է, որ Նոր Տարին «խոզի բդից» այն կողմ անցնի։ Գուցե պահն է, որ․․․․․
Ամեն դեպքում չմո­ռա­նանք, որ այս տողե­րը տրա­մադրություն իջեցնե­լու համար չեն, այլ բարկության կայծի, ոչ թե թուլացնե­լու համար են, այլ «թասի­բի գցե­լու», ոչ թե աղե­տա­բեր կռռոց է, այլ սթա­փության կոչ ինքներս մեզ։ Մենք չպետք է մոռա­նանք, որ մենք մեծ ազգ ենք, մեծ անցյա­լով ու կյանքով, չմո­ռա­նանք, որ մենք այս աշխարհի հիմքե­րից ենք եղել ու գնանք դեպի դա։ Սուտ երազնե­րի փոխա­րեն ապրենք այս աշխարհում։ Ուրա­խա­նանք, ոչ թե պարզա­պես կենցա­ղով, այլ ուրա­խա­նանք գաղա­փա­րա­պես։ Նոր տարին մեր սրտում պետք է լինի, մեր գաղա­փա­րում, այլա­պես ոչ մի օղի ու երշիկ մեզ թեթև­ա­ցում չի բերի։
Նոր տարին մարդկությունը հենց այնպես չի նշել ու նշում։ Նոր տարին հին մարդիկ նշել են բնությա­նը համա­հունչ, իրենց կյանքի փուլեր ընդգծե­լով։ Հին հայե­րը ամա­նոր նշել են հստակ պատկե­րա­ցում-նպա­տակ-գիտակցումով, նախ որպես գաղա­փար և ապա բնության կողմից տրված պարգևի վայելք։ Միսն ու գինին պարզա­պես միս ու գինի չեն եղել, այլ իր տեսա­կի հաղորդություն բնությանն ու տիե­զերքին։ Դա էր այդ պահի գիտակցումը և որքան էլ զարմա­նա­լի կարող է թվալ, դա իրա­կան էր, ոչ թե սեղա­նի ճոխության մրցույթ։

«Մեր Ուղի­նը» շնորհա­վո­րում է բոլո­րին, մաղթում է սթա­փություն, պատասխա­նատվություն, գիտակցություն։ Թող բանա­կա­նությունը լինի մեր առաջնորդը։

Առնչվող Հոդվածներ